Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գուցե արդեն վաճառե՞լ է երկիրը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք լինում քայլերի, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում պերմանենտ պահպանել լարվածությունը: Խոսքը, մասնավորապես, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների մասին է: Այդ քայլերն ուղղված են նաև նշվածից բխող խնդիրներում խառնված Ռուսաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը, մտավոր օգնություն ստանալով Թուրքիայից և Իսրայելից, կարողանում է փայլուն կերպով մեր դեմ օգտագործել հոգեբանական և տեղեկատվական պատերազմների միջոցները: Արդեն երեք տարի է՝ նման գործընթաց կա: Հիմա առկա իրավիճակը պարզապես նշվածի շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը դեռ բավարարված չէ իր հաղթանակով, իսկ ռուսական խաղաղապահների առկայությունն էապես նվազեցրել է նրանց ախորժակը: Ու թեպետ 4,5 տարվա համաձայնություն կա, բայց ադրբեջանական, թուրքական և իսրայելական կողմերն ամեն ինչ անելու են ռուս խաղաղապահների հարցն ակտուալ դարձնելու համար: Այս իմաստով պատահական չեն նաև Բաքվում ռուս խաղաղապահների դեմ իրականացվող ցույցերը: Իսկ ավելի մեծ հաշվով, ոչինչ պատահական չէ: Նպատակը ռազմավարական բարձունքների տիրապետումն է, որին ուղղված քաղաքականությունը դեռ երկար է տարվելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով անցնող շաբաթ հայադրբեջանական սահմանային որոշ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ արտաքին ազդակներին ու հայտարարություններին՝ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ի ակտիվությունն այս առումով ավելի շատ ուղղված է իրավիճակը սրելուն, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի շահերից: «Նրանք լայնածավալ ռազմավարական ծրագիր են իրականացնում, որը ՌԴ-ի և Չինաստանի հարավային հատվածներում անկարգություններ, լարվածություն ստեղծելու նպատակ է ենթադրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին, որոնց նկատմամբ թերահավատ մետեցումների աճ կա, ես մի քանի հանգամանք կառանձնացնեի: Այստեղ պետք է հաշվի առնենք նախ այն, որ ՌԴ-ն պետություն է, որն ունի իր շահերը և հետաքրքրությունները: Երկրորդ՝ մենք արդեն ավելի քան 3 տարի է՝ կորցրել ենք մեր՝ դաշնակից լինելու բարոյական իրավունքը: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս կառավարությունը չի կարող իրական դաշնակից համարվել: Հաշվի առնենք, օրինակ՝ միայն այն, որ ունես երկրի ԱԽ քարտուղար, որը ժամանակին մասնակցել է ՌԴ դեսպանատան դեմ տեղի ունեցող ակցիաներին, կամ կա վարչապետ, որը ժամանակին հայտարարություններ է արել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:

Ցանկը կարող ենք շարունակել, բայց ՌԴ-ն շատ լավ է պատկերացնում, թե Հայաստանում հեղափոխություն կոչվածն ինչ նպատակներ է հետապնդում: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց այդ հեղափոխություն կոչվածի մի մասն էր նաև Արցախյան պատերազմը, որի ժամանակ միայն ռուսական վճռականության արդյունքում պահպանվեցին տարածքային որոշակի կետեր: Այդուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ չէ զոհաբերել իր շահերը հանուն մի երկրի, որի իշխանությունն ամբողջովին հակառուսական տրամաբանության մեջ է և հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար օգտվում է յուրաքանչյուր առիթից: Այնպես որ, պետք չէ շատ բան սպասել: Մենք այդ պարագայում նման ենք մեկին, որն ապրում է ուրիշի հաշվին ու մտածում է, որ ինքը կարող է ոչինչ չանել, բայց իրեն պարտավոր են պահել ու կերակրել: Եվ անգամ այս բանակցություններում հայկական կողմին, փաստորեն, ներկայացնում է գեներալ Մուրադովը»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանի խոսքով, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե նախասիրությունների, այլ լուրջ ռազմավարական խնդիր են, և այս առումով պետք է խելամիտ գտնվել: Նրա խոսքով, այդ համատեքստում կարևոր է Ռուսաստանի հետ որոշակի եզրեր գտնելը, ինչն այս իշխանության դեպքում, սակայն, անհնար է: «Ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, զարգացնելու ու կառուցելու, այլ քանդելու, ոչնչացնելու իշխանություն է, և նրանք կանգ չեն առնի: Ես չեմ բացառում նաև ավելի վաղ շրջանառվող այն վարկածը՝ կապված 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ Փաշինյանին արված առաջարկի հետ: Գուցե այդ ծրագիրն արդեն իրագործվե՞լ է, գուցե այդ գումարներն արդեն փաշինյանական ընտանիքի անձնական հաշիվների վրա՞ են: Ավելին՝ գուցե, ինչպես առևտրականը, արդեն վաճառե՞լ է երկիրը: Այս իրավիճակում ես ոչինչ չեմ կարող բացառել: Իրավիճակը բավականին լուրջ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա Ալեքսանյան