Երևան, 13.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ժամանակներն ու մարդկային մտածելակերպը փոխվում են». Նանե Արզումանյանը՝ դերասանի կարիերա սկսելու որոշման և ապագա պլանների մասին

ԼԱՅՖ

Exclusive

 

Լրագրողուհի, հաղորդավարուհի Նանե Արզումանյանը որոշել է ուժերը մեկ այլ՝ դերասանական ոլորտում փորձել: «Անցյալ». այսպես է կոչվում այն հեռուստասերիալը, որի գլխավոր դերում սիրված հեռուստահաղորդավարուհին հանդիսատեսին կներկայանա մեկ այլ ռակուրսից.

Image may contain: 1 person, outdoor

«Սերիալում մոտավորապես մեկ տարի առաջ եմ սկսել նկարահանվել: Դրանից առաջ մի քանի գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ ստացել եմ, ու էլի գլխավոր դերեր են առաջարկել, բայց ես մերժել եմ՝ մտածելով, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի. ես մասնագիտությամբ լրագրող եմ և որևէ առնչություն չունեմ դերասանական ոլորտի հետ: Բայց ժամանակներն ու մարդկային մտածելակերպը փոխվում են: Ինձ համար պրոֆեսիոնալ մարդիկ՝ թե՛ իմ սերնդակիցները, թե՛ նոր սերնդի ներկայացուցիչները այս ոլորտից ինձ քաջալերեցին, ոգևորիչ խոսքեր ասացին, և ես մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է նաև այս ասպարեզում ուժերը փորձել», - Past.am-ի հետ զրույցում նշեց Նանեն:

Image may contain: 3 people, people sitting and child

50 սերիայից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի կունենա մայիսին։ Բազմասերիանոց ֆիլմի պրոդյուսերը Պողոս Ամիրխանյանն է.

«Սերիալում ես մարմնավորում եմ գլխավոր կերպարին, ով նույնպես Նանե անունն է կրում: Համաձայնեցի հենց այս դերով մուտք գործել դերասանական ասպարեզ, քանի որ այստեղ ես բացարձակապես չեմ խաղում: Կերպարս բավականին մոտ է ինձ իրական կյանքում՝ աղջիկ, ով սեփական ուժերով՝ միայնակ, առանց ծնողների կամ ինչ-որ մարդկանց օգնության, հասնում է ամեն ինչի ու պայքարում այն աղջիկների դեմ, ովքեր փորձում են խանգարել իր գործունեությանը:

Image may contain: 1 person

Խաղընկերս Հայկ Աֆրիկյանն է, ով մտածում է, որ Նանեն կարիերիստ է, ու սկսվում են դժվարությունները: Հակինթ Բաղդասարյանը ֆիլմում մարմնավորում է իմ պրոդյուսերին: Դերասանական կազմից կուզենայի առանձնացնել նաև նոր սերնդից Կոլյա Եղիազարյանին, ում շատերը որպես դերասան չեն ճանաչում, բայց իր սերնդակիցների մեջ նա իր խաղով առանձնահատուկ է ինձ համար»:

Նանեի խոսքով՝ դերասանական կրթություն չունենալն, այնուամենայնիվ, փոքրիկ բարդություններ է ստեղծել իր առջև, որոնք կարողացել է պատվով հաղթահարել.

«Սկզբնական շրջանում ես կարծում էի, որ ոչինչ չեմ կարող անել, բայց երբ հասկացա, որ կերպարն ինձ հոգեհարազատ է, ամեն ինչ հեշտացավ: Ինձ նաև իմ հաղորդավարական ու լրագրողական դիկցիան էին խանգարում, բայց աստիճանաբար դրանք էլ սկսեցին շտկվել, ինչում ինձ շատ օգնեցին իմ կոլեգաների խորհուրդները: Այս առումով երախտիքի ամենամեծ խոսքս Հակինթ Բաղդասարյանինն է, քանի որ նրա ընդամենը «Դու կարող ես և վերջ» խոսքերը շատ մեծ ազդեցություն ունեցան:

Image may contain: 2 people, indoor

Դերասանի կարիերա սկսելուն զուգահեռ Նանեն չի պատրաստվում մոռանալ իր հիմնական մասնագիտությունը.

«Այս պահին մեկ այլ հեռուստաընկերությունից առաջարկ կա՝ նոր, շատ մեծ պրոյեկտի, որը, մի փոքր չակերտները բացեմ, ինտելեկտուալ մրցույթի ձևաչափով է լինելու: Բացի դրանից՝ մեկ այլ պրոյեկտ էլ կա, որը ես եմ վարելու: Նույն հեռուստաընկերությամբ կցուցադրվի նաև ֆիլմ, որի գլխավոր դերերից մեկում դարձյալ ես կլինեմ»:

 

Մարիամ Նալբանդյան

 

Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Երուսաղեմում գտածոներն ապացուցում են Հիսուսի թաղման փաստը. հետազոտություն Ավտովթար՝ Լոռու մարզում. Ստեփանավանում 68-ամյա վարորդը բախվել է երկաթե էլեկտրասյանը Կրոկուսի ահաբեկչության զոհերի մարմիններին ոչ միայն հրազենային, այլև ծակող-կտրող վերքեր են հայտնաբերվել Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին» Էմմին 41 տարեկան է Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) Տասնյակ հասցեներում գազ չի լինի ապրիլի 15-ին, 16-ին, 17-ին և 18-ին Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Վրաստանը չի նախատեսում միանալ «3+3» հարթակին՝ Ռուսաստանի պատճառով. ԱԳՆ Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործերի կառավարման վարչության փոխտնօրեն Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ հայրը հայտնաբերել է 16-ամյա որդու մարմինը Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն է Արդյո՞ք մագնիսական փոթորիկ է սպասվում 2025 թվականի ապրիլի 13-ին. ինչ կլինի Արևի հետ և ինչպես պաշտպանվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում «Շիրակը» Գյումրիում պարտվեց «Վանին» (տեսանյութ) Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ արցախահայերին բռնահանելու համար Պատվազուրկ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ամբաստանյալներից պատանդի են վերածվել. The Insider Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ին կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին. ԿԸՀ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների ջերմ զրույցը պանելային քննարկումից առաջ Հութիները հայտնել են Թել Ավիվի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում Azur Air ավիաընկերության Մոսկվա չվերթը հետաձգվել է գրեթե 19 ժամով. ի՞նչ է կատարվել 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանն այս պահին տեղափոխվում է Հայաստան Սուդանում ռազմականացված ուժերի հարձակման հետևանքով 32 խաղաղ բնակիչ է զոհվել Վաղը կնշվի Ծաղկազարդը Հնդկաստանում և Նեպալում սաստիկ ամպրոպի հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել «Բայերը» չհաղթեց «Ունիոն Բեռլինին» 44-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Թրամփը հիասթափվել է իր խորհրդականներից Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը Արգենտինան 32 մլրդ դոլարի օգնություն կստանա Էրեբունու փողոցում ավտոմեքենաներ են այրվել, տուժած կա Թրամփը պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ գործարքն ապահովելու համար Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ուկրաինայի ԱԳ նախարարը հակամարտությունն ավարտելու ժամկետ է նշել ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին. Բոճորիշվիլի Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից. Օսկանյան Խոշոր վթար, բախվել են «BMW X5» ու «Mercedes», վիրավnր կա․ Shamshyan Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսություն Գյումրեցին քեզ չի՛ ներելու. Հասմիկ Հակոբյան