Սուրեն Ավոյան . Ընտանեկան երջանկությունը նպաստում է գործնական առաջընթացին
ԼԱՅՖԱՄՆ- ում ինչպե՞ս է շարունակվում ձեր երաժշտական գործունեությունը :
Շատ ավելի ակտիվ,քանի որ կան ավելի լայն հնարավորություններ երաժշտական գործունեությունը զարգացնելու համար:
Տեղափոխվելուց հետո շա՞տ են խոչընդոտները և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում :
Ըստ իս, խոչընդոտները ամենուր են,բայց ինձ համար հաղթահարելի են:
Դժվարությունների հետ մերթընդմերթ նաև հաջողություններ են գրանցվում , որոն՞ք են այն ձեռքբերումները , որ արդեն ունե՞ք ԱՄՆ - ում:
Մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում նկարահանել եմ երկու տեսահոլովակ,և մասնակցել եմ New York-ում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված ART-show-ին,որտեղ ներկայացրեցի հայ երգը:
Գիտեմ , որ ամուսնացած եք, ընտանեկան երջանկությունը նպաստո՞ւմ է գործնական կյանքի առաջընթացին :
Ընտանեկան երջանկությունը էլ ավելի է նպաստում գործնական առաջընթացին:
Առաջիկայում ին՞չ նորություններ կունենաք ձեր երկրպագուներին ուրախացնելու համար:
Այժմ զբաղված եմ նոր տեսահոլովակիս աշխատանքներով,որը առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսի դատին: