Վաճառքում «Պուտինով» օծանելիքներ են հայտնվել (լուսանկար)
ԼԱՅՖՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարները որտեղ ասես չեն հայտնվել՝ հագուստի վրա, հեռախոսների, սրբիչների ․․․ Հիմա էլ նրա նկարը հայտնվել է տղամարդկանց օծանելիքի վրա։
Leaders Number One բացառիկ օծանելիքն ստեղծել է ռուս պարֆյումեր Վլադ Ռեկունովը։ Նա օծանելիքը ստեղծելու համար մեկ տարի պրակտիկա է անցել Փարիզում։ Օծանելիքի տուփը իտալացի դիզայներներն են ստեղծել, սեւ շշի վրա Պուտինի կիսադեմն է։ Օծանելիքն այսօր է հայտնվել վաճառքում եւ արդեն 100 հատից ավելի վաճառվել է։ Մեկ շշի արժեքը 6 հազար ռուբլի է։ Օծանելիքի ստեղծողն ասել է, որ արդեն պատվերներ ունեն Չինաստանից ու Գերմանիայից։ Պատրաստվում են օծանելիքից նվիրել նաեւ անձամբ Վլադիմիր Պուտինին։
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



