Մեծ քիթ ունենալու առավելությունը
ՖՈՏՈԱմերիկացի գիտնականները բացահայտել են, որ մեծ քիթն օգտակար է առողջության համար: Նրանք պնդում են, որ որքան մեծ է քիթը, այնքան դժվար են բացիլները եւ փոշին ներթափանցում օրգանիզմ:
Նրանք հավաստիացնում են, որ մեծ քիթ ունեցողներն ավելի քիչ են ալերգիկ հիվանդություններով տառապում:
Բացահայտումն իրականացնելու համար գիտնականները 2 արհեստական քիթ են ստեղծել, մեկը` 2,3 անգամ մեծ մյուսից: Ապա դրանք ամրացրել են արհեստական դեմքերի վրա: Նաեւ նույն տարբերությամբ 2 շրթունք են ստեղծել, որոնք հատուկ խողովակների օգնությամբ օդ են ներքաշել:
Արդյունքում, մեծ քիթը ներքաշել է 6,5%-ով ավելի քիչ բացիլներ, փոշի, քան սովորական քիթը: Նույն պատկերն է եղել նաեւ շրթունքների դեպքում, մեծը` 3,2 %-ով ավելի քիչ փոշի է կուլ տվել:
Գիտնականները պնդում են, որ մեծ քիթը ավելի է պաշտպանում բերանը, որի շնորհիվ նվազում է ալերգիկ ռեակցիաների եւ բացիլների ներթափանցման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: