Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշխանությունները Հայաստանը փորձում են օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք դարձնել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի շուրջ, պայմանավորված են գերտերությունների շահերի բախմամբ: Այս կարծիքին է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Սոչիի եռակողմ հանդիպմանը հաջորդած Վաշինգտոնի հանդիպմանը, որը տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով:

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո՝ լինի ԱՄՆ, թե ՌԴ միջնորդությամբ, բնականաբար, կողմերից որևէ մեկը փորձելու է իր տեսակետն առաջ քաշել ու հնարավորինս համոզել, ստիպել, ինչու չէ, նաև պարտադրել, որ հատկապես Հայաստանի համար հենց իր տարբերակն ընդունելի լինի: Ինչո՞ւ հատկապես Հայաստանի, որովհետև գտնվում է գերթուլացած վիճակում, ունի անվտանգային լուրջ խնդիրներ: Հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից առկա ճնշումը՝ հեշտ է լինելու Հայաստանին կանգնեցնել զիջումների այնպիսի փաթեթի առաջ, որը ցանկանում է կողմերից որևէ մեկը: Արևմուտք-ՌԴ առճակատումն այս առումով բնական է: Խնդիրն այն է նաև, որ ամերիկյան տարբերակով Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակում Արցախի կարգավիճակը մնում է հետագա լուծման: Պետք է արձանագրել, որ ռուսական տարբերակով Արցախի ապագայի մասին այս փուլում մեզ համար գոնե ձեռնտու դրույթ կա»,-ընդգծեց Գ. Դավթյանը:

Շեշտելով, որ Վաշինգտոնում խոսեցին զոհողությունների, ավելի շատ անցյալը հետևում թողնելու մասին՝ նա հավելեց. «Սա առաջին փուլում ենթադրում է Արցախի կորուստ: Ինչ վերաբերում է հետագային, ապա այս համատեքստում նախ հիշենք, որ թուրքական կողմը միշտ նշում է, որ իր և Հայաստանի հարաբերությունները պայմանավորված են միմիայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Ժամանակին ասում էին՝ նախապայմաններ, բայց «հանկարծ» հայտնվեցին նոր պահանջներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո: Չի բացառվում, որ հետագայում՝ երկրորդ փուլում, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում մեջբերվի Ցեղասպանության հարցը: Այսինքն, այստեղ միայն Հայաստան-Ադրբեջան խնդիրը չէ»:

Խաղաղության «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ըստ փորձագետի, բացի Արցախի կորստի վտանգից, այլ խնդիրներ էլ է առաջ բերում. «Հայաստանի Հանրապետության խախտված սահմանների վերականգնման մասին այնտեղ որևէ արձանագրում չկար: Այնտեղ խոսվում էր տարածքային անկախության մասին, որն ինձ համար առնվազն անհասկանալի է: Հատկապես վերջին 30 տարում Ադրբեջանում գերակտիվ հակահայկական մթնոլորտ կա: Մեծ հաշվով, այդ խաղաղության պայմանագիր ասվածն իր ամբողջ էությամբ և բնույթով փուչիկ է և որևէ ձևով կապ չունի խաղաղության հետ: Այն ավելի շատ նման է «Նիկոլի ջարդի դարաշրջանին», քանի որ Հայաստանին սպառնացող մարտահրավերները վերացված չեն: Այս պայմաններում կուրորեն խաղաղության պայմանագրի հետևից գնալը քեզ կոտորելու հնարավորություն տալ է նշանակում: Այս մոտեցումը նաև նշանակում է իր «պատմական արդարության» համատեքստում Ադրբեջանին նոր ագրեսիայի ու Հայաստանին նոր կորուստներ պատճառելու հնարավորություն տալ»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ամեն դեպքում, «խաղաղության փաստաթղթի» հստակ ժամկետներ են նշվում, և այդ տեսանկյունից առկա հնարավորություններին՝ Գառնիկ Դավթյանը նշեց. «Այս իշխանությունների օրոք ես հնարավորություններ չեմ տեսնում, որովհետև դրանք հատկապես պատերազմից հետո որևէ կերպ չեն օգտագործվել:Կարող եմ շեշտել մասնավորապես Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու և դրանից բխող հնարավորությունների մասին, որի հետ կապված աշխատանքներ չիրականացվեցին: Ադրբեջանին ճնշելու հարցում Սփյուռքի մեծ ներուժը ճիշտ չօգտագործվեց: Ադրբեջանը բազմապիսի պատերազմական հանցագործություններ է կատարել, եղել է ագրեսոր պետություն, այս ընթացքում գերիների հանդեպ ընդգծված դաժան վերաբերմունք է ցուցաբերում, նաև ունենք օկուպացված նոր տարածքներ: Ամեն տեսակ վատ իրավիճակի ու սցենարի դեպքում հայկական կողմը ոչ մի կերպ չի դիմագրավում Ադրբեջանին: Տարատեսակ պատճառաբանություններ են բերվում, խնդիրը նետում են նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի, անգամ այլմոլորակայինների գրպանը, բայց չեն փորձում հասկանալ իրենց սխալները, թե ինչում են թերացել: Իսկ յուրաքանչյուրը, ով փորձում է հստակ փաստարկներով այս իշխանությանը պատին դեմ տալ, կա՛մ կալանավորվում է, կա՛մ ճնշումների ենթարկվում տարատեսակ այլ մեթոդներով: Իրենք, մեծ հաշվով, ոչինչ չեն անում Հայաստանի շահերն ու անվտանգությունը պահելու հարցում»:

Գառնիկ Դավթյանը շեշտեց՝ դեռ 2020-ից առաջ այնպես «բանակցեցին», որ գործընթացը պատերազմի հանգեցրեց. «Կապիտուլ յացիայից հետո եկան իշխանության՝ ևս մեկ անգամ հնարավորություն տալով թշնամուն նոր պահանջներով ու պարտադրանքներով խոսել արդեն իսկ պարտված իշխանության հետ: Բացի այդ, իրենց ամբողջ ներուժով իրենք անկարող են: Չունեն ձևավորված պետական որևէ ներուժ, որով կարող են հստակ դիմագրավել, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր մատնանշել: Մենք տնտեսական, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք: Արտաքին դաշտում դաշնակիցների հետ լուրջ տարաձայնություններ ևս կան: Անգամ իրանական մեսիջները ճիշտ չեն ընկալվում, ու այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք չի տարվում: Իրենց դեպքում ամբողջ թերացումները մեկ ամբողջ փաթեթով են տեսանելի»:

Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Նա օկուպացված Շուշիում խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, սպառնացել ուժ կիրառել նաև այն երկրների դեմ, որոնք Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: «Նախ՝ փաստենք, որ Սոչիի վերջին հանդիպմանն Ալիևը չկարողացավ ստանալ առավելագույնը: Մասնավորապես, այնտեղ նշվեց խաղաղապահների դրույթը, ինչը ցանկալի չէր ադրբեջանական կողմի համար, սակայն չէր կարող չլինել, որովհետև, ամեն դեպքում, ունենք խաղաղապահներ, որոնք առաքելություն են իրականացնում:

Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, մկաններ ցույց տալ: Փորձում է ցույց տալ, որ ոչ ոքից չի վախենում և պատրաստ է յուրաքանչյուր գործողության նրանց դեմ, ովքեր կփորձեն կանխել մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ձգտելու գործընթացը: Կան պետություններ, որոնք ինչ-որ ձևով Հայաստանին աջակցելու մասին են հայտարարում կամ գոնե համարվում են այդպիսիք: Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից և թուլությունից, փորձում է կանխել նշվածից բխող գործընթացները: Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ դրանք հօգուտ Հայաստանի չլինեն, ու մեր երկիրը մնա մենակ, որին հեշտ կլինի խժռել: Ալիևի՝ նման հայտարարությունների պատճառը նաև պատերազմից հետո հաղթանակի էյֆորիայի մեջ գտնվելու հանգամանքն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս անել այնպիսի արտահայտություններ, որոնք հիմա է անում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարքագծին, Գ. Դավթյանը շեշտեց. «Իրենք իրենց հայտարարություններում ու հանդիպումներում ձգտում են ոչ թե երկիրն անվտանգ դարձնել, այլ Հայաստանը դարձնել օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք: Այդ գործընթացն ուղեկցվում է ակնհայտ հակառուսական, Հարավային Կովկասում ավանդական ներկայություն ունեցող ուժերին դուրս մղելու գործընթացներով: Ավելի շատ դեպի արևմտյան երկրներ ձգտելը կարելի է դիտարկել որպես հակազդեցության և Հայաստանի անվտանգությանը չձգտող քայլերի համատեքստում: Պատմական գեթ մեկ օրինակ չկա, երբ արևմտյան զորքերը խաղաղություն են բերել:

Մի օրինակ բերեմ. 20-րդ դարի սկզբում Շուշիում մեծամասնություն էին կազմում հայերը, և նոր ձևավորված ադրբեջանցիների հետ բախումներ կային: Հատկապես Շուշիում ճակատամարտեր էին, ուր կային նաև բրիտանական զորքեր: Հետագայում բրիտանական զորքերը քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում դուրս են գալիս տարածաշրջանից, իսկ Շուշիի բնակչությունը կոտորվում է: Սա հստակ փաստ է առ այն, որ արևմտյան զորքերը երբեք հայ ժողովրդի անվտանգության գրավականը կամ դրա ջատագովը չեն եղել: Իրենք միայն գեղեցիկ խոսքերով են փորձում տպավորություն ստեղծել, թե ցանկանում են ամեն ջանք գործադրել, մինչդեռ գետնի վրա աշխատանքն ուղղակիորեն տեսանելի չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար