Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծառի ծիլը պատժից խուսափելու առիթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 8-ին Դավթաշենում Դելֆին լողավազանի դիմաց հատվել էին բարդիներ և թեղիներ։ Հարուցվել էր քրեական գործ և կալանավորվել ապօրինի ծառահատումների մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը։ Այս իրադարձությունը բավական տհաճ միջադեպ էր, որին արձագանքեցին և քաղաքապետարանը, և նույնիսկ երկրի նախագահը։

Քննադատվեց կատարված քայլը, բայց Սամսոնյանն ազատ արձակվեց ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով, ինչն էլ, իհարկե, որոշ «իրավապաշտպանների» և նրա կողմնակիցների համար շահարկման առիթ դարձավ: Ի դեպ հետաքրքիր է նշել, որ ծառահատումներ իրականացնող անձը կարծես թե չէր էլ պատկերացնում, որ հանցագործություն է կատարել, և իր «մեղմ» պահվածքի համար այդքան աղմուկ կբարձրանա։ «Ընդամենը խորը էտ եմ արել»,- նշել է Սամսոնյանը՝ հավանաբար մտածելով, որ ինչպես տարիներ առաջ նախկինում կառուցել է անարգել իր բաղնիքը, որը նաև նրա տունն է, այնպես էլ հիմա ծառերը կտրելով, կգնա դեպի տարածքի ընդլայնում։ Բայց մեկը լինի հարցնի, ո՞վ է քեզ իրավունք տվել էտ անելու:

Մեր օրերում տեղի-անտեղի մարդկանց հերոսացնելը կարծես ազգային խասյաթ է դարձել, հիմա էլ բարդիները հատած ու դրանք մոլախոտ անվանած Սամսոնյանին փորձում են արդարացնել` ներկայացնելով որպես ծառասեր, ինչը բնականաբար եփած հավի ծիծաղ է առաջացնում։ Սա թերևս հաջորդ աբսուրդն է, քանի որ մարդը հերիք չէ շուրջ 3 տասնյակ ծառ է հատել կամայական կերպով, դեռ մի բան էլ փորձում է արդարանալ, օրինակ բերելով, որ ծառը շիվ է տվել, ընդ որում այն դեպքում, երբ ուղղակիորեն պարզ է, որ սեփական օբյեկտի համար տարածք ընդլայնելու նպատակով է կատարվել տվյալ արարքը։

Պետք է նշենք նաև, որ ցանկացած ծառի էտման համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն, նույնիսկ եթե ծառը բերքատու չէ և ձեռնարկատիրոջ աչքերով ընդամենը «մոլախոտ» է իրենից ներկայացնում: Սամսոնյանի կալանավորումից հետո, որոշակի շրջանակներ հանդես եկան նախաձեռնությամբ, որ վերջինիս խափանման միջոց կալանքը փոխարինվի, ինչը տեղի ունեցավ և խափանման միջոցը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալով, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Սամսոնյանին արդարացնողները շտապեցին վերջինիս ներկայացնել որպես «ծառասեր» և երեխայատեր. շեշտվում էր, որ Սամսոնյանը չորս անչափահաս երեխաների խնամակալ է։

Հարց. իսկ է ո՞վ է իրավունք տվել «ծառասերին» ինքնագլուխ կերպով խորը էտ անել, իսկ երբվանի՞ց են «իրավապաշտպանները» օրենքին նայում հուզական հարթությունից, և արդյոք բոլոր դեպքերո՞ւմ են նույն կերպ առաջնորդվում։ Սրանք հարցեր են, որոնք իրենց պատասխանները պետք է ստանան։ Հետաքրքիր փաստ է այս ողջ պատոմության մեջ նաև այն, որ այս քայլով փորձ է կատարվել ինչ որ տեղ ստվերել նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը, իբր տեղում չեն և չեն տիրապետում իրավիճակին, ինչին մենք կանդրադառնանք հաջորդիվ: Ապօրինի ծառահատողին արդարացնելու համար նշվում է նաև, որ ծառը նորից ծիլ է տվել: Այո ծիլ է տվել, որովհետև արմատից հանված ծառ չէր, և վերջին հաշվով նպատակն ակնհայտ տեսնելով, շինարարական աշխատանքները կատարելուց ու այդ ծառերի հաշվին նոր շինություն կառուցելուց հետո՞ էինք միայն պատիժ պահանջելու և այդ ժամանակ մեղադրելու իշխանություններին նրա հանդեպ ժամանակին պատիժ չկիրառելու համար: Այդ ժամանակ ո՞ւմ պետք կլիներ բարձրացված աղմուկը: Ինչ լավա, որ ծառը ծիլ տվեց,-խորը շունչ են քաշում Սամսոնյանի կողմնակիցները, այո, շատ լավ է, բայց պատժից խուսափելու միջոց չի հանդիսանում։

Մեր լրագրողական հետաքննության արդյունքները կներկայացնենք հաջորդիվ:

Միքայել Գալստյան

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը