Երևան, 24.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գարիկ Քեռյան. «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը երկար չի տևի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայից, ԵՄ անդամ 14 երկրներից և ԱՄՆ-ից ՌԴ դիվանագետներին արտաքսելու դեպքին, նշեց, որ այն Արևմուտք-Ռուսաստան առճակատման դրսևորումներից ընդամենը մեկն է:

«Եթե նման առճակատում չլիներ, որն օրեցօր խորանում է, ապա ռուս նախկին հետախուզության աշխատակցի ու նրա դստեր թունավորման փաստը թեև երկկողմանի ալեկոծություններ կառաջացներ, սակայն չէր կարող նման հետևանքների հանգեցնել»,- ասաց Գ. Քեռյանը:

Հետահայաց դիտարկում կատարելով Խորհրդային տարիների ԽՍՀՄ- Արևմուտք սառը պատերազմի տարիներին, նա նշեց, որ դեսպաններ արտաքսելու դեպքեր շատ են եղել: Նման վարքագիծն անընդհատ կրկնվել է ամենատարբեր ճգնաժամերի և երկկողմանի հարաբերությունների ընթացքում:

«Առիթը եղավ թունավորումը, սակայն խորքային պատճառներից ոչ միայն սիրիական հարցն է կամ ուկրաինական հակամարտության խորացումը, այլև էներգետիկ ծրագրերը: Այսօր Արևմուտքը ցանկանում է ազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, փորձում է տապալել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը, որպեսզի Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ունենան իրենց հետևանքները»,- ասաց Գ. Քեռյանը:

Խոսելով այս քայլով Արևմուտքի՝ Սիրիայում ռուսական ներկայությունը նվազեցնելու և Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ցանկության մասին, նա նշեց, որ այս տարածքում հակամարտությունը մտել է մի փուլ, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ:

«Իհարկե սիրիական դեպքերը նույնպես նպաստել են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը: Թուրքիան իր խաղն է սկսել, Իրանը իր դաշնակիցների հետ փորձում է իր դիրքերն ամրապնդել, Ասադը հրաժարվում է իր խոստումը կատարել և այլն: Եվ ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրականում հստակ պարզ չէ, թե ով ում բարեկամն է, քանի որ արտաքին ուժերի ցանկությունները նույնպես իրար են խառնվել»,- ասաց Գ. Քեռյանը:

Նա չբացառեց նաև, որ այս ամենի արդյունքում կարող է բարդանալ նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:

«Մենք առայժմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին պետք է և՛ տարածաշրջանային, և՛ արցախյան խնդրի կարգավորման տեսանկյունից մոտենանք: Եվ, հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափը, պարզ է, որ համանախագահող երկրների ներկայացուցիչներից մեկի և մյուս երկուսի միջև ճգնաժամ է խորանում: Եվ նման իրավիճակում հույս ունենալ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարող են համագործակցել և որոշակի առաջընթաց ապահովել արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բավականին անիրատեսական է: Այնպես որ, թվում է, թե Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող գործողությունները մեզ չեն վերաբերում, բայց այս ամենը բանակցային գործընթացի համար բավականին անբարենպաստ ազդեցությու կարող է թողնել»,- ասաց Գ. Քեռյանը:

Նա չբացառեց նաև, որ տեղի ունեցող գործընթացը հերթական սառը պատերազմի նշան է, բայց որ այն կարող է նախկին՝ ԽՍՀՄ-Արևմուտք երկարատև պայքարին նմանվել՝ նա քիչ, նույնիսկ անհավանական համարեց:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պատժամիջոցներից հսկայական տնտեսական կորուստներ է ունենում և՛ Ուկրաինայում, և՛ Սիրիայում, ինչը Ռուսաստանին կստիպի որոշակի զիջումների գնալ: Բացառված չէ, որ այս իրավիճակում Ռուսատանի և Արևմուտքի միջև գործարք տեղի ունենա, քանի որ այդ պատժամիջոցների պատճառով միաժամանակ հսկայական տնտեսական վնասներ է կրում նաև Արևմուտքը: Եվ երկու կողմերի տնտեսական շահերը կարող են ստիպել թուլացնել լարվածությունը և վերացնել պատժամիջոցները: Բայց որ լարվածության թուլացումն անպայման կուղեկցվի գործարքով, միանշանակ է»,- ասաց Գ. Քեռյանը:              

 

Արմինե Գրիգորյան

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱվելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը5 գերբարձր երկնաքերեր, որոնք կկառուցվեն հաջորդ տասնամյակում ​​​​​​​Մահացել է անկախության գաղափարի նվիրյալ Գևորգ ՄիրզոյանըCOP29-ի մթնոլորտը դարձավ Ադրբեջանի՝ Արեւմուտքից Ռուսաստան վերակողմնորոշման հերթական վկայությունը ԱՄՆ բանակն անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար ԱԻ գնդացիր է փորձարկել Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին Ի՞նչ է հայտնի Ռուսաստանի միջուկային զենքի պաշարների մասին Պարզվում է՝ Փաշինյանը սափրվել է, որովհետև ինքն իրեն ուղղված որևիցե հարց այլևս չունի Արգիշտիխինիլի ամրոց-հուշարձանն աղբավայրի է վերածվել. հնագետներն ահազանգում են Երազել եմ`աղջիկ ունենամ, անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մոր մասին (տեսանյութ) Պատմական Հալիձորի բերդը՝ «Բաց երկնքի տակ» Եվրոպայում գազի գինը բարձրանում է Եղանակից կախված մարդիկ կարող են անհանգստություն զգալ․ մագնիսական փոթորիկ է սպասվում Լույս չի լինելու․ հասցեներ Ժպիտի տակ մեծ ցավ. Տաթևիկ Ադումյան ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Դնեպրի օդանավակայանում Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) Պուտինն ուշագրավ օրենքներ է ստորագրել Հրաժարվեք թե այս մարդուց, թե այդ հանցանքից, մեղքից, վաղը ձեզ համար ուշ է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Որքա՞ն արժե Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն այս պահի դրությամբ Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆՀրազդանի բնակիչը 330․000 դրամ է փոխանցել վարորդական վկայական ձեռք բերելու համար և դարձել խարդախության զոհԲարդ փուլ է. Կոպիրկինը՝ Երևան-Մոսկվա հարաբերությունների մասին ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ՀՀ ՀՆԱ աճի տեմպերի նվազում եւ գործազրկության աճ Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի «Վերադարձի´ր շարք». ՊՆ-ի հորդորը` թոշակառու սպաներին Ամերիկացի մուլտիմիլիարդատերն ԱՄՆ-ի սնանկացում է կանխատեսել «Արևմտյան Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է». Լիլիթ Գալստյան Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը. Shamshan.com Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական տարածքները երեք մասի բաժանել. ՊՆ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան