Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


26–ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատավճիռը՝ մեկ շաբաթից. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ սպասվում էր, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախկին նախագահ, 2006 թ.–ին համայնքի կենտրոնում ինքնաձիգի կրակոցներից սպանված 26–ամյա Սեդրակ Զատիկյանի գործով մեղադրվող՝ սպանության 2–րդ «պատվիրատու» Նարեկ Խաչատրյանի մասով դատավճիռը, սակայն ամբաստանյալի փաստաբանը չէր ներկայացել դատարան, ու նիստը հետաձգվեց:

Զատիկյանի սպանության գործի քննությունը տևել է շուրջ 11 տարի: Այդ գործով առաջին դատավճիռը հրապարակվել է 2007 թ.–ին, երկրորդ դատավճիռը՝ 2013–ին, իսկ այս մասով քննությունն ընթանում է արդեն 1,5 տարի: Այս գործով մեղադրյալ Նարեկ Խաչատրյանը 9 տարի հետախուզման մեջ է եղել:

Հաջորդ նիստում դատարանը դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կլսի Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվողներից Նարեկ Խաչատրյանի վերջին խոսքը, պաշտպանի ճառը և կհրապարակի դատավճիռը:

Նշենք, որ խոսքը Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի մասին է: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանն ու Ստեփան Հակոբյանը պարբերաբար վիճել են Սեդրակ Զատիկյանի հետ, որի պատճառով նրանց միջև առաջացել է թշնամություն: Առաջին երկուսը ցանկացել են սպանելով վրեժխնդիր լինել Սեդրակից և խոսակցությունների ընթացքում առաջարկել են Արսեն Առուշանյանին (Նարեկ Խաչատրյանի հոր ընկերոջ որդուն) սպանել Սեդրակ Զատիկյանին՝ խոստանալով գումար: Նշենք, որ մեղադրվող Նարեկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը:

Այս գործով դատապարտված է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ 33–ամյա Ստեփան Հակոբյանը. նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել որպես սպանության պատվիրատու:

Գործով մի վկան՝ Ահարոն Հակոբյանը, բացակայում է ՀՀ–ից: Ըստ քրգործի նյութերի՝ վկա Ահարոն Հակոբյանը մաքսային ծառայության մի պաշտոնյայի ուղեկցությամբ սպանության պատվերի գումարի մի մասը վերցրել էր պատվիրատուներ՝ Ստեփան Հակոբյանից և Նարեկ Խաչատրյանից ու սպանությունից ժամեր անց տարել–տվել էր մարդասպանին: Գործով մյուս վկան՝ Արամ Արամյանը, ինքնասպան է եղել անհասկանալի հանգամանքներում՝ այդպես էլ չհասցնելով ցուցմունք տալ դատարանում: Չի բացառվում, որ այս հանգամանքն է նաև պատճառը, որ Ահարոն Հակոբյանը հեռացել է Հայաստանից:

Նշենք, որ 26–ամյա Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը, մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 7–ին: Պաշտոնական վարկածով՝ վերջինս մահացել է սրտի կաթվածից:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006 թ. հունիսի 22–ին Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ–74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով վարորդ, 31–ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 37–ամյա, 3 երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013–ի հունվարի 13–ին՝ ժամը 7:00–ի սահմաններում հայտնաբերվել է 31–ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան