Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապագաս դեռ չեմ տեսնում». Լիա Զախարյան

ԼԱՅՖ

Past.am-ի զրուցակիցը երիտասարդ, բայց արդեն սիրված դերասանուհի Լիա Զախարյանն է:

- Ինչպես գիտենք, այժմ նկարահանվում եք «Շանթ Պրեմիում»-ով հեռարձակվող «Outdance» սիթքոմում: Ինչպե՞ս ստացաք առաջարկը:

- Առաջարկն ստացել եմ սիթքոմի տնօրեն Նարեկ Բիլբուլյանից՝ դեռ նախորդ ամռանը: Գրեթե մեկ տարի մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, փորձել, պարեր ենք բեմադրել, որից հետո, երբ արդեն կազմը պատրաստ էր, սկսեցինք նկարահանումները: Միաժամանակ ես էլ ավարտեցի կերպարս «Փոխնակ մայր»-ում և տեղափոխվեցի սիթքոմ:

- Նկարահանումներն ինչպե՞ս են ընթանում: Դերասանական կազմը հավանու՞մ եք:

- Նկարահանումները շատ սիթքոմային են: Ե՛վ սիթքոմի ներսում, և՛ սիթքոմից դուրս մեզ մոտ հումորն է իշխում, մթնոլորտը՝ ջերմ, ընկերական: Դերասանական կազմում, ինչպես նաև՝ նկարահանող անձնակազմում, բոլորս երիտասարդներ ենք, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, ու շատ հետաքրքիր է. մեկը երգում է, մյուսը՝ լավ պարում:

- Ձեր ուսումը չի՞ տուժում աշխատանքի արդյունքում:

- Միշտ ասում են, որ մի լավ բան անելու համար մեկ ուրիշը պետք է զոհաբերել, բայց ես համամիտ չեմ: Չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց ես ամեն ինչ հասցնում եմ. և՛ քննություններս եմ բարեհաջող հանձնում, և՛ բացակայություններս այնքան շատ չեն, և՛ նկարահանումներին եմ պարտաճանաչ ներկայանում: Կարծում եմ՝ կարևորը ցանկությունն է: Եթե մի բան ուզում ես անել, հասցնելը քեզնից է կախված:

- Դուք մասնագիտությամբ նաև դիվանագետ եք ու լեզվաբան: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել 3 մասնագիտությունները:

- Մասնագիտությունները ես հերթականությամբ եմ սովորել, իրար հետ չեմ խառնել, մեկն ավարտել եմ, անցել մյուսին: Կարծում եմ՝ իմ երեք մասնագիտությունները փոխկապակցված են իրար: Յուրաքանչյուր բնագավառում պետք է օտար լեզու: Ես դերասանուհի եմ. գուցե գնում եմ արտասահմանյան շուկա, ինձ արդեն օտար լեզուն պետք է՝ մեկ ուրիշ երկրի կինոյում նկարահանվելու համար: Դիվանագիտության մեջ էլ, կարծում եմ, պետք է լինել լավ դերասան, որպեսզի կարողանաս քաղաքական բոլոր պայմանագրերը հօգուտ քո երկրի կնքել, իսկ դրա համար դերասանի ճարտար լեզու ու ճիշտ ներկայանալու հմտություն է պետք: Միևնույն ժամանակ, դերասանն էլ պետք է դիվանագետ լինի, որպեսզի կարողանա դիվանագիտորեն առաջ տանել իր դերասանական կարիերան:

- Ապագայում Ձեզ ավելի շատ որպես դիվանագե՞տ եք տեսնում, լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի:

- Ապագաս դեռ չեմ տեսնում, դեռ գնում եմ դեպի ապագա: Ներկա պահին, աշխատում եմ որպես դերասանուհի, բայց շարունակում եմ ուսումնասիրել, խորանալ մյուս երկու մասնագիտություններիս մեջ՝ նախ, որովհետև չեմ ուզում մոռանալ այն, ինչի վրա այդքան ժամանակ եմ ծախսել, երկրորդ՝ դրանք ինձ իրոք պետք են իմ կյանքի այս փուլում և երրորդ՝ ես չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, վաղը որտեղ կհայտնվեմ և որ մասնագիտությամբ կկարողանամ փրկել իմ ներկան կամ ապագան:

