Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղքատության բոլոր չափանիշներից ներքև ենք, մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-օգոստոսին 13,9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկապես նկատելի է աճը արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում։ 2022 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58,2 տոկոսով: Քաղաքացու համար սրանք ուղղակի թվեր են, որոնք, սակայն, նաև հույս են ներշնչում, որ գուցե մեր կյանքի որակն էլ պետք է փոխվի: Այնինչ, մեր կյանքի որակը դեպի լավը չի փոխվում: Լրիվ ընդհակառակը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը 84 հազար 500 դրամ է: «Մեզ մոտ ընտանիքի անդամների միջին քանակը մոտավորապես 4 անձ է: Եթե նրանցից մեկն աշխատում է և գումար վաստակում, պետք է ամենաքիչը 360 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ գոնե նվազագույն զամբյուղն ապահովի: Բայց լավ գիտենք, որ նման աշխատավարձ ստանում են պատգամավորները, շարքային քաղաքացիների 80 տոկոսը նման գումար չի վաստակում: Սա փաստում է, որ գտնվում ենք աղքատության բոլոր չափանիշներից ներքև: Սա պարզ տրամաբանություն և թվաբանություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ Լառոշֆուկոն չի, բայց սեփական աֆորիզմներն ունի: «Մարդը չի ծնվել բացառապես կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Եթե իր եկամուտը հազիվ է բավականացնում, որ կոմունալ վճարումները կատարի և սնունդ գնի, իր երեխաները և ինքը չեն հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա, չեն լսում Կոմիտաս ու օպերա, ո՞ւմ է պետք նման կյանքը: Վաղը սա ուղղակի անդրադարձ է ունենալու հասարակության որակի վրա»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեր օրերում ու մեր երկրում մարդիկ չեն ապրում, այլ ուղղակի գոյատևում են: «Մեզ մոտ գները սրընթաց աճում են, բայց կոմպենսացիան, այսինքն՝ փոխլրացումը, համապատասխան չէ: Մեր ապրանքների գներն աճել են 16 և ավելի տոկոսով, հատկապես սնունդը, իսկ մեր թոշակն ավելացել է 2000-3000 դրամով: Շատ եմ այս միտքն ասել, կրկնելուց վնաս չկա: Գնաճ կա բոլոր երկրներում, բայց քաղաքակիրթ երկրներում գնաճի համեմատ եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Եթե մեզ մոտ էլ նման կերպ լիներ, գնաճն ուղղակի չէինք նկատի, մինչդեռ մեր եկամուտն ուղղակի ծաղր է: 2000-3000 դրամ տալ մարդու ձեռքը, նշանակում է՝ ծաղրել նրան»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ընդգծում է՝ շատ երկրներում ընդունված չափանիշ կա, որ եթե ընտանիքն իր եկամտի 30 և ավելի տոկոսը ծախսում է սննդի վրա, դա նշանակում է աղքատության ծայրահեղ վիճակ: «Մարդկանց այդ խավի համար սոցիալական տարբեր ծրագրեր են կյանքի կոչվում, որպեսզի իրավիճակը մեղմվի: Ի դեպ, այդ երեսուն տոկոսը դարձել է 25 տոկոս: Իսկ մեր եկամուտների քանի՞ տոկոսն ենք տրամադրում սննդին: Բավականին շատ: Մեր ընտանեկան բյուջեի 60-ից ավելի տոկոսը տրամադրում ենք բացառապես սննդին, սա սարսափեցնող ցուցանիշ է: Քաղաքացին իր եկամտի մեծ մասն առանձնացնում է սննդի համար: Ստացվում է, որ մարդն իր վաստակածի մյուս 40 տոկոսը պետք է պահի այլ ծախսեր հոգալու համար, այս դեպքում էլ ստիպված է որոշակի խնայողություններ անել հագուստի և այլ հարցերում, այս ֆոնին, օրինակ՝ մշակութային օջախներ այցելությունները հավասարվում են զրոյի»,-ասում է նա:

Պողոսյանը հիշեցնում է, որ մեր երկրում գնաճին հետևող ու զսպող մի քանի կառույց կա: «Առաջինը Կենտրոնական բանկն է, որը մոնիտորինգ է անում, ուսումնասիրում գնաճի տեմպերը, փողի ծավալներն այնպես է կարգավորում, որ մեղմի գնաճը: Դրամի ծավալով հնարավոր է գնաճի վրա ազդեցություն ունենալ: Հաջորդ մարմինը Մրցակցության պետական հանձնաժողովն է, որի լիազորությունները բավականին մեծ են՝ հետևել, ստուգել, ուսումնասիրել, պատժել: Երբ որևէ ձեռնարկատեր բարձրացնում է իր ապրանքի գինը, օրենքը դա չի արգելում:

Գործ ունենք մրցակցային շուկայի հետ, քաղաքացին չի ուզում այդ ապրանքը գնել, կփորձի գտնել ավելի մատչելին: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, եթե նա իր ապրանքի գինը թանկացրեց, իր եկամուտները հայելու, ջրի կաթիլի պես պարզ պետք է երևան պետեկամուտների կոմիտեի և ՄՊՀ-ի թղթերում: Եթե 100 դրամանոց ապրանքը վաճառել է, ասենք, 200 դրամով, ստացել եկամուտ, ապա այդ եկամուտը պետք է հարկվի: Որքան թանկ է վաճառում ապրանքը, այնքան մեծ մասհանումներ են գնում պետբյուջե: Բայց այստեղ պետք է համոզված լինենք, որ լիարժեքորեն վճարվում են հարկերը, քանի որ հարկերը «պահում են» մեր զինված ուժերը, դրանց միջոցով են վճարվում ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Որքան այդ մասհանումների ծավալները շատ լինեն, այնքան մեր կյանքի որակը պետք է լավանա»,- մեզ հետ զրույցում նշում է փորձագետը:

Մի կողմից՝ մեզ մոտ գնաճը հիմնավորված է, քանի որ շատ ապրանքներ թանկանում են միջազգային շուկաներում, մյուս կողմից՝ կա նաև արհեստական բաղադրիչը, երբ տնտեսվարողներն ուղղակի օգտվում են առիթից՝ նույն այդ միջազգային գները պատճառ բերելով: Գնաճի օրինակներ տեսանք նաև համավարակի ու պատերազմական օրերին: «Մեկ կարևոր նկատառում արտահանման մասին: Մինչև մեր ապրանքները հասնում են արտերկիր, նրանց ինքնարժեքն ավելանում է մոտ 30 տոկոսով՝ բեռնափոխադրման արժեքի պատճառով: Մեկ օրինակ բերեմ: Լոնդոնում միրգ-բանջարեղենի խանութների ցանցի սեփականատերը, որը հայ էր, ինձ ասում էր՝ ուզում եմ հայկականն իմ խանութներում վաճառեմ, բայց կսննկանամ, ճանապարհը շատ երկար է, ծախսը՝ շատ: Ինձ ավելի ձեռնտու է նույն թուրքական ապրանք ներմուծելը»,-իր զրույցն էր վերհիշում պարոն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր երկրում բացակայում է տնտեսական միտքը, այն մարդիկ, որոնք կառավարությունում և այլ մարմիններում զբաղվում են տնտեսությամբ, մեծ մասամբ բոբիկ են:

«Կառավարությունը մեզ ասում է, որ արտահանումը աճել է, օրինակ՝ 20 տոկոս, ներմուծումը՝ 30 տոկոսով, չհասկանալով, որ դա կործանման ճանապարհ է: Եթե արտահանումը չգերազանցի ներմուծման ծավալները, ուրեմն գնում ենք դեպի անդունդ, աղքատացում: Ցանկացած հաջողակ երկրում այդ բալանսը հակառակն է: Տարիներ ի վեր խոսում եմ տեղական արտադրանք ունենալու կարևորության մասին, շատ ոլորտներում ունենք ավանդույթներ ու կարողություններ մերը ստեղծելու, մեր արտադրանքն արտահանելու, մեր երկիրը ճանաչելի դարձնելու ու նաև մեր երկրին ֆինանսական օգուտ տալու: Մեր արտադրանքը պետք է մրցունակ լինի, սպառողն ինքն ընտրություն կկատարի՝ գնի տեղականը, թե ֆրանսիականը, բայց տեղականը պարտադիր պետք է լինի շուկայում: Տարիներ առաջ մեր շուկայում թուրքական տետրեր էին, այլընտրանք չկար, դա աբսուրդ էր, որ հայ երեխան թուրքական արտադրության տետրի մեջ էր գրում, ժամանակի ընթացքում այս հարցը լուծվեց: Բայց շատ ու շատ ապրանքներ կան մեր շուկայում, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, բայց չգիտեմ, թե ինչու, չի արվում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումԱդրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Աբրահամյան Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան 46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացելՀինգ ամսական երեխա է մահացել հյուծվածությունից, մայրը երեք օր եղել է ընկերոջ տանըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղոթք ճանապարհ գնալուց առաջԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա