Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եղերական լուսաբացից 26 տարի անց. կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
... Ու ցավն այնպես պիտի մնա հավերժ խոր,
Մեր հոգիներն արյունոտի ու տանջի՝ 
Մինչև նրանց ճակատներին մեղավոր
Ճշմարտության խարազանը շառաչի...
 
Իգնատ Մամյան
 

Արդեն 26 տարի է անցել 1991 թվականի մայիսի 6-ի արյունոտ լուսաբացից:  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում՝ 26 տարի առաջ հենց այս օրը, խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց չորս ուղեկցողները՝ «Օղակ» գործողութան ժամանակ:

 Տղաները դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. 

«Ողբերգական դեպքերից ամիսներ առաջ մենք կանխազգում էինք, թե ինչ կարող է պատահել: Անհարկի բախումներից խուսափելու համար փորձում էինք բանակցություններ վարել զինվորականների ու ադրբեջանցիների հետ: Սակայն սադրիչ գործողությունները հաջորդում էին իրար: Ամեն ինչ սկսվեց ապրիլի 30-ին: Տանկերով, ծանր հրետանիով, գնդացիրներով գնդակոծում էին Ոսկեպարը: Մայիսի 4-ի առավոտյան սկսվեց խորհրդային զորքերի հարձակումը գյուղի վրա: Չնայած այդ իրո՛ք սարսափազդու և արյունահեղ կռվի վերջը չէր երևում, բայց ժողովուրդը խուճապի չէր մատնվում: Այս ամենից թշնամին ավելի էր կատաղում, ավելի էր սեղմում օղակը:

Մայիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հանկարծ գնդակոծությունը սաստկացավ, նորից կրակում էին հրանոթներով, տանկերով, գնդացիրներով, կրկին գյուղի գլխին պտտվում էր ուղղաթիռների վեցյակը: Առավոտյան հայտնեցին, որ գիշերը հերթափոխի մեկնած կարգախումբը՝ թվով 24 հոգի, տեղ չի հասել: Նրանք փորձել էին գյուղ մտնել թիկունքից, անտառների միջով, բայց ընկել էին թշնամու՝ նախօրոք պատրաստած ծուղակը: «Նիվա» ավտոմեքենան ու ավտոբուսը միանգամից պայթեցրել էին ու խաչաձև կրակ տեղացել գնդացիրներից ու ավտոմատներից: Մեր տղաները չէին հասցրել նույնիսկ մեքենաներից դուրս գալ: 

10 միլիցիոներների և վարորդների դիակները տեղափոխվեցին շրջկենտրոն: Պատկերը զարհուրելի էր. դիակները խոշտանգված էին: Կենդանի մնացած 13 միլիցիոներներին դեսանտայիններն իրենց հետ տարել էին Ղազախ, այնտեղից էլ՝ Կիրովաբադ: Երկու օր անց մեզ հայտնեցին, որ վիրավորներից երեքը մահացել են: Մեծ դժվարությամբ կարողացանք նրանց խոշտանգված դիակները ևս տեղափոխել Նոյեմբերյան»: (Հատված Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» գրքում Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի խոսքից):

Ողբերգական դեպքի վայրում տեղադրված խաչքարի մոտ

 

Եղեռնագործության կազմակերպիչները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն սկսեցին և Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացրին, բայց կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:

26 տարի է անցել, բայց նոյեմբերյանցիները չեն մոռանում. վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը՝ դեպի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավեժացնող հուշահամալիրը: Մարդիկ գալիս են ծաղիկ խոնարհելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերին:

Արդեն շուրջ մեկ տասնամյակ պարտադիր այցելուների թվում է նաև տիկին Ռոզա Ծառուկյանը.

«2005 թվականին ես աշխատանքի բերումով Նոյմեբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում էի, մեղվաբուծական աշխատանքներով էի զբաղված, առաջին անգամ այդ տարի մասնակցեցի: Եվ 2005 թվականից առ այսօր ամեն տարի իմ պարտքն եմ համարել մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առջև: Ասելու, որ նրա՛նց արյան գնով է ստեղծվել այսօրվա ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք ապրելու, արարելու իրավունք ստացանք:

Առաջին իսկ օրվանից ես երդվել եմ, որ քանի դեռ ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ մայիսի 6-ին իմ խոնարհումը ներկայացնելու այս անմեղ զոհերի հիշատակին: Փառք ու պատիվ նրանց, նրանք անմահ են, ցանկացած կենդանի մարդու հոգու մեջ են ապրում»,- նշեց Ռոզա Ծառուկյանը:

Եվ վերջում, հիշենք բոլորին անուն առ անուն:

Արտաշ Մամյան

 Վահրամ Աղաբաբյան

Վաչիկ Անանյան

Վարդան Հանիսյան

Ստեփան Ղարագյոզյան

Միշա Մուրադյան

Ռաֆիկ Մնացականյան

Սպարտակ Ամիրաղյան

Աշոտ Ամիրաղյան

Սաշիկ Անանյան

Արմեն Ազիբեկյան

Մարտիկ Գիշյան

Սարգիս Մուղդուսյան

Սոս Մանթաշյան

 

 

Մարիամ Նալբանդյան

Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ Մխիթարյան