Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է վռնդել և դատել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանի և Արցախի շուրջ առկա գործընթացները կատարվում են մի իրադրությունում, երբ ողջ աշխարհը բավականին տուրբուլիզացված վիճակում է: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի դիտարկումն է, որի խոսքով, մեր երկրի շուրջ հնարավոր գործընթացները նաև աշխարհաքաղաքական իրողություններից են կախված:

«Այսօր ընթացող պատերազմն Ուկրաինայի դեմ չէ: Սա պատերազմ է Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Եվ հենց Արևմուտքի ներկայացուցիչները բավականին խճճվել են այս իրավիճակում: Տարօրինակ ձևով Եվրոպան այսօր նույնպես շատ հարցերում դարձել է անգլոսաքսերի կամակատարը, և շատ հարցերում հենց իրենք են երբեմն դժգոհում ստեղծված իրադրությունից: Եվ այս իրավիճակում դժվար էր պատկերացնել լուրջ բանակցություններ նաև մեզ առնչվող հարցերի պարագայում: Ճիշտ է՝ Ռուսաստանը շարունակում է ավելի հստակ իր դիրքորոշումները հայտնել, բայց ՌԴ-ի դիրքորոշումները ևս փոփոխվում են՝ ելնելով ստեղծված իրադրությունից: Առկա իրողությունները հաշվի առնելով՝ ներկայիս խառնաշփոթն այդ առումով զարմանալի չէ: Պետք է ընդգծել պարզապես, որ Նիկոլ Փաշինյանն այդ խառնաշփոթությունների ստեղծման մեջ իր ուրույն դերակատարությունն ունի: Իհարկե, ավելի քիչ մասշտաբով, քան, օրինակ՝ Զելենսկին, բայց նա, ամեն դեպքում, խառնաշփոթ է ստեղծել տարածաշրջանում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Հարությունյանը:

Նրա խոսքով, իհարկե, հեշտ չէ այս ամենը դիտարկել ու սառը վերլուծել զուտ աշխարհաքաղաքական իրողությունների տեսանկյունից, որովհետև խոսքը մեր հայրենիքի, մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի մասին է. «Պարզապես պետք է արձանագրենք, որ սարսափելի ծանր ժամանակներ են, և բավականին խառը իրավիճակ է նաև Հայաստանի հետ կապված խնդիրների դեպքում: Աշխարհում առկա ծանր վիճակը մեր արդեն իսկ եղած խնդիրների վրա մեծ ազդեցություն ունի»: Գագիկ Հարությունյանն այս համատեքստում շեշտեց՝ առկա իրողություններից է կախված Արցախի ու Հայաստանի ճակատագիրը: «Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահներն Արցախում են, ըստ իս՝ երկար դեռ պետք է մնան, եթե նրանք չլինեն, Արցախը կդատարկվի: Այսօր Արևմուտքը ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ժողովրդավարության շատ սկզբունքներ բացառապես իր շահերին է ծառայեցնում: Հիշենք, թե իրենք ինչպիսի մեծ եռանդով Կոսովոն հռչակեցին անկախ պետություն: Մենք տեսնում ենք, որ, սակայն, ամենևին շահագրգռված չեն Արցախի անկախությունը ճանաչելու առումով, իսկ ինքնորոշման իրավունքը մոռացվել է: Այսօր Արցախի խնդիրը բխելու է վերոնշյալ պատերազմի արդյունքներից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այսօր «անգլոսաքսոնյան դեմոկրատիան» կոչված չէ պաշտպանել մարդկանց իրավունքները: «Եվ այս համատեքստում մեր իրողություններին անդրադառնալուց առաջ էլի պետք է այլ օրինակ բերեմ: Մենք տեսանք, թե ինչպես ամբողջ Ուկրաինան սատանայական մի կազմակերպության վերածվեց: Իրենք կարողացան ուկրաինացիներից՝ ազգից ստեղծել մի հասարակություն, որը, փաստորեն, պատերազմում է իր եղբայրների հետ: Սա վերոնշյալ ծանր իրավիճակի մի մասն է: Լրացուցիչ մասն էլ մեզ մոտ է: Այդ ծանրությունը Հայաստանում, այսպես կոչված, իշխող ուժի տեսքով է արտահայտվում, որի ներկայացուցիչներն իրականում իրենց անգլոսաքսոնական տերերի խամաճիկն են: Իրենք արդեն վաճառել են մեր երկիրը, պարզապես մնում է իրագործման փուլն ավարտին հասցնեն, ինչը գուցեև չկարողանան: Ինչո՞ւ, որովհետև, իմ կարծիքով, այն պատերազմը, որն այսօր վարում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, իրենց համար հաղթանակով է ավարտվելու:

Այդ հաղթանակը նաև մեզ համար իր դրական ազդեցությունը կունենա: Իհարկե, այս ամենից զատ, առաջին հերթին ինքներս պետք է կարողանանք ուժ գտնել և այս իշխանություններին՝ «քայլականներին» վռնդել, դատել և պատժել հենց մեր երկրում: Հակառակ դեպքում կարող ենք ականատես լինել մի իրավիճակի, ինչի մասին այսօր խոսում են բոլոր նրանք, ովքեր իրենց երակներում հայի արյուն, հոգի ու միտք ունեն: Դա բերելու է հայկական պետականության ոչնչացմանը ու շատ ծանր հետևանքներ է ունենալու բոլորիս համար: Սա է պատճառը, որ մեզ համար առաջին խնդիրն այս սրիկաներին հեռացնելն է»,-ընդգծեց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով, այս իշխանություններին հեռացնելու գործընթացը դյուրին չէ: «Այս պարագայում չէր էլ կարող դյուրին լինել: Ամեն դեպքում, հույս ունենանք, որ ձևավորված շարժումը կհասնի իր նպատակներին, որովհետև մարդկանց բավականին ստվար զանգված արդեն հասկացել է փաշինյանական ռեժիմի էությունը, բոլոր վտանգները հայրենիքի համար: Պետք է օգնել ձևավորված շարժմանը՝ հաղթանակ գրանցելու տեսանկյունից, որովհետև, ի տարբերություն 2018-ի, այսօր սթափ և հայեցի մտածողների թիվը բավականին աճել է, թեպետ այս իշխանություն կոչվածը շարունակում է իր մանիպուլ յացիոն քաղաքականությունը: Օրինակ՝ չասելով, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հերթական մանիպուլյացիոն քաղաքականությունն ու վարքագիծն են դրսևորում»,-ասաց Գ. Հարությունյանը՝ նկատի ունենալով նաև այն պատճառաբանությունները, թե ի պաշտոնե չեն կարող նման արտահայտություն անել:

«Վաստակավոր ստախոս Նիկոլ Փաշինյանին պատահական չեն ընտրել իր դերի համար: Նա խամաճիկ է, որին նշանակել են: Նա ամեն ինչ մանուպուլացնում է, զբաղվում է նրանով, ինչով մշտապես է զբաղվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