Image may contain: 1 person

- Մինչ այժմ խաղացած դերերից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին:

- Բոլոր դերերս սիրել եմ, բոլորը հատ - հատ հիշում եմ, նույնիսկ՝ ինչպես եմ տեքստերը սովորել: Բայց, ինչպես ասում են, առաջինը երբեք ոչնչի հետ չես համեմատի, այն միշտ ավելի քաղցր է լինում ու հիշվող: Իմ դեպքում դա «Եռաչափ սեր»- Լիլիթի կերպարն էր: Հումորային, ակտիվ կերպար էր, որը, կարծում եմ, սիրվեց հեռուստադիտողի կողմից ու հիշվեց: Վերջերս էլ նկատեցի, որ հեռուստատեսությամբ կրկնում են առավոտյան ժամերին: Ցավոք, չեմ հասցնում հետևել, բայց ուրախ եմ, որ դեռ ցույց են տալիս: Նշանակում է՝ այն ունի պահանջարկ ու դիտվում է:

- Պատահե՞լ է, որ վերջին շրջանում ինչ-որ ֆիլմ դիտելիս մտածեք, որ կուզենայիք խաղալ դրա կերպարներից մեկի դերում:

- Որևէ դեր չեմ ֆիքսել, բայց կան ֆիլմեր և դերասաններ, ում հետ կցանկանայի խաղալ: Վերջին ֆիլմը, որը դիտել եմ, «Вне себя»-ն էր, և շատ կցանկանայի դրա գլխավոր հերոսի՝ Ռայան Ռեյնոլդսի հետ խաղալ: Նրա յուրաքանչյուր հայացքից, տված էմոցիաներից ես ազդվում էի: Հաճույքով կցանկանայի նաև իմ ամենասիրելի դերասանի, իմ իդեալի՝ անգլիացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Բենեդիկտ Քեմբերբեչի հետ խաղալ՝ ցանկացած ժանրի ֆիլում, մանավանդ, դետեկտիվում:

- Առաջարկներ շա՞տ եք ունենում, հաջորդ կերպարն արդեն հայտնի՞ է:

- Առաջարկներ միշտ եմ ունենում, բայց հաջորդ կերպարս դեռ հայտնի չէ, քանի որ ես հիմա ամբողջովին մտել եմ սիթքոմի մեջ և հույս ունեմ, որ այն երկար կյանք կունենա, ես էլ դեռ կշարունակեմ դրանում հանդես գալ: Դերս ինձ դուր է գալիս, ինչքան այն կապրի, կապրեմ հետը, այնուհետև կմտածեմ եկող առաջարկների մասին:

 

Մարիամ Նալբանդյան

«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է Քննչական կոմիտեն բացահայտել է 20 տարի առաջ գերեզմանատանը տեղի ունեցած կնոջ սպանության դեպքը. ահասարսուռ մանրամասներՊարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Եղանակը զգալի կտաքանա․ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Ջուր չի լինելու․ հասցեներ Խաղաղության աղոթք ԵՄ խորհուրդը ֆորմալ արձանագրել է Հայաստանին Աջակցության երկրորդ մասի տրամադրումը Իրանի զինված ուժերը 1000 ռազմավարական անօդաչու թռչող սարքեր են ստացել Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է. Լավրով Մատենադարանը մեկնարկեց «Շոշափելով մատյանները» ներառական ծրագիրը Վոլկանովսկին դեմ չէ մենամարտել Արման Ծառուկյանի հետ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է Հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Վրաստանում գործարարները կտուգանվեն հանրային քաղաքական գործունեության համար Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը Հայտարարվել է Սպիտակ տուն Նեթանյահուի հաջորդ այցի ամսաթիվը Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Սա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն Մարուքյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունն իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել․ CNN «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին «Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան Խոշոր հրդեհ՝ անձեռոցիկների արտադրամասում. բազմաթիվ հրշեջներ փորձում են այն մարել Մենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան Այս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Ջրային պարեկները գիշերային ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան