Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերը ինձ Հայաստանից տարավ, բայց ոչ ընդմիշտ». ո՞վ է ամերիկաբնակ հայ երգիչ Նորոյի կինը. լուսանկարներ

ՖՈՏՈ

Երգիչ Նորոն երկար ժամանակ է տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Չնայած հեռավորությանը նա երբեք չի դադարում աշխատել ու հանդիսատեսի դատին ներկայացնել իր աշխատանքները: Past.am-ը այս անգամ ներկայացնում է շատ սիրված երգչին ու նրա սիրո պատմության մանրամասները: 

Մի պահ մտածում ես. ինչքան զորեղ է սերը. իսկապես, երբ սիրում ես թե հեռավորությունը, թե ժամանակը որևէ կերպ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ քո սիրուն հասնելու համար: Սրա վառ ապացույցն է երգչի և նրա կնոջ սիրո պատմությունը:

Նորո. “Կարոտ է մեր սերը, միշտ իրար կարոտում ենք: Սկսեցի կարոտի իմաստը հասկանալ, երբ սիրեցի իրեն”

«Արմինայի հետ ծանոթացել եմ տասներորդ դասարանում, երբ պարապում էի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար: Մի խմբակ էի հաճախում, ուր նաեւ Արմինան էր գալիս: Մենք շփվում էինք, ուղղակի լավ ընկերներ էինք, հետո շատ մտերմացանք: Ընդունվեցինք կոնսերվատորիա ու արդեն ամեն օր էինք տեսնվում, ժամերով զրուցում: Կինս շատ լավ քանոնահարուհի է, բայց այլեւս չի նվագում: Ինչ եկել է Միացյալ Նահանգներ, մոռացել է իր քանոնը, ուրիշ բիզնեսով է զբաղվում` գեղեցկության սրահում է աշխատում»:

Երկար ժամանակ շփվելուց հետո երիտասարդ երգիչը սեր է խոստովանում ընկերուհուն: Դրական պատասխանը երկար սպասեցնել չի տալիս: Չնայած իրենց բավական երիտասարդ տարիքին նրանք նշանադրվում են: Նշենք,որ այդ ժամանակ երգիչը ընդամենը 16 տարեկան էր:

Նորոն` կնոջ հետ

«Այնքան էի խանդում, որ ասում էի` այսօր դաս չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ, կտեսնեմ: Լրջացավ, լրջացավ ու ծնողների հետ խորհրդակցելով` որոշեցինք նշանվել: Մեր նշանադրությունը կատարվել է տասնվեց տարեկանում: Ութ ամիս հետո մի օր ընկերուհիս տխուր եկավ. Միացյալ Նահանգներ էին մեկնելու: Գիտեի` օրերից մի օր գալու է այդ օրը. հայրն ու եղբայրը այնտեղ էին: Հինգը տարի չեմ կարողացել նշանածիս տեսնել: Շատ արցունք թափեց, բայց եթե մնար, պետք է ամուսնանայինք, իսկ մենք պատրաստ չէինք, փոքր էինք»:

Նշանածից հեռու գտնվելը շատ ծանր էր: Բազմաթիվ փորձերին` Ամերիկա մեկնելու, ապարդյուն էին անցնում: 

Նրանց բաղձալի հադիպումը տեղի է ունենում Բաթումիում: 40 օր հիասքանչ օրեր անցկացնելով գալիս է զույգի բաժանման պահը:

«Երկրորդ բաժանումն առաջին բաժանումից ծանր տարա: Մեր հանդիպումն ուժ տվեց, հասկացանք, որ նույնն ենք մնացել, իրար սպասել ենք»:

Եվ վերջապես....

«Մի քանի ամիս անց առաջարկ ստացա մասնակցել “Armenian Golden Star” մրցանակաբաշխությանը: Այս անգամ ավելի լուրջ էին փաստաթղթերս, ավելի վստահ, կայացած ու ինչ-որ բան արած մտա դեսպանատուն, թույլ տվեցին Ամերիկա մեկնել: Մի վայր, որ ինձ համար դարձել էր անհասանելի երազանք, երբ անցա, մտերիմներս ինձնից շատ էին ուրախացել, չէին հավատում: ԱՄՆ ուղեւորվեցի փետրվարի 12-ին դիջեյ Սերժոյի, Ալեն Սիմոնյանի, երգչուհի Եվայի հետ: Թողում էի իմ աշխարհը, գնում ուրիշ տեղ` նոր կյանք սկսելու, իմ առանձին ընտանիքն ունենալու»:

Զույգն իր հարսանեկան արարողությունը կազմակերպում է ԱՄՆ-ում:

«Հարսանիքը հուլիսի 10-ին էր` իմ կնոջ ծննդյան օրը: Այստեղ մի տարի առաջ են սկսում պատրաստվել արարողությանը, մենք 5 ամսում հասցրինք: Շատ լավ անցավ: Ադաթներ կային, որ պահպանել էինք, անպայման ուզում էի խորանի մոտ սպասել, աներս էլ իր աղջկա ձեռքն ինձ հանձնի: Այդպես էլ եղավ: Սուրբ Կարապետ եկեղեցում պսակադրվեցինք»:

Ծանր փորձություններ հաղթահարած զույգն արդեն ապրում է լիակատար երջանկություն բերկրանքը: Նրանք ունեն երկու երեխա:

Նորոն ու Արմինան հիանալի ժամանակ անցկացրին Հավայան կղիներում

Արմինան Նորոյի ամենահավատարիմ երկրպագուհին է:)

Եվ վերջապես, մեղրի պես քաղցր օրեր Հավայան կղզիներում:)

 

Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ կուտակած անասնակեր Հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ վիրավորներով Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է «Նոայի» վերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ (ֆոտո) Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան 44-ամյա տղամարդը հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով ԵՄ ութ երկրներ Ռուսաստանին «անվտանգության անմիջական և երկարաժամկետ սպառնալիք» են անվանել Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Լոռիում դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ Քննչական կոմիտե Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Հայաստանի եվրասիական ընտրությունը Լիվերպուլի ֆուտբոլային երկրպագուների մեջ մխրճված վարորդն ավելի քան 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջnցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձՊարույր Սևակի արձանը կհեռացվի դպրոցի բակից 35-ամյա գյումրեցին հոր ու կնոջ հետ թմրանյութ է տեղադրել Հրազդանի տարբեր հատվածներում Լոռու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Սեբաստիա փողոցում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Nissan Tida»-ն․ կա 4 վիրավոր Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Տարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրինագծեր են ընդունվել Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱրամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել ԱԺ-ում ընդունվել է պարտադիր զինվորական ծառայությունը 18-ամսյա դարձնելու օրինագիծը Ինչի հետ է կապված «ականջի խշշոցը»Ծնողներին դանակահարած տղամարդը ձերբակալվել է․ ի՞նչ է եղել Գյումրիում ԿԼ․ «Դինամո Կիև»-«Նոա» հանդիպման մրցավարները հայտնի են Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես, ինչպես ինքն է դա տեսնում. Աննա Հակոբյան Առաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանՄասնագետները բացատրում են, թե ինչպես ընտրել ճիշտ հակասառեցնող միջոցԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Պարույր Սևակի արձանը կհանեն Զանգակատան դպրոցի բակից Ով, երբ ուզում տեղեկություն ա տալիս բանակի մասին, ՊՆ-ն պիտի լուրջ նայի հարցին, տագնապ ա սկսվում Շատ ընտանիքներ չեն կարողանում երեխա ունենալ, պետությունը պիտի ձրի սարքի արհեստական բեղմնավորումըԱդրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանԻնչպես են ձերբակալում 37-ամյա տղամարդուն, ով կյանքից զրկել էր ծնողներին Փաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». Մանրամասներ՝ Գյումրիում ծնողներին սպանած որդու դեպքից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Մայրը երեխային սովամահ է արել․ հայտնի է պատճառըTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան Ինչպե՞ս տարբերել բնական մանդարինը «քիմիականից»Դոնալդ Թրամփի որդին նշանադրվել է Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Էկզոտիկ ուտե՞ստ, առօրյա ապո՞ւր, թե՞ տոնական կերակուր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Կործանիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ. «Փաստ»