Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոնիկա Նազարյանը՝ հեռուստաէկրաններին չերևալու, ժողովրդական երգի և առաջիկա պլանների մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Exclusive

Past.am-ի զրուցակիցն է սիրված երգչուհի, «Ժողովրդական երգիչ 3» նախագծի մասնակից Մոնիկա Նազարյանը:

 

 

- Ձեր՝ հեռուստաէկրաններին չերևալուց սկսենք: Շատ մարդկանց թվում է, որ եթե հայտնիները հեռուստացույցով չեն երևում, ուրեմն դադարերցրել են իրենց գործունեությունը: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

- Համաձայն եմ: Կոնկրետ ես՝ երեք ամիս անընմեջ հեռուստաէկրաններին էի, և երբ դրանից հետո դադար եղավ, մարդկանց թվում է, թե ես ոչինչ չեմ անում: Բայց իրականում շատ-շատ բան եմ անում ու երևի թե շատ շատերից ավելի շատ, ովքեր ամեն օր երևում են էկրաններին: Բազմաթիվ երգեր եմ թողարկել, համացանցով ինձ հետևողները տեղյակ են: Բազմաթիվ շրջագայություններ եմ ունեցել. ներկա պահին պատրաստվում եմ Ամերիկա մեկնել, հետո՝ Եվրոպայի մի քանի երկրներ: Իսկ այստեղ ու դրսում ունեցածս համերգներն անհաշիվ են: Իսկ ինչ մնում է էկրաններին երևալուն, ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում կլինի:

Image may contain: 1 person, smiling, standing and flower

- «Ժողովրդական երգիչ» նախագծից խոսենք. եթե վերցնենք Մոնիկային մինչ նախագիծը և դրանից հետո, ի՞նչ է փոխվել Ձեր մեջ՝ որպես մարդ և որպես երգչուհի:

- Նախագծից առաջ էլ եմ շատ երգել, ուղղակի մինչև նախագիծը մի քանի տարի դադարի մեջ էի՝ ձայնի փոփոխման շրջանի հետ կապված: Նախագիծն այդ դադարից հետո առաջին քայլն էր: Նախագծից հետո շատ չեմ փոխվել. ավելի շատ հասունացել եմ, շատ բաների միջով եմ անցել, շատ բան եմ տեսել: Իսկ որպես երգչուհի՝ ավելի ու ավելի շատ են սկսել ճանաչել, համերգներն են շատացել և, իհարկե, փորձն է ավելացել:

Image may contain: 4 people, people standing, shoes and indoor

- Ինչու՞ հատկապես ժողովրդական երգը:

- Փոքր տարիքից եմ երգել ու լսել, այդ երաժշտությունն անընդհատ մեր տանը հնչել է: Ես հիշում եմ, երբ միացնում էին ուրիշ ոճի երաժշտություն, ես լսում էի, որովհետև երաժշտությունն իմ մեջ կա: Բայց երբ կողքի սենյակում միանում էր Օֆելյա Համբարձումյան կամ Ռուբեն Մաթևոսյան, ես միանգամից վազում էի այնտեղ, որովհետև իմ արյան մեջ դա է: Եվ ոչ միայն իմ. ցանկացած հայի մեջ ժողովրդական երգը կա, պարզապես միջավայր է պետք, որ դա զարգացնեն: Իսկ հեռուստացույցով ու ռադիոյով պետք է անընդհատ հնչի ժողովրդականը, որ մարդիկ սկսեն պահանջել:

Image may contain: 3 people, people standing and people dancing

- Երբևիցե Ձեզ այլ ժանրերում փորձե՞լ եք կամ պատկերացնու՞մ եք, որ մի օր կարող եք այլ ժանրում երգել:

- Ցանկացած երգիչ, ում կոկորդը գոնե 60 տոկոսով տիրապետում է ժողովրդկան երգի խաղիկներին, շատ հեշտությամբ կարող է երգել ցանկացած ժանրով՝ թե՛ դասական, թե՛ էստրադա, թե՛ ռաբիս: Իսկ մյուս ժանրերի դեպքում սա հնարավոր չէ: Ես փորձել եմ և՛ էստրադային, և՛ դասական, Մանկավարժական ինստիտուտի Արվեստի բաժնում 4 տարի դասական վոկալի դասեր եմ անցել: Բայց հասկացել եմ, որ դա իմը չի, որ եթե ես երգեմ, պետք է երգեմ միայն ժողովրդական, քանի որ միայն այդ դեպքում կարող եմ վստահ բեմ դուրս գալ: Իսկ ես չեմ սիրում ինչ-որ բան թերի անել:

Image may contain: 1 person, closeup

- Եվ վերջում, ի՞նչ սպասենք Ձեզնից առաջիկայում:

- Այս պահին մի քանի երգի վրա եմ աշխատում, որոնք առաջիկայում կներկայացնեմ հանրության ուշադրությանը: Հնարավոր է՝ լինեն նաև տեսահոլովակներ. միտքը կա, բայց դեռ մտածում եմ՝ որ երգի վրա նկարահանել, որ ավելի հաճելի, լսելի լինի: Եվ իհարկե, ինչպես սկզբում նշեցի, շարունակական են լինելու նաև համերգներն ու շրջագայությունները:

 

 

Մարիամ Նալբանդյան

ԵՄ խորհուրդը ֆորմալ արձանագրել է Հայաստանին Աջակցության երկրորդ մասի տրամադրումը Իրանի զինված ուժերը 1000 ռազմավարական անօդաչու թռչող սարքեր են ստացել Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է. Լավրով Մատենադարանը մեկնարկեց «Շոշափելով մատյանները» ներառական ծրագիրը Վոլկանովսկին դեմ չէ մենամարտել Արման Ծառուկյանի հետ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է Հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Վրաստանում գործարարները կտուգանվեն հանրային քաղաքական գործունեության համար Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը Հայտարարվել է Սպիտակ տուն Նեթանյահուի հաջորդ այցի ամսաթիվը Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Սա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն Մարուքյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունն իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել․ CNN «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին «Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան Խոշոր հրդեհ՝ անձեռոցիկների արտադրամասում. բազմաթիվ հրշեջներ փորձում են այն մարել Մենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան Այս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Ջրային պարեկները գիշերային ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան