Այս ուղեցույցից օգտվելով՝ ներարկումներ կանես բուժքրոջից ոչ վատ
ԼԱՅՖԻնչպե՞ս հաջող ներարկում անել: Ներարկում անելիս պարտադիր է հիգիենայի տարրական կանոնների պահպանումը:
Անհրաժեշտ է պատրաստել դեղամիջոցը, ստերիլ ներարկիչ, սուր ծայր, որով բացվում է դեղանյութի տարան, բամբակ, սպիրտով անձեռոցիկներ կամ օղի:
Որպեսզի ներարկումը պակաս ցավոտ լինի խորհուրդ է տրվում երկար, բարակ ասեղ օգտագործել:
Ինչպես ներարկում անել տնային պայմաններում
1. Օճառով լվա ձեռքերդ, թափահարիր տարան և կտրիր ծայրը: Դեղը լցրու ներարկիչի մեջ: Ներարկման մասը սրբիր սպիրտի մեջ թաթախված բամբակով:
2. Ներարկման տեղը ճիշտ որոշելու համար հետույքով երևակայական խաչ անցկացրու, որը այն 4 մասի կբաժանի: Ներարկումը պետք է անել վերին արտաքին քառակուսու մեջ:
3. Ներարկիչը վերցրու աջ ձեռքդ, հանիր ասեղի գլխիկը: Ձախ ձեռքով մի քիչ հավաքիր ներարկման ենթադրյալ հատվածի մաշկը:
Ասեղն արագ մտցրու՝ ուղղահայաց պահելով: Եթե շատ ես վախենում, կարող ես խորը ներշնչել:
4. Հիմա թուլացիր և հնարավորինս դանդաղ լցրու դեղը:
Ներարկիչը պետք է գրիչի պես բռնել՝ բութ մատով սեղմելով գլխիկը:
5. Դեղը ներարկելուց հետո ներարկման տեղը մերսիր սպիրտի մեջ թրջված բամբակով: