Երևան, 15.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, ավարտվեցին մեր երկրի հիմնական ընտրությունները. և՛ խորհրդարանի, և՛ Երևանի ավագանու: Մենք ինչպիսի՞ Հայաստանում ենք ապրելու արդեն:

– Հարկավոր է ավելի խորքային վերլուծություն անել, որպեսզի այդ հարցի պատասխանն իմանանք: Բայց և ունենք հետևյալ փաստը` այսօր Հայաստանում քաղաքական վերնախավ, հատկապես ընդդիմադիր վերնախավ, որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Այդ վերնախավը այս ընտրությունների ժամանակ հիմնականում պայքարում էր ոչ թե իշխանության, այլ պայքարում էին միմյանց դեմ: Արդյունքում արձանագրեց անփառունակ ավարտ:

Եվ կարելի է ասել, որ այսօր հասարակության մեջ ոչ միայն վստահություն չկա իշխանության, այլ նաև չկա, այսպես կոչված, ընդդիմադիր վերնախավի նկատմամբ: Այս մարդիկ այլևս բարոյական իրավունք չունեն հայտ ներկայացնելու և Հայաստանի ապագայի ու նրա հիմնախնդիրների մասին խոսելու:

– Ուժերի այս դասավորվածության մեջ ժողովուրդը որտե՞ղ է գտնվում, նրան ի՞նչ տեղ հատկացնենք:

– Քաղաքագիտության մեջ ժողովրդին մեղադրելը նույնն է, թե լինել անմեղսունակ: Որովհետև բնակչությունը դառնում է ազգ, եթե նրան ուղղորդում են քաղաքական վերնախավը և սեփական երկրի մտավորականությունը: Այդպես է եղել մշտապես, բոլոր ժամանակներում: Ըստ էության Խորհրդային Հայաստանում ժողովրդին ուղղորդում էր այն ժամանակվա հայ մտավորականությունը: 1988–ի շարժման ժամանակ` արդեն ձևավորված նոր մտավորականությունն ու քաղաքական վերնախավը:

Իսկ այսօր, երբ ժողովուրդը լյունպենացված վիճակի մեջ է, նրան մեղադրելը կատարյալ անբարոյականություն է: Հասարակ մարդն ուղղորդվող երևույթ է ընդհանրապես ողջ աշխարհում: Այսպես է և Միացյալ Նահանգներում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր:

Եվ երբ մեր երկրի քաղաքական վերնախավը կատարյալ սնանկ դուրս եկավ և արդեն իր մեղքերը փորձում է գցել ժողովրդի վրա, մի բան է ցույց տալիս, թե ինչպիսի ողբերգական վիճակի մեջ է այսօր գտնվում մեր երկիրը:

– Ձեր առաջին ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ, բոլոր հանգամանքններով հանդերձ, ներկա իշխանությունը լեգիտիմ է: Հասարակության աչքում էլ է այն լեգիտիմ:

– Հայաստանում այսօր առաջացել է վաակումային իրավիճակ: Որտեղ փոփոխությունները եթե լինեն էլ, կարող են լինել միայն իշխանության կողմից: Իսկ կլինի՞ այդ փոփոխությունը, թե` ոչ, ես դժվարանում եմ ասել:

– Կարո՞ղ ենք ասել` մեր երկրում ընդդիմությունը, որպես քաղաքական վերնախավի բաղկացուցիչ, վերացավ, որովհետև իշխանությունը երկիրը տարավ ավտորիտար ճանապարհով:

– Ո՛չ: Ամբողջ աշխարհում էլ իշխող ուժերը փորձում են ձևավորել ուժեղ, եթե հնարավոր է, անգամ ավտորիտար իշխանություն: Ցանկացած իշխանություն ցանկանում է ամրապնդել ինքն իրեն` թուլացնելով ընդդիմությանը: Իսկ քաղաքական ընդդիմադիր վերնախավն այն բանի համար է, որպեսզի ձևավորի խնդիրներ ու փորձի կանխել իշխանության այդ ընթացքը:

Եվ այն ընդդիմությունը, որը զբաղված է ամեն ինչով, բացի տվյալ խնդրով, իրավունք չունի խոսել Հայաստանի ապագայի մասին: Սա միանշանակ է: Այնպես որ, մեղադրել իշխանությանն ավտորիտարիզմի մեջ, նույնն է թե մեղադրել մարդուն, ով շարժվում է իր շահերին համաձայն:

– Այս իրավիճակից ինչպե՞ս կարող ենք դուս գալ. ելքը ո՞րն է: Կամ որ նույնն է` ինչպե՞ս կարելի է ժողովրդին կենսունակության լիցքեր հաղորդել, ակտիվացնել հասարակությանը:

– Ժողովրդի մի մասն ինտուիտիվ հասկանում է, որ ինքը չունի քաղաքական վերնախավ: Եվ կամաց–կամաց թողնում է սեփական երկիրն ու գնում է ձուլվելու այլ երկրների մեջ, որովհետև այդ երկրներում կան կայուն վերնախավեր, քաղաքական–պետական համակարգեր, որոնց պայմաններում կարող են նորմալ ապրել:

Իսկ այն մասը, որը դեռևս չի կարողացել գնալ Հայաստանից, սպասողական վիճակի մեջ է, փորձում է հասկանալ, թե ի՞նչ է իրեն սպասվում:

Ըստ էության ելքը հետևյալն է` կամ իշխանության մեջ կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն փոփոխությունների ծրագիր առաջարկել և Հայաստանը տանել ռեալ փոփոխությունների ուղիով:

Կամ դա տեղի չի ունենա, և մեր երկիրը կդոփի տեղում: Եվ արդեն նոր ահաբեկիչներ հանդես կգան ու կփորձեն ժողովրդի անունից իրենց քայլերն անել: Բայց, ընդունենք, որ մարդկության պատմության մեջ լուսավոր ահաբեկիչներ շատ չեն եղել: Հիմնականում ահաբեկչությունը բացասական դեր է կատարում:

Մյուս տարբերակն էլ այն է, որ եթե իշխանությունը փոփոխություններ չառաջարկի, ապա այդ փոփոխությունը մեզ կպարտադրի հարևան Ադրբեջանը` իր նոր ռազմական գործողություններով: Եվ Հայաստանն ու Արցախը կունենան լրջագույն կորուստներ: Եվ այս ամենի հետևանքով կառաջանա նոր իրավիճակ:

Ահա, այս երեք տարբերակներն են, որ սպասում են հայ ժողովրդին:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էքսկուրսիա Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում Աշտարակում․ դպրոցականները ծանոթացան գրողի մշակութային ժառանգությանըՍանկտ Պետերբուրգ քաղաքի ջրանցքներում «սնեժուրա» երևույթն է ֆիքսվել (տեսանյութ) Կոտայքում «Mercedes»-ը վրաերթի ենթարկել մրգավաճառի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Արագածոտնի թեմը դատապարտել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի երկարաձգման որոշումը Արտակարգ դեպք, «Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղա է «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք » ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտով«Լիվերպուլի» լեգենդը լուրջ առողջական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը. Euroactive Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուս տղամարդը մահանում բեռնատարի մասնակցությամբ լուրջ վթարի հետևանքովԿենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ «Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Իդեալական «բլինչիկ»-ի գաղտնի բաղադրատոմսըԱշտարակի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն ԳրիգորյանԶինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում էՏղամարդիկ ծեծի են ենթարկել վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Կցրտի. եղանակը կփոխվիՓաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Տղամարդը, որն ամեն առավոտ սրտիկ է անում, լուրջ մեղք է, արհամարհեք. Լևոն Հարությունյան Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԵրբեք չօգտագործես ժավել, հատկապես երեխաների հագուստի համար. ԶԳՈՒՇԱՑՈՒՄԵրբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պшտերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․ Սամվել Բաբայանը՝ Փաշինյանին Իսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Մաշկաբանը զգուշացնում է․ խալերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՎթարային ջրանջատում Կապան քաղաքում Պետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարներըԱ՛յ Նիկոլիկ, ա՛յ Նոլիկ...դու ո՞վ ես, արա՛, Մեծ Հայքի թագավո՞րն ես. Չալաբյան Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներՀայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը