Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայիս-վայիս. ժողովրդական սնահավատությու՞ն, թե՞... Պարզաբանում է քահանան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ մայիսին ամուսնանալ չի կարելի: Շատերը, տուրք տալով սնահավատությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: 

Մայիսին չամուսնանալու սնահավատությունը գալիս է հին հեթանոսական հավատալիքից, թե մայիսին ամուսնանում են երկինքն ու երկիրը՝ ի նշան ինչի բարեբեր անձրև է տեղում, և մարդիկ չպետք է նույն ժամանակահատվածում ամուսնանան: Չնայած, եթե կինը հարսանիքից առաջ երեք անգամ համբուրի փեսային, հնարավոր է, որ նրանք ապրեն երկար ու երջանիկ:

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանը վստահեցնում է՝ մայիսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը.

«Ժողովրդական «մայիս-վայիս» արտահայտությունը տատիկների հորինած շատ մեծ սխալ է: Մայիսը մի շրջան է, երբ Քրիստոսի հարության իրականությունով ենք ապրում՝ մինչև տիրոջ Համբարձում և Հոգեգալուստ: Սուրբ Զատկին հաջորդող 50 օրերը ուրախության օրեր են, հետևաբար, որևէ խնդիր չկա՝ չամուսնանալու, ընդհակառակը, ամուսնանալու հենց ճիշտ ժամանակն է»,- Past.am-ի հետ զրույցում նշեց քահանան:

Հարցին, թե արդյոք այս սնահավատությունը ժողովրդի միջից վերանալու առումով որևէ առաջընթաց կա, քահանան պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ, որոշակի փոփոխություն կա. կամաց-կամաց ժողովուրդը կսկսի ճիշտ քրիստոնեական ծիսակատարությամբ և խորհուրդներով շարժվել: Տեսեք, եկեղեցին պսակադրություն չի կատարում Մեծ Պահոց շրջանում, բայց հենց այդ ժամանակ, ցավ ի սիրտ, շատ զույգեր գալիս են՝ Աստծո օրհնությունն ստանալու: Եվ երբ մերժում ես, բացատրում ես, թե ինչի համար չի կարելի, մարդիկ կան, որ վիրավորված գնում են՝ մտածելով, որ ուզում ենք իրենց կյանքը բարդացնել:

Մեծ Պահքն այն շրջանն է, երբ պետք է լինել ապաշխարության մեջ, մտածել սեփական մեղքերի և դրանք քավելու ուղղությամբ, և Հարությունից հետո, արդեն նորոգված, կատարել բոլոր ուրախ առիթները»,- նշեց Տեր Սմբատը:

Մայիսից բացի, կան ամուսնության համար ոչ հարմար այլ ամիսների հետ կապված սնահավատություններ, որոնց մասին քչերը գիտեն: Այսպես, եթե զույգը ամուսնանա հունվարին, վաղ կայրիանա, մարտին՝ ամբողջ կյանքում ուրիշի կողքին կապրի, ապրիլին՝ փոփոխական երջանկություն կզգա, հոկտեմբերին՝ կյանքը դժվար ու ծանր կլինի:

Սնահավատություններ կան նաև ամուսնության համար անհաջող ամսաթվերի և եղանակների հետ կապված: Օրինակ՝ ձմռանն ամուսնացածներին սպասվում են գերծախսեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ամուսնանալ չորեքշաբթի օրը:

Ամուսնացեք, երբ ուզում եք և հասկացեք, որ դժբախտության պատճառ կարող է դառնալ ոչ թե ամիսը, այլ Ձեր իսկ սնոտիապաշտությունը:

 

Մարիամ Նալբանդյան

«Մեքենայով ընկել եմ ձորն ու հրաշքով փրկվել, դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի». Աննա Մանուչարյան Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն Մարուքյան53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ և կրակոց է արձակել 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԷրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ դոլարի. ՊենտագոնԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Չելսին» բանակցում է Խաբի Ալոնսոյի հետ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ. դրանից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր. ԱՀԿ գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԿոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավորԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր գոմից գողացել են իրեն պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններիՉե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բժիշկը զգուշացրել է հանտավիրուսը գրիպի հետ շփոթելու վտանգի մասին Ուկրաինան և ԱՄՆ-ն շարժվում են դեպի ԱԹՍ-ներից պաշտպանության վերաբերյալ կարևորագույն համաձայնագիր Կրակոցներ՝ Երևանում. ծանր հանցագործությունը բացահայտվել էՋերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն անկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Հայաստանը՝ Երևանում կայանալիք «Դասական Եվրատեսիլ»-ին ընդառաջ Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումՋերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է Ըստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Կլիմայագետները զգուշացրել են Երկրի վրա «Էլ Նինյո» բնական երևույթի վտանգի մասին Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԱրագածոտնում 5-ամյա երեխան խորովածի «մանղալ»-ի վրա բենզին է լցրել և հրկիզելԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութՆախընտրական հայտարարություններ, որոնք ցնցեցին քաղաքական դաշտըԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են