Կոֆեինը խախտում է տղամարդու առողջությունը
ՖՈՏՈՄասնագետները պնդում են, որ բացի կոֆեինի օգտակար հատկություններից, այն ունի նաև վնասակար հատկություններ: Կոֆեինի երկու գավաթ սուրճին համարժեք քանակությունը, կարող է սպառնալ տղամարդկանց առողջությանը` առաջացնելով հաճախամիզություն:
Հետազոտության արդյունքում, որն անցակցվել է 4 հազ. տղամարդու շրջանում, պարզվել է, որ միջինում տղամարդիկ օգտագործում են օրական 169 մգ կոֆեին, ինչը մի փոքր ավելին է, քան պարունակում է մեկ գավաթը (125 մգ): Տղամարդկանց 13%-ը հայտնել է, որ չեն կարողանում պահել մեզը, սակայն միայն 4,5%-ն է դա լուրջ խնդիր համարել:
Կամավորները, ովքեր օրական ավելի քան 392 մգ կոֆեին են ընդունել, երկու անգամ ավելի հաճախ են բախվել այդ խնդրի հետ:
Գիտնակաները պնդում են, որ կոֆեինը գրգռիչ ազդեցություն է թողնում միզապարկի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: