Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


48 հազար եվրո՝ հօգուտ «Եհովայի վկաների». վերջնաժամկետն ապրիլի 12-ն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ է ընդգրկվել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին:

2017 թվականի հոկտեմբերի 12-ի կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2018 թ. 1-ին կիսամյակում 48000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կհատկացվի: 4 դիմումատուներից յուրաքանչյուրին 12000 եվրո կհատուցվի:

«Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Արթուր Ադյանին, Վահագն Մարգարյանին, Հարություն Խաչատրյանին և Գարեգին Ավետիսյանին, ովքեր 2011 թ. ամռանը դատապարտվել են երկուսուկես տարվա ազատազրկման։

ՀՀ չորս քաղաքացիներ բողոք են ներկայացրել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա: Հայցվորները ՄԻԵԴ-ում բողոքել են, որ իրենց նկատմամբ կայացված դատավճիռները խախտել են կոնվենցիայի 9-րդ հոդվածը, և նրանց կալանքը հիմնված է եղել դատարանների կողմից կարծրատիպային փաստարկների վրա: Հայցվորները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են եղել: Երկուսը՝ Երևանից, մեկը՝ Ծաղկավանից, մյուսը՝ Կապանից: 2011 թվականի մայիսին և հունիսին նրանց կանչել են զինվորական ծառայության, բայցքաղաքացիները չեն ներկայացել: Փոխարենը նրանք նամակներ են ուղղել զինկոմիսարիատ և շրջանային դատախազություն՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնել: Հայցվորների դեմ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք դատապարտվել են ազատազրկման: Նրանք պնդել են, որ իրենք «Եհովայի վկաներ» են, և եկել մի եզրակացության, ըստ որի՝ եվրոպական չափանիշներով առաջարկվող ծառայությունը փաստացիորեն քաղաքացիական բնույթ չի կրել և վերահսկվել է զինվորական իշխանությունների կողմից:

Նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Հայաստանում չորս «Եհովայի վկաներ» անարդարացիորեն դատապարտվել են ազատազրկման այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, որը հսկվում և վերահսկվում էր զինվորական մարմինների կողմից։ ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ այդ չորս երիտասարդները դատապարտվել են անհիմն կերպով, քանի որ Հայաստանը չի տրամադրել իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, թեև պարտավորվել էր դա անել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ երիտասարդների հետապնդմամբ ու դատապարտմամբ ոտնահարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված խղճի և կրոնի ազատության իրավունքը։

Հավելենք, որ նշվածգործովՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 12-ին:Վճռովսահմանվածհատուցմանգումարիվճարման վերջնաժամկետը 2018 թ.ապրիլի 12-ն է:

 

Աննա Բադալյան

 

 

 

 

Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է Իրանին