Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազգային ժողովի այսօրվա արտահերթում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը:
 
 
Past.am-ի փոխանցմամբ՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» անունը կրող ելույթով: Նա հիշեցրեց, որ, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար:
 
Առաջին «քուանշը» վերաբերում էր Մարտի 1-ի գործին:
«Գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք կարո՞ղ եք սրել և ցույց տալ քննչական որևէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»,-նշեց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ բոլոր զոհերը, բացի Տիգրան Աբգարյանից և Համլետ Թադևոսյանից, քրգործում բնորոշված են որպես զանգվածային անկարգության մասնակիցներ:
« «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել: Բա ասում էիք՝ հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, այդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, , Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:
 
Երկրորդ «քուանշը» Փաշինյանը տվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքին: Ըստ նրա՝ մեկ տարի է անցել, բայց այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել անգամ իրենց երեխաներին: Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասել էր, որ մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա. «Այդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով:  Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ: Եթե նրանց հետ տեսակցություն թույլ տված լինեին և տեսնեին, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է հորը ատոմային ռումբ փոխանցել, այդ ժամանակ արդարացում կունենային, կասեին՝ այս մարդկանց մանկահասակ երեխաները փորձում են խոչընդոտել, ընդհատել ենք: Իսկ այսպես ուղղակի արգելք դնելը, խոշտանգում է»:
 
Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Նա մեջբերեց գլխավոր դատախազի արձագանքը, որ Ղուկասյանի պատշաճ վարքագիծը չեն կարող երաշխավորել: Փաշինյանի հիշեցերեց՝ ինքը և Մանե Թանդիլյանը որպես երաշխավոր են հանդես եկել:
«Բա եթե մի ամբողջ խմբակցության ասելը ձեր համար երաշխիք չի, բա ո՞ւմ համար է երաշխիք: Պիտի Անդրիաս Ղուկասյանը մարդասպան ռեցիդիվիստ լինե՞ր, որ ՀՀԿ-ի համար իմանայիք ձայներ է ապահովելու իր քուչում, ներում տայիք, ազատեի՞ք: Ընդհանրապես, ինչ ասում եք՝ ամեն ինչը կասկածի տակ է, ծայրից ծայր սուտ է, որովհետեւ դուք օրենքով չեք առաջնորդվում, դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել, էս մեկի վրա չսարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է::
 
Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, սակայն վերջինս չի լսել:
««Հաց բերողը» հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի»,-ընդգծեց Փաշինյանը:
 
 
Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարոությանը, թե դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»:

 

Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի