Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում...». Անի Քոչար

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի բլից հարցերին պատասխանում է հայրենիքից հազարավոր կլիոմետրեր հեռու գտնվող Անի Քոչարը:

 

- Ձեր օրն սկսվում է...

- Օրս մշտապես սկսվում է տղայովս. արդեն ավելի քան 5 տարի նա իմ զարթուցիչն է ու լույսը:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Կյանքն ինքը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ:

- Գեղեցիկը Ձեզ համար...

- Բնությունը, ամեն բան, որ լուսավոր է և բարին:

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

- Ինքս ինձ ու իմ կյանքի փորձին, թե ինչպես եմ միայնակ հաղթահարել նախկինում հանդիպած դժվարություններն ու փորձություննրը, ինչպես նաև դիտում և կամ կարդում եմ ինձ համար մեծությունների, ովքեր երբեք չեն հանձնվել՝ անգամ ամենաանելանելի դրության ժամանակ:

 - Կյանքում երբեք չեք ների...

- Փորձում եմ ներել ամենքին և ամեն բան: Ով եմ ես, որ չներեմ, թող Տերը լինի բոլորին դատավոր: Սակայն ներել, դեռևս չի նշանակում մոռանալ: Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում:

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

- Կյանքում, ցավոք, հիասթափություններ շատ են եղել և վստահաբար լինելու են, կյանքն է այդպիսին: Հիասթափությունները ինձ սովորեցրել են շատ կարևոր բաներ հավատալ, վստահել և ապավինել միայն ինքդ քեզ: Քո սպասումներն ու ակնկալիքները բացառապես քոնն են, և պարտադիր չէ, որ մարդիկ արդարացնեն դրանք: Ինչպես նաև՝ կյանքն էլ միշտ չէ, որ ամեն բան անում է մեր ուզածով: Այնպես որ, հիասթափություններից ոչ թե պետք է կոտրվել, այլ ամրացած առաջ շարժվել:

 - Մի բան, որի համար շատ եք ափսոսել...

- Կյանքում լինում են պահեր, երբ մտածում ես, որ իզուր այդպես վարվեցիր, ասեցիր կամ արեցիր, սակայն ով գիտի, գուցե ճիշտը դա էր: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, փորձում եմ չկենտրոնանալ ափսոսանքների վրա:

- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...

- Ինքս շատ ռոմատիկ անձնավորություն եմ, և միշտ շաաա՜տ մեծ ակնկալիքներ եմ ունենում: Պետք է ասեմ, որ չնայած իմ կյանքում ունեցած բոլոր ռոմանտիկ պահերին, վստահ եմ, որ ամենառոմանտիկ հանդիպումը դեռևս առջևում է:

- Երբ բարկացած եք...

- Օօօօ՜, պայթյունավտանգ եմ: Ավելի լավ է ինձ չբարկացնել, ես չափից դուրս զգացմունքային մարդ եմ և երբեմն էմոցիաներս զսպել չեմ կարողանում: Ավելի լավ է ինձ բարկացած պահին չտեսնել: ))

- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...

- Խելք և զգացմունքներ ունենա: Տանել չեմ կարողանում անհասկացող մարդկանց, ովքեր միևնույն բանը կարող են քանիցս հարցնել և միևնույն է հարցական դեմքով նայել:

- Ընտանի կենդանի ունե՞ք:

- Ունեցել եմ  Պուդել շունիկ, սակայն արդեն 3-4  տարի է, ինչ մեզ հետ չէ, ու ամեն անգամ նրան հիշելիս աչքերս լցվում են. Բոնիս 17 տարի մեր ընտանիքի անդամն է եղել:

- Եթե լինեիք ամենազոր...

- Անիրական բաների մասին խոսել չեմ սիրում, քանզի ինձ հիմար եմ զգում:

- Հայրենիքը Ձեզ համար...

- Հայրենիքն ինձ համար կրակե շապիկ է, կրակե՜, ցավոտ թեմա ինձ համար:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

- Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներն առջևում են:

- Ամենաշատը երազում եք...

- Երազանքներիս մասին բարձրաձայնել չեմ սիրում, դրանք այնքան անձնական են:

- Վերջին գիրքը, որը կարդացել եք:

- Այժմ էլ կարդում եմ գերմանական մի գիրք դարի հիվանդության` Բուրնաութի մասին: Վերջին տարիներին ավելի շատ ուսումնական և լեզվիս գրքերն եմ կարդում և սերտում:

- Երբեք չեք փորձի...

- Երբեք չեմ փորձի Լուսին թռչել և երբեք չեմ ասի երբեք: ))

- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

- Իմ հայրենի տունն է, իմ Երևանն է, իմ Հայաստանն է:

- Միշտ վախեցել եք...

- Ես վախկոտներից չեմ, թող որ լինի, ինչ լինելու է, և թող Տիրոջ կամքը լինի:

- Մարդ, ով փոխել է Ձեզ...

- Ինձ փոխելը դժվար է, դժվար էլ թե մեկը գտնվի, ով փոխի ինձ: Ես դեռ վաղ տարիքից շատ ինքնուրույն եմ եղել և բռնել իմ կայացման ուղին: Սակայն կան մարդիկ, ովքեր լավ օրինակ են եղել ինձ համար և կամ ոգեշնչել են ինձ: Եղել են նաև մարդիկ, ովքեր հավատացել են ինձ և թևեր տվել, ինչի համար մինչ մահ շնորհակալ եմ;

- Տանել չեք կարողանում...

- Ժլատ տղամարդկանց, թեթևամիտ կանանց, անկիրթ և անդաստիարակ անձանց, կենդանատյացներին….

- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

- Պրպտող և անհանգիստ մարդ:

- Իր, որ միշտ Ձեզ հետ է...

- Բջջային հեռախոսս:

- Երջանկության՝ Ձեր բանաձևը...

- Երջանիկ լինել ինքդ քեզնով, պահով, այն հանգամանքով, որ կաս ու կարող ես դեևս օգտակար լինել և այլոց էլ երջանկացնել: Լինել երջանիկ այժմ և այստեղ: Երջանիկ լինելու համար պետք չէ սպասել, վաղը գուցե չգա: Այս պահն է քեզ տրված ապրելու և վայելելու կյանքը, թեկուզ և, որ այնքան դյուրին ու քաղցր կյանքը:

- Ամենակարևորը՝ կյանքում…

- Կյանքում շատ կարևոր բաներ կան, սակայն ամենակարևորը սերն ու նվիրումն է: Ես որ՝ առանց դրանց ոչինչ անել չեմ կարող: Եվ եթե զգում եմ, որ դրանք պակասել են իմ մեջ, վերանայում եմ տվյալ բանը` լինի աշխատանք, մարդկային փոխհարաբերություն, թե…

- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:

- Այսօր` քիչ առաջ: Մինչ ձեր հարցերին պատասխանելը որդուս պետք է քնեցնեի: Նա այժմ իմ կողքին է քնում և ամեն գիշեր, քնելուց առաջ մի փոքր զրուցում ենք, նա խոսում է, հարցեր տալիս կամ որևէ բան պատմում, իսկ ես ամեն անգամ ավելի ու ավելի եմ հրճվում և հուզվում նրա տեսակով, խելքով:

Այսօր շատ հուզեց, անգամ արցունքներ կաթեցին աչքերիցս, երբ նա ասաց, որ անգամ երբ շաաա՜տ մեծ լինի, իսկական մեծ տղա, միևնույն է, ես պետք է նրա համար երգեմ և նոր միայն նա քնի: Այնքան հուզիչ էր, նա անգամ չնկատեց, թե ես որքան հուզվեցի: Ամուր գրկեցի և շարունակեցի երգել. նա քնած էր արդեն, իսկ ես դեռևս մտածում էի ու արտասվում:

- Այս պահին կուզենայիք...

- Որդուս հետ Երևանում լինել. նա տատիկ-պապիկին շատ է կարոտել և ամեն օր Հայաստան վերադառնալուց է խոսում, անգամ վիճում հետս: Ամեն անգամ Հայաստանից վիդեոներ ու երգեր եմ միացնում նրա համար, և նրան ներարկում, որ հայ է, որ աշխարհի ամենահիանալի երկիրը Հայաստանն է, միայն թե տխմար իշխանությունների պահը շրջանցում եմ: ))

- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...

- Մարդ մնալ և լավ որդի դաստիարակել:

- Եվ վերջում...

- Եվ վերջում, ինչպես հեքիաթներում, ուզում եմ բարին հաղթի չարին և մարդկանց համար փողը չդառնա սրբություն. մի բան, որ շատ եմ հանդիպում կյանքում:

 

Մարիամ Նալբանդյան

ԵՄ խորհուրդը ֆորմալ արձանագրել է Հայաստանին Աջակցության երկրորդ մասի տրամադրումը Իրանի զինված ուժերը 1000 ռազմավարական անօդաչու թռչող սարքեր են ստացել Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է. Լավրով Մատենադարանը մեկնարկեց «Շոշափելով մատյանները» ներառական ծրագիրը Վոլկանովսկին դեմ չէ մենամարտել Արման Ծառուկյանի հետ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է Հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Վրաստանում գործարարները կտուգանվեն հանրային քաղաքական գործունեության համար Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը Հայտարարվել է Սպիտակ տուն Նեթանյահուի հաջորդ այցի ամսաթիվը Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Սա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն Մարուքյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունն իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել․ CNN «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին «Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան Խոշոր հրդեհ՝ անձեռոցիկների արտադրամասում. բազմաթիվ հրշեջներ փորձում են այն մարել Մենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան Այս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Ջրային պարեկները գիշերային ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան