Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միքայել Մելքումյան. «Կառավարությանը չի հաջողվել անհետաձգելի միջոցառումներ իրականացնել»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2018 թ. Հայաստանի պետական բյուջեի օրենքի նախագիծը հոկտեմբերի 30–ից քննարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Երկու շաբաթվա ընթացքում հանձնաժողովներում քննարկվեցին փաստաթղթի բոլոր դրույթները: Այս փուլում նախատեսվում են առաջարկներ, որոնց էլ անդրադարձ կկատարվի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ 2018 թ. բյուջեն սուր քննադատության արժանացրած «Ծառուկյան դաշինքը» պատրաստվո՞ւմ է արդյոք առաջարկություններ ներկայացնել:

«Մենք անպայման ներկայացնելու ենք առաջարկություններ: Կլսենք, թե լիագումար նիստում ինչ ձևով են ներկայացնում նյութը, որովհետև այդ ընթացքում փոփոխությունների է ենթարկվում: Կլսենք և ըստ այդմ կներկայացնենք առաջարկությունները, որոնք, ի դեպ, արդեն պատրաստ են»,Past.am–ի հետ զրույցում ասաց Մ. Մելքումյանը:

Անդրադառնալով 2018 թ. բյուջեի նախագծին՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ այս բյուջեում փորձում են կապիտալ ծախսերը հակադրել սոցիալական ծախսերին, ինչն իրենց համար անընդունելի է:

«Ընդ որում՝ եթե աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չեն ավելանում, նշանակում է՝ ներքին պահանջարկը ևս չի աճելու: Պետք է հաշվի առնել, որ առանց այդ էլ Հայաստանն աղքատ շուկա ունի, կա աղքատություն և գործազրկություն: Այս ամենը գումարվելու է և, ի վերջո, հանգեցնելու է ներքին պահանջարկի կրճատմանը: Ընդ որում՝ մենք չենք նախատեսում, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները ևս ավելանալու են: Հաջորդ կարևոր հարցն այն է, որ նախատեսված կապիտալ ծախսերի իրականացման համար դեռևս չկան ստերիլ և թափանցիկ մեխանիզմներ, որոնք կապահովեն դրանց արդյունավետությունը: Հասկանալի է՝ դու ուզում ես սոցիալական ծախսի մի մասն ուղղել կապիտալ ծախսերին, բայց ինչո՞վ ես ցույց տալու, որ այն ծախսերը, որոնք անելու ես, լինելու են թափանցիկ և արդյունավետ: Ասվածի վառ օրինակ են օտարերկրյա վարկերը, որոնք այդ առումով ևս խնդիր են առաջացնում»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ տնտեսության իրական հատվածում գյուղատնտեսության և շինարարության ոլորտի անկում ունենք. «Իսկ արդյունաբերության ոլորտում էլ ընդամենը ոչ արտադրողական ապրանքների աճ ունենք, ինչպիսիք են խմիչքը, սնունդը, հանքագործական թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: Այս ամենը ցույց է տալիս, որ մեր տնտեսության դիմադրողականությունը, բնականաբար, համապատասխան մակարդակի վրա չէ: Մարդիկ չեն տեսնում այն տեսլականը, ըստ որի՝ կարող են իրենց աշխատանքով կամ աշխատավարձով որոշակի աճ ունենալ: Այս ամենը, բնականաբար, թևաթափ է անում: «Ծառուկյան դաշինք»–ի մոտեցումներն այլ են: Մենք ասել ենք, որ անհետաձգելի միջոցառումներ են պետք, որոնք կկանգնեցնեն «արյունահոսությունը»՝ արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը: Մենք կարծում ենք, որ կառավարությանը չի հաջողվել իրականացնել այդ անհետաձգելի միջոցառումները: Իսկ հայտարարություններն ու գործը տարբեր բաներ են»:

Հարցին, թե դաշինքը վերջնական որոշում ունի՞, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Մենք դեռ պաշտոնական քննարկում չենք իրականացրել և որոշում չունենք: Հաջորդ շաբաթվա ընթացքում պաշտոնական քննարկում է սպասվում: Բայց ֆոնը, բնականաբար, չի կարող դրական լինել՝ կարող է միայն բացասական լինել: Բայց դեռ կքննարկենք, և բոլոր գործոնները հաշվի առնելով՝ մեր որոշումը կընդունենք»:

 

Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել