Օգտակար խորհուրդներ. Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը
ՖՈՏՈՊարզվում է՝ մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը, հայտնում է dailymail-ը: Ձեռքերը լվանալու համար կարևոր է այն լվանալ երկու կողմից, ինչպես նաև պետք է լվանալ մատների արանքները: Հարկավոր է 20 վայրկյան լվանալ օճառով՝ հոսող ջրի տակ (ցանկալի է տաք), ծորակը փակել սրբիչով, ապա ձեռքերը սրբել մաքուր սրբիչով:
Ձեքերը ճիշտ լվանալով մենք վերացնում ենք հազարավոր բակտերիաներ, որոնք ձեռ քենք բերում օրվա ընթացքում: Հենց ձեռքերի միջոցով են փոխանցվում հիվանդությունների մեծամասնությունը՝գրիպից միչև աղիքային հիվանդություններ, ուստի ձեռքերը ճիշտ լվանալն օգնումէ 50 տոկոսով նվազեցնել աղեստամոքսային, մարսողական հիվանդությունների մահացության ռիսկը:
Ձեռքերը լվանալը հատկապես կարևոր է այս 2 դեպքում՝ զուգարանից հետո եւ ուտելիք պատրաստելուց առաջ: Եթե դուք հիվանդի եք խնամում, ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվացեք, եւ ամեն պամպերսը փոխելուց հետո, լվացեք ձեռքերը աղբը թափելուց եւ տնային կենդանիներին կերակրելուց հետո:
Պարզ ասած, հաճախակի եւ մանրակրկիտ ձեռքերի լվացումն օգնում է պահպանել առողջությունը:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: