Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը մերժելու մասին հայտարարության մեջ ասվում է, որ՝ « … նման քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամենավճռական փուլն է: Հայ ժողովուրդը չպետք է հոգնի և պետք է շարունակի իր պայքարը և չպետք է դիմի որևէ կարգազանցության:
«Բոլորը, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, օրինական դաշտում էին գործում և եթե ուշադրություն դարձնեք, ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հայտնի գործիչները չեն շեղվել օրենքի տառից: Իսկ այս օրերին արդեն առանց համարանիշների մեքենաների ի հայտ գալն ու արագ երթևեկելը մեզ համար նույնպես ընդունելի չէ: Մենք պայքարում ենք օրինականություն հաստատելու համար»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման վարքագիծ դրսևորողների նպատակը խաղաղ ակցիայի կազմակերպիչների հանդեպ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնելը կարող է լինել:

«Հնարավոր է ինչ-որ հատուկ խմբերի ներկայացուցիչներ լինեն, քանի որ նման վարքագիծ են դրսևորում նաև բավականին թանկարժեք մեքենաների վարորդները: Ինչը բնականաբար ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների կարողություններին չի համապատասխանում: Բացի այդ, կարող են նաև ինչ-որ խմբեր լինել, որոնք շարժումը վարկաբեկելու համար հարբած վիճակում ծեծկրտուքներ հրահրեն: Այս ամենից խուսափելու համար մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն իրենց ակտիվությունը, որովհետև հասել ենք վերջին հանգրվանին և մնացել են վերջին հարվածները, որպեսզի թավշյա հեղափոխությունը կյանքի կոչվի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով նման վարքագիծ դրսևորելու պատճառը մի կողմից շարժումը սաբոտաժի ենթարկելն է, մյուս կողմից՝ այս պահին դեռևս գործող իշխանությունները փորձում են արտահերթ ընտրություններն իրենց հովանավորության ներքո անցկացնել, ինչը հնարավորություն կտա ընտրակեղծիքների գործիքակազմ օգտագործելով կեղծել արդյունքները:

«Դա թույլ տալ չի կարելի և ես այդ առումով ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հրապարակի թեկնածուն պետք է անպայման վարչապետ դառնա և դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Խոսելով վերջին շրջանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեպրեսիվ կեցվածք դրսևորելու մասին, նա նշեց, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլև շատ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր առաջին իսկ օրերից պայքարի մեջ են եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչու համատեղ պայքարի դուրս եկած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարթակից հանդես չեն գալիս հայտարարություններով, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.
«Այդ մասին հետո կխոսենք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը համակարգում է այդ շարժումը, այնպես որ, այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ մասին կարծում եմ հետո կխոսենք: Այս պահին ընդամենը պետք է աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների և համախոհների համակարգմամբ այս շարժումն իր հաղթական ավարտին հասնի: Դրանից հետո արդեն կարող ենք վերլուծել ներկա իրավիճակը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բավականին մոտիկից ծանոթ լինելով, իր խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից խարդավանքներ հյուսելու կարողություններին և այն ջանքերին, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը նպատակահարմար չհամարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև փոքր չափով կասկած այնուամենայնիվ կա, բայց չի հավատում, որ ներկա իրավիճակում իշխանությունը պահելու համար ՀՀԿ-ն նման քայլերի կդիմի:

«Ես կարծում եմ եթե մի փոքր էլ այսպես շարունակենք և մի փոքր էլ ակտիվացնենք մեր պայքարը, ապա շատ ժամանակ չի պահանջվի, հաղթական ավարտը դե յուրե գրանցելու համար»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին նշեց, որ իշխող կուսակցության ղեկավարի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, այդ կուսակցության բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է հրաժարական տան:
 «Ինձ համար միանշանակ է հասարակության պահանջը, որ Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:  
     
Արմինե Գրիգորյան

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին