Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կա ներքաղաքական օրակարգ, որը Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է 

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ էին բացել Վայոց ձորի նախ Խաչիկ, օրեր անց՝ նաև Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, նաև դեպի գյուղ տանող ճանապարհների ուղղությամբ, վնասել մեքենաներ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով վերոնշյալին, «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ ադրբեջանական կողմը չի դադարել Հայաստանին որպես իր գլխավոր թշնամի դիտարկել և իր այդ ազգային օրակարգից չի հրաժարվել: «Սահմանային լարվածությունները, ամենայն հավանականությամբ, նաև կոնկրետ պայմանավորվածությունների, հարցերի մասով իրենց պատկերացրած ժամկետներում լուծումների չհասնելու հետևանք են: Ադրբեջանական կողմից կան հայտարարություններ, թե «հայկական կողմը խաղաղության չի ուզում գնալ, որովհետև կան ինչ-որ ռևանշիստական ուժեր»: Խոսքը հիմնականում «Դիմադրության» շարժման կուսակցական և ոչ կուսակցական անդամներին է վերաբերում:

Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանի հայտարարություններն ավելի շատ բխում են վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքից. «Դիմադրության» շարժման կողմից եղան կոնկրետ ճնշումներ, ինչի արդյունքում անժամկետ երկարացվեց մոտակա ամիսների համար տրված խոստումների կատարման ժամկետը: Այսինքն, կա կոնկրետ ներքաղաքական օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ: Դրա վառ վկայությունը նաև Թուրքիայի կողմից արվող հայտարարություններն են»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև վերջին հայտարարություններին, ուր մեղադրում են Հայաստանի ընդդիմությանը, նաև Սփյուռքին, Գ. Դավթյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունների խելքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև տարատեսակ քաղաքական քննություններ է հանձնել՝ ապացուցելով, որ պրոթուրքական կողմնորոշում ունեցող իշխանություն է»:

Նա չբացառեց, որ սահմանային լարվածությունները կարող են շարունակվել. «Ադրբեջանական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական ու պատերազմի ձգտող պետություն, որպեսզի հետագայում կարողանա լեգիտիմացնել, օրինակ՝ Սյունիքի հանդեպ իր ռազմական ոտնձգությունները: Ադրբեջանն իր այդ քաղաքական հայտարարություններով փորձում է Հայաստանի վրա ուժ կիրառելու «իրավունքի» շղարշ ստեղծել, որ կարողանա ստանալ այն հնարավոր զիջումները, որ ստացել է մինչ այդ՝ հաշվի առնելով նաև, որ այստեղ քաղաքական իշխանությունը վախկոտների հավաքածու է: Այսինքն, ամբողջ, այսպես ասած, գործընթացները լավ մշակված են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից, և իրենք քաղաքական լուծման իրենց սցենարներն ունեն, որոնք մենք տեսնում ենք հայտարարությունների, սպառնալիքների, ինչպես նաև ռազմական սցենարների տեսքով, որոնք էապես ազդում են քաղաքական որոշումների վրա: Թվարկված հանգամանքներն ստիպում են այս իշխանություններին ի կատար ածել բոլոր այն ցանկությունները, որոնք թելադրվում են Անկարայից կամ Բաքվից»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումից հետո ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի, ՀայաստանԹուրքիա սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար, ու այդ մասով նախօրեին կառավարության նիստի ժամանակ արված Փաշինյանի հայտարարություններին, փորձագետը նշեց. «Իրականում սա իմիտացիոն քաղաքական գործընթացի մաս է: Թուրքիան ժամանակ է ձգում: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է վերաբերի երկու պետություններին, այս դեպքում՝ Հայաստանին ու Թուրքիային: Բայց քանի որ երրորդ պետության մասին են «մեջբերում» անում, դա վկայում է, որ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման իմիտացիա է անում, ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիմքով ժամանակ է ձգում»:

Գառնիկ Դավթյանն ամեն դեպքում շեշտեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելն, իհարկե, վտանգներ է պարունակում: «Օրինակ՝ Հայաստանը կարող է դառնալ ապօրինի զենքի, ահաբեկիչների տեղափոխման տարանցիկ երկիր: Նման այլ վատ սցենարներ ևս կարող են լինել: Բայց այս պահին, մեծ հաշվով, ունենք հետևյալ իրավիճակը: Կա Թուրքիա, որի նկրտումները Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի մասով երբևէ չեն փոխվել: Բայց Թուրքիան տեսնում է, որ այս ժամանակահատվածում ներքաղաքական գործընթացներ կան, և «Դիմադրության» շարժումն իսկապես Հայաստանի հասարակության կարծիքն է արտահայտում: Ցավոք, դա փողոցում որպես մեծամասնություն չի երևում, բայց, համենայն դեպս, երևաց թուրքական, ադրբեջանական կողմերի տարատեսակ մեղադրական հայտարարություններով՝ ուղղված «Դիմադրության» շարժմանը:

Մինչդեռ մենք բոլորս լավ գիտենք, որ հենց «Դիմադրության» շարժումն էր, որ կարողացավ առնվազն որոշ ժամանակով կասեցնել հակահայկական փաստաթղթերի կամ հակահայկական քաղաքական լուծումների հնարավորությունը: Հետևաբար, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս ամբողջ խնդիրը բազմաֆունկցիոնալ է: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է ժամանակ ձգել և, օրինակ՝ երեք ամիս հետո ինչ-ինչ պայմաններում Հայաստանին ստիպել կոնկրետ հարցում զիջումների գնալ: Սցենարները բազմաթիվ են:

Չեմ կարծում, որ թուրքական կողմը վայր է դրել իր զենքերը ու համակերպվելու է այն իրականության հետ, որն ունենք: Թուրքիան անընդհատ փորձելու է խարխլել Հայաստանում այն կայունությունը, որն ունենք այս փուլում: Նկատի ունեմ հակահայկական փաստաթղթերի դեմ տարվող քաղաքական պրոցեսների մասով առկա կայունությունը: Առաջինը հենց նշվածն են ուզում խարխլել, որ հետո Հայաստանի իշխանությունների հետ ներքին պայմանավորվածությունների արդյունքում ստանան այն, ինչի մասին բազմիցս ենք խոսել. «Զանգեզուրի միջանցք», Հայաստան՝ առանց հայկականության, առանց կրոնի: Այսինքն, ունենան տարածք, որի միջոցով առևտուր են անելու և իրենց քաղաքական շահերն են պաշտպանելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ-լեյտենանտի սպանությունից տեսանյութ է հայտնվելBloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումԱդրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Աբրահամյան Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան 46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացելՀինգ ամսական երեխա է մահացել հյուծվածությունից, մայրը երեք օր եղել է ընկերոջ տանըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղոթք ճանապարհ գնալուց առաջԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել