Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոքր գողությունները չներող, թալանը խրախուսող Հայաստանն է սա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):

Այսպիսի «արդարադատությունը» դուրս է բանականության ու տրամաբանության բոլոր սահմաններից: Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արաքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված: Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ, իրեն իր երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատզարկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:

Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է:

Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա ևս կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հացագործություն՝ կրկնահանցագործություն:

Բայց այստեղ կա մի բայց: իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել:

«Նա իհարկե ուրիշի սեփականությանն է տիրացել, բայց դա արել է սովից դրդված, երեխաներին պահելու համար: Երկրորդ անգամ քրոջ ամուսնուց 110 հազար դրամ է գողացել, վիրահատության ու ճառագայթման գումար է պետք եղել:

Ես ուզում եմ, որ հանրությունն ինձ ճիշտ հասկանա: Տարատեսակ մեկնաբանություններ կան, թե մենք քաջալերում ենք գողությունը: Բայց այդպես չէ: Չի արդարացվում գողությունը, բայց սա անելանելի վիճակ է»,- նշեց նա:

Պարզվում է Հասմիկ Սարգսյանին նաև նպաստից էին զրկել: Նա չունի սեփականություն, փաստացի գրանցված է եղել նախկին զբաղեցրած բնակարանում, որի վաճառքից հետո իր գրանցումը չեղյալ է համարվել: Նոր բնակարանում չի կարողացել գրանցումը հաստատել, իրեն մերժել են, քանի որ այդ ընթացքում գտնվել է փորձաշրջանում՝ դատական հսկողության տակ:

Իրավապաշտպանի հռետորական հարցին, թե սրա վերջը ի՞նչ է լինելու, մենք էլ պատասխան չունենք: Զրուցակիցս շարունակում է՝ եթե մենք հիմա չարձագանքենք, գնալու է այն կնոջ պես Դավթաշենի կամրջից իր երեխաների հետ գցվի՞:

Մեր հարցին, թե հիմա ինչ են պատրաստվում անել, պատասխանում է, որ ապրիլի 12-ին Վերաքննիչ դատարանում կքննվի այս գործը: Իրենք էլ ցանկանում են գոնե հանրության ճնշման արդյունքում ազդել այս գործի վրա, քանի որ այն, բացի օրենքի տեսակետից, ունի նաև բարոյական կողմ:

Իրավապաշտպանի խոսքով, եթե պետությունը մարդկանց գցում է աղետալի, սոված իրավիճակի մեջ՝ գնալով գողությունը շատանալու է:

«Մի երեխան էպիլեպսիա ունի, մյուսը ուռուցք, ինքը միոմա, ոտքի ոսկորն է փտում:

Ամուսինն էլ գնացել է Ռուսաստան, ամուսնալուծվել է, ալիմենտ չի վճարում: Բանակում ծառայող որդին վիրահատված է: Մուրացանի հոսպիտալում պառկած էր, ուներ երակների լայնացում, կիստա: Ես մասնագետ չեմ, չգիտեմ այդ հիվանդություններով արդյոք ինքն առհասարակ պետք է զորացրվեր: Գուցե մնար մոր կողքին, աշխատեր, սատար կանգներ: Տղային հոսպտալից ուղարկել են տուն, մայրական խնամքի տակ: Պատկերացնո՞ւմ եք, բանակից եկած տղան գնա մի տուն, որտեղ ոչ հոսանք կա երկու ամիս, ոչ՝ սնունդ»,- պատմում է նա:

Մարինա Պողոսյանի խոսքով իրենք այդ կնոջ համար օգնություն են կազմակերպում, և այսօր արդեն 2 հոգի արձագանքել են, մեկը 7 հազար դրամ է փոխանցել, մյուսը խոստացել վճարել հոսանքի պարտքը:

Իրավապաշտպանի խոսքով, կինը երկար տարիներ աշխատել է հացի փռում, սակայն իր մոտ միոմա հայտանբերելուց հետո բժիշկն ասել է, թե չի կարելի նման ջերմային պայմաններում աշխատել, ուռուցքը մեծանում է: Գնացել է քաղաքապետարան, խնդրել իրեն փողոցներն ավլելու աշխատանք տան, սակայն դա էլ են մերժել՝ պատճառաբանելով, թե նա փորձաշրջանի մեջ է գտնվում:

«Օրը 6300 դրամ կծախսեն իրեն կալանավայրում պահելու համար: Եթե ինքն օր 6000 դրամ ունենար, այդ գողությունը չէր կատարի: Ես ոչ միայն Հասմիկ Սարգսյանին եմ պաշտպանում, այլ հասմիկսարգսյաններին, որովհետև նա հավաքական կերպար է: Մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի սրան լուծում տրվի»,- նշեց նա:

Հարցին, թե նման այլ դեպքեր հիշո՞ւմ եք, պատասխանեց, թե ոչ, որովհետև մարդիկ վախենում են քարկոծվել. «Մենք էլ ենք քարկոծվում շատ մարդկանց կողմից, ովքեր գրում են արդարադատություն և այլն: Սուրիկ Խաչատրյանն ամբողջ մարզը կերել է, թող տանեին, դատեին: Ստացվում է, որ այստեղ փոքր գողություններն են աններելի: Ես խտրական արդարադատություն չեմ ուզում: Բայց թսղ մյուսներին էլ դատեն, Հասմիկին էլ հետները: Այս օրենսգիրքը խեղճերի ու անօգնականների համար չէ»:

Վերջում մեջբերենք դատախազի խոսքը ասված Հասմիկ Սարգսյանին դատարանի դահլիճում՝ «Հարուստի բարձի տակից գնայիր մի կես միլիոն գողանայիր, քեզ չէի դատապարտի, կասեի՝ լավ ես արել, բայց էս մեկը համարում եմ ծանր հանցագործություն»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Քաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հանգամանքներում է 97 համարի ավտոբուսը հայտնվել ձորում Աղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ ՍարգսյանՀայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԻ տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյան և բախnւմներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա․ Աբրահամյան Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքՌուբլին թանկացել է․ տարադրամն՝ այսօրԲժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը․ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր Զաքարիա Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 19-ից 23-ինՄանուկների աղոթքԻնչ իրավիճակ է լարսում Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ Dior-ի նոր կինը՝ pre-fall 2026 հավաքածուում. Զուսպ, գիտակցված և անթերի նրբագեղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբՄիացյալ Նահանգներն այժմ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք իրանը պատրաստ չէ ընդունել․ ՓեզեշքիանՀյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվելԻսրայելը և Գերմանիան 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել ՝ Arrow-3 ՀՕՊ համակարգն ընդլայնելու համար«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՄիացյալ Նահանգները, Հունգարիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ ՌյուտեԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիրԹաիլանդը և Կամբոջան հրադադարի պատրաստակամություն են հայտնել. Չինաստանի ԱԳՆԵՄ-ն համաձայնել է ուսումնասիրել սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու տարբերակըԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Շատերը չէին ուզում, որ Դանի Օլմոն խաղա «Բարսելոնայի» կազմում, բայց մենք հասանք մեր նպատակին․ ԼապորտաԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել Հունվարին կենդանակերպի 3 նշանների ճակատագիրը կփոխվի Tesla-ի սեփականատերերը գնում են վթարային մուրճեր՝ դռների անսարքության պատճառով. BloombergԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՖինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի Գերմանիայում՝ Մանհայմում մահացու վրաերթ կատարած վարորդը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները Շվեդիան իր սուզանավը կփոխանցի Լեհաստանին Trump Media-ն կմիավորվի TAE-ի հետ՝ թերմամիջուկային էլեկտրակայան կառուցելու համար