Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ. Ճակատագիրն ու՞մ է նախատեսել ձեզ համար

ԼԱՅՖ

Սիրելի աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեսթը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…

1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.

ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,

բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9

գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3

 

2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.

 ա/ "Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը” -3

բ/ "Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար” -6

գ/ "Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք” -9

 

3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.

 ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3

բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9

գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:

 

4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի /սեքսի/ հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.

 ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան "վագրիկս” -6

բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3

գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9

 

5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.

 ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3

բ/ արտաքինը -6

գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9

 

6. Դուք հագնվում եք այնպես, որ.

 ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9

բ/ ձեզ հարմար լինի -3

գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6

 

7. Ձեր ընկերները.

 ա/ միայն կանայք են -3

բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9

գ/ միայն տղամարդիկ են -6

 

8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք

 ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9

բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6

գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3

 

9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.

 ա/ Կանարյան կղզիներում -6

բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3

գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9

 

10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.

 ա/ Բարբարա Բուշ -3

բ/ Բարբի տիկնիկ -6

գ/ Բարբարա Սթրեյզանդ -9

 

Ամփոփում

 30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր

Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է Ձեզնից: Դուք չափազանց "փակ” եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:

 50-69 միավոր. դոնժուան, կնամոլ

Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղությանը: Դուք, իհարկե, շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք Ձեր արտիստիզմի հետ միասին և դուք կունենաք լուրջ երկրպագու Ձեր կողքին:

 

70-90 միավոր. կատարյալ

Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, "շնչում” ձեզնով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

Աղբյուրը՝ Med-practic.com

Փաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերԲուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղելՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամուսնական զույգը զիփլայնի անսարքության պատճառով 25 մետր բարձրությունից ընկել են, ամուսինը մահացել է․ մանրամասներԱմանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը Հայաստանը չի կարող անվերջ մնալ ռազմավարական անորոշության մեջ, սխալ, չհաշվարկված ընտրության գինը կարող է վճարվել ոչ թե իշխանության, այլ պետության հաշվին․ Սուրենյանց Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Ո՞րն է այս տարվա խորհրդանիշ զարդըՆոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ոստիկանությունն ու քննչականը ժամանակ չեն գտնում ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով․ Աբրահամյան Մարդկանց զգուշացրել են սննդի միջոցով թռչնագրիպով վարակվելու վտանգի մասինՅունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթքՅուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում «Ռուսական փոստի» գործունեությունը կաթվածահար է եղել Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը