Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևների՝ Լոնդոնում գտնվող շքեղ առանձնատունը. occrp.org (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի կայքում՝ occrp.org-ում, բացված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային նվիրված նախագիծը, որտեղ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից կամավորները միավորվել են Թուրքիայում և Կովկասում աշխատող թիմերի հետ ուսումնասիրություններ անելու և հոդվածներ գրելու համար, ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող 975 քառակուսի մետր տարածքով առանձնատունը, որը գտնվում է Լոնդոնում և արժե ավելի քան 25 մլն դոլար:

Տունը գտնվում է Լոնդոնի հին և հարուստ թաղամասում՝ Համփսթեդ նրբանցքում՝ բարձր դարպասների հետևում:

 Կայքը նշում է, որ Լոնդոնի անշարժ գույքի շուկայում, որտեղ տան գները մոտ 26 տոկոսով աճ են գրանցել միայն 2013 և 2014 թվականներին, այս տները ֆանտաստիկ ներդրումներ են գերհարուստների:

Տունը գնվել է 1998 թվականին, երբ Ալիևն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահն էր: Հայտնի չէ, թե գործարքի ժամանակ որքան է եղել տան գինը:

Տունը պատկանում է Beckforth Services Limited-ին, որն իր հերթին պատկանում է Ալիևներին և գրանցված է օֆշորային դրախտ հանդիսացող Մեն կղզում:

 Կայքը նշում է, որ այսօր Ալիևի աշխատավարձը տարեկան մոտ 230 000 դոլար է, ինչը հարց է առաջացնում, թե նա ինչպես կարող էր իրեն թույլ տալ նման մեծ տուն Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:

 Ալիևը, սակայն, այժմ կարող է պնդել, որ Լոնդոնի այս տունն իրեն չի պատկանում, քանի որ Beckforth Services Limited ընկերության փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա և իր կինը՝ Մեհրիբանը, 2010 թվականին իրենց բաժնետոմսերը փոխանցել են իրենց ավագ դստերը՝ Լեյլա Ալիևային, ով այժմ միակ բաժնետերն է: Կայքը մեկ այլ հետաքրքիր փաստ է ընդգծում՝ նշելով, որ Ալիևներն օգտագործել են SOCAR-ի հասցեն որպես իրենց անձնական հասցե:

 Մոտակայքում է գտնվում «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկի՝ Ալիշեր Ուսմանովի տունը, որը նա գնել է 2008 թվականին՝ 76 միլիոն դոլար արժողությամբ: Չնայած Ալիևների տան իրական արժեքը հայտնի չէ, նրանց հարևանությամբ գտնվող տունը երկու տարի առաջ արժեր 26 միլիոն դոլար: Ալիևների տան արժեքը հավանաբար զգալիորեն ավելին կլինի, քանի որ դրա վրա աշխատել է SHH ճարտարապետական ընկերությունը, որի հաճախորդների թվում են Սաուդյան Արաբիայից մեծահարուստ մի ընտանիք և նորաձևության դիզայներ Թոմ Ֆորդը:

 

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին