Թափառական շունը փրկել է վրաերթի ենթարկված աղջկա կյանքը
ԼԱՅՖԹափառական շունը փրկել է 20-ամյա ուսանողուհու կյանքը։ Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ Մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, երբ վերջինը դասի էր գնում։
Վարորդը, վախենալով պատասխանատվությունից, աղջկան տարել է անտառ ու թողել, որ այնտեղ մահանա։ Աղջիկը սառնամանիքին անգիտակից վիճակում մնացել է անտառում: Նրան ցրտահարվելուց փրկել է մի թափառական շուն, ով այդ օրերի ընթացքում իր մարմնով տաքացրել է աղջկան ու փրկել կյանքը։
Երբ աղջկան հայտնաբերել են, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նա մեքենայի հարվածի հետևանքով բավական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է աղջկան վրաերթի ենթարկած վարորդին։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



