Քթի կաթիլների օգտագործման հետևանքները
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում քթի կաթիլների օգտագործման հետևանքները.
Բնակչության մեծ մասը հարբուխի առաջին իսկ նշաններից հետո դիմում են քթի կաթիլների օգնությանը: Սակայն մասնագետներն այդ քթի կաթիլներն այնքան էլ անվտանգ չեն համարում:
Շատերը քթի կաթիլների չարաշահման արդյունքում ձեռք են բերել կախվածություն, ինչի պատճառով դժվարացել է նրանց շնչառությունը: Իսկ շնչառության դժվարացումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, գլխուղեղի կաթվածի եւ էլի շատ ծանր հիվանդությունների առաջացման:

Քթի կաթիլների երկարատեւ գործածության արդյունքում քթի լորձաթաղանթը վնասվում է, եւ թթվածնի հոսքը սկսում է դժվարանալ: Եվ միայն դեղորայքային միջամտությունից հետո այն կարող է վերականգնվել: Ազատ շնչառությունն ինքն իրեն այլեւս կարող է չվերականգնվել:
Մասնագետները հորդորում են հնարավորինս զերծ մնալ քթի կաթիլների օգտագործումից և նախապատվությունը տալ բնական դեղամիջոցներին:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



