Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես բարձր եմ գնահատում Արման Վարդանյանի հետևողական ջանքերը. Հովսեփ Խուրշուդյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ:
 
Պարո՛ն Խուրշուդյան, «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ապրիլի 28-ին հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր խորհրդարանական ընտրություններից առաջ նախատեսված լայն կոնսոլիդացիային, որն, այսպես ասած՝ ձախողվեց: Արման Վարդանյանը մասնավորապես նշել էր, որ մի պահ անգամ նշմարվել էր ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպիսիք էին «Ժառանգություն»-ը, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնություն»-ը եւ այլն: Այդ բեւեռը, սակայն, չձեւավորվեց։ Ո՞րն էր պատճառը:
 
-«Ժառանգություն»-ն ամենասկզբից նպատակադրված էր ՀՀԿ-ին մարտահրավեր նետել՝ պատրաստ քաղաքական ուժերի համախմբմամբ, քանի որ դրանում էր տեսնում իշխանափոխության իրական հնարավորություն: Այսինքն՝ քաղաքացուն պետք է առաջարկվեր իրական եւ հաղթական այլընտրանք: Եւ այդ համախմբամ մեջ «Ժառանգություն»-ում տեսնում էին թե՛ ձեր թվարկած ուժերին, եւ թե՛ որոշ այլ ուժերի, որոնց մի մասի հետ, ի վերջո, երբ այդ լայն կոնսոլիդացիան չստացվեց, «Ժառանգություն»-ը միավորվեց մեկ դաշինքում:
 
Նման հակաիշխանական բեւեռի ձախողման պատճառները գնալով ավելի տեսանելի են դառնում, եւ դրանում տեսանելի է իշխանության միջամտությունը: Ավելի մանրամասն այս հարցի շուրջ խոսելուց առայժմ զերծ կմնամ, մանավանդ, որ մասամբ արդեն անդրադարձել եմ դրան իմ նախորդ հարցազրույցներից մեկում: Սակայն մանրամասնելու ժամանակն էլ կգա:
 
Ի՞նչ դեր ուներ «Միասնություն»-ն այդ շրջանում:
 
- «Միասնություն»-ը՝ ի դեմ իր ղեկավարի՝ Արման Վարդանյանի, լիովին կիսում էր այդ մոտեցումը եւ ինքն էլ զուգահեռաբար մեծ ջանքեր էր գործադրում այդ լայն կոնսոլիդացիայի ապահովման ուղղությամբ: Մենք համագործակցել ենք իր հետ այդ հարցում եւ ես բարձր եմ գնահատում իր այդ հետեւողական ջանքերը:
 
Ընտրություններն արդեն անցյալում են, ի՞նչ պետք է անեն այսօր՝ խորհրդարան չմտած ուժերը:
 
- Երկրին սպասվում են նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ, եւ ժողովրդի մեծամասնության իղձերն արտահայտող իրական ընդդիմադիր ուժերի համախմբման օրակարգը, կարծում եմ, մնում է արդիական:
 
Քանի որ որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ կային և գաղափարական առումով՝ էական խոչընդոտներ չկան, ընդդիմադիր ճակատում գործող ուժերի միջեւ, հնարավո՞ր է՝ նորից բանակցություններ սկսվեն և նոր բևեռ ստեղծվի:
 
- Ոչ թե պարզապես հնարավոր է, այլ դրա այլընտրանքը գոյություն չունի: Ընդդիմությունը վերջապես պետք է միավորվի եւ տեր կանգնի ժողովրդի թելադրած քաղաքական օրակարգին:
Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)