«Հուսով եմ, որ շուտով կսկսեմ նորից խաղալ». Շողեր Գրիգորյանը՝ հարենիքից բացակայելու մասին և ոչ միայն
ԼԱՅՖExclusive
Past.am-ի զրուցակիցը սիրված դերասանուհի Շողեր Գրիգորյանն է:
- Արտերկրում ուսանելուց հետո քչերն են, որ վերադառնում են հայրենիք ու իրենց գործունեությունն այստեղ շարունակում: Դուք այդ քչերից եք: Ինչու՞ վերադարձաք:
- Եթե անկեղծ լինենք, ես որոշել էի դեռ մնալ Փարիզում։ Ուզում էի ուսումս շարունակել Սորբոնում։ Անձնական պատճառով վերադարձա․․․ Հայրիկիս մահը շատ ազդեց ինձ վրա, ես մահվան հետ, էսպես ասած, առաջին անգամ էի էդպես մոտիկից առնչվում․․․ Որոշեցի մնալ Հայաստանում։
- Ձեր այդ քայլից ելնելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե պատահաբար կանգնեիք «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» ներկայացման՝ Ձեր հերոսուհու կանգնած երկընտրանքի առջեւ` գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում, այնուամենայնիվ, կմնայիք:
- Չեք հավատա, բայց երբ առաջարկը ստացա «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» մոնոներկայացման մեջ խաղալու, իմ վերադարձից մի քանի տարի անց էր, ու ես կրկին որոշել էի գնալ Փարիզ։ Հաջող քննություն էի հանձնել և ընդունվել էի Սորբոն՝ թատերական ուսումս շարունակելու համար։ Ներկայացումը, ինչպես հիշում եք, արտագաղթի մասին էր։ Իմ հերոսուհին այդպես էլ չի մեկնում երկրից՝ չնայած որ արդեն օդանավակայանի սպասասրահում էր։ Պատկերացրեք, որ ճիշտ հերոսուհուս դերում հայտնվեցի, համարյա թե սպասասրահում։ Անընդհատ մտածում էի՝ ում է պետք այս ներկայացումը, եթե նույնիսկ ինձ չի պահելու Հայաստանում։
Արտաշես Արամի հեղինակած հերոսուհուս տեքստերը գլխումս պտտվում էին ու ինձ հանգիստ չէին տալիս։ Ու երբ խոչընդոտ առաջացավ գնալուս հետ կապված, ես չփորձեցի հաղթահարել այն, միանգամից հասկացա, որ սա Աստծուց ընձեռված հնարավորություն է, որ ես չմեկնեմ։ Ու էնքան երջանիկ էի ինձ զգում, ոնց որ թե մի մեծ բեռից ազատված լինեի։ Էսպիսին է թատրոնի ուժը։ Հիմա էլ հայտնվել եմ Մոսկվայում ու նորից անձնական պատճառով։ Բայց այս անգամ ուրախ առիթ է, ամուսնուս կողքին եմ: ))
- Թատրոնից բացի՝ Ձեզ երբեմն կարելի է նաև մեծ էկրանին տեսնել, բայց սերիալներում քիչ եք երևում: Այդպես էլ շարունակելո՞ւ եք:
- Ինքս ինձ հետ երկար մաքառումներից հետո ես, այնուամենայնիվ, սերիալներում նույնպես հանդես եկել եմ։ Հետաքրքիր դերեր են եղել, ես հաճույքով եմ աշխատել։ Թե՛ Սոխակը «Բանակում»-ում և թե՛ խելագար Մանեն՝ «Քույր»-ում ինձնից շատ տարբեր կերպարներ էին ու լավ կենտրոնացում էին պահանջում։ Իհարկե, ֆիլմում ավելի մեծ է պատասխանատվությունը, իմ ոգևորությունն էլ է մեծ ֆիլմում նկարահանվելիս։ Լավ ֆիլմը լավ քանդակի պես մի բան է, մնայուն արժեք է, ու դու այդ մնայուն արժեքի մի մասն ես կազմում։
- Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի մասին:
- Ներկայիս հայկական կինոն բազում խնդիրներ ունի, բայց ես հավատում եմ, որ դրանք լուծելի են։ Ինչքան կյանքը լավանա Հայաստանում, այնքան ուղիղ համեմատականորեն կինոն էլ է զարգանալու։ Չնայած՝ կան բաներ, որոնք մեծ ֆինանսների հետ կապված չեն, օրինակ՝ լեզուն։ Մի Ֆիլմի մեջ կարող է միանգամից երեք տեսակի հայերեն հնչել։ Մի՞թե հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ ռեժիսորի հետ և մի միջին հայերեն ընտրել․․․ Կամ ինչո՞ւ են մեր ֆիլմերի բոլոր հերոսուհիները հարուստ, հեղինակավոր «պապայի աղջիկ»։ Ինչու՞ հայկական կինոյում չկա գյուղացի մարդը՝ իր հոգսերով, իր ազնվությամբ, իր տեսակով․ Հայաստանը միայն երևանյան էլիտա՞ն է։
Իհարկե, կան նաև հեղինակային ֆիլմեր, որոնք կարող ես մի քանի անգամ դիտել ու հաճույք ստանալ որպես հանդիսատես ու որպես դերասան՝ հաճույքով նկարվես: Չնայած ես բոլոր ֆիլմերում էլ հաճույքով եմ նկարահանվել։ Լավ ռեժիսորներ կան, հրաշալի երիտասարդ դերասաններ կան, ովքեր իրենց դասախոսների հետ հայտնվում են նույն կադրում ու գերազանցում նրանց։ Էնպես որ, ամեն ինչ առջևում է։
- Վերջին ժամանակներս նկարահանված ֆիլմերից որո՞ւմ կցանկանայիք նկարահանվել և ո՞ւմ դերում:
- Վերջերս դիտեցի Կոնչալովսկու «Рай» ֆիլմը ու շատ տպավորված եմ։ Կոնչալովսկու ֆիլմերից ես միշտ եմ տպավորվում։ Կուզենայի Վիսոցկայայի դերում հանդես գալ։ Չնայած ցանկանալ ցանկանալ է, կուզենայի, որ ֆիլմը ոչ թե հրեաների Հոլոքոստի մասին լիներ, այլ Հայոց ցեղասպանության, ու հերոսուհին, բնականաբար, ոչ թե ռուս էմիգրանտ լիներ (մանավանդ , որ ես նման չեմ), այլ հայուհի՝ ում կյանքի հիման վրա էլ կլիներ ֆիլմը։
- Մինչ այժմ խաղացածներից ամենահիշարժան ու սիրելի դերը՝ Ձեզ համար:
- Իմ բոլոր դերերը շատ թանկ են ինձ համար, նրանցից ես շատ բան եմ սովորել, ու իրենք ինձ վրա մեծ ու դրական ազդեցություն են ունեցել միշտ։ Դժվար կլինի առանձնացնել, որովհետև իրենք ամեն մեկը կյանքի մի էտապում ամենասիրելին են եղել ինձ համար։ Չնայած մի դեր կա, որ անընդհատ ուզում եմ իրեն նորից ու նորից անդրադառնալ, միշտ մտածում եմ՝ այ հիմա լրիվ ուրիշ կերպ կխաղամ․ դա Դոստոևսկու Նաստասյա Ֆիլիպովնան է։ Իսկ կինոյում Ռոբեր Գեդիգյանի «Le voyage en Armenie» («Ճանապարհորդություն դեպի Հայաստան») ֆիլմում Շաքեի դերը։
- Ամփոփելով՝ ներկա պահին ստեղծագործական ի՞նչ փուլում եք:
- Հիմա հանդիսատեսի դերում եմ. Մոսկվայում լավ թատրոններ կան, լավ ֆիլմեր, լավ լեկցիաներ։ Փոքրիկս շատ լուսավոր է, իր հետ չեմ հասցնում ձանձրանալ, բայց և այնպես, հուսով եմ, որ շուտով կսկսեմ նորից խաղալ։
Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ով հարվածել է ԴԺՀ-ի Սեմիգորյե գյուղին․ 22-ամյա խաղաղ բնակիչ է զոհվելԻրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների համար գույք, տեխնիկա գնելու նպատակովՋուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներումԴեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել ՈւկրաինայինՆոյեմբերի 25-ին լույս չի լինելու մի շարք հասցեներումՀարավային Կորեայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կկործանի Սեուլի և Մոսկվայի հարաբերությունները․ Ռուսաստանի ԱԳՆԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանԷրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցելԲա գայիք, մի ելույթ էլ դուք ունենայիք, մենակ խոսելով հո չի. Հասմիկ ՀակոբյանՎեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում«Նիվա»-ով երիտասարդները չեն կարողացել փախչել. ավտոմեքենայում և դրսում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներՎարորդը վարորդական վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ է գնել. ավտովթար՝ Արարատում. կան վիրավորներՀեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-իցԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարըՍարատովի մարզում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանՖրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակըՈվ կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման
Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի
Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա
Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր
Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵրկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱվելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ)
1
Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը
2
Վերևից կնայես ինձ…Շուշաննա Թովմասյանի գրառումը եղբոր ողբերգական մաhից հետո
3
Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը
4
Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա
5
Ո՞վ կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի