Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ինտենսիվ սկսել է թիրախավորել Արցախի բնակչությանը, կրակ բացել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ: Տեղեկատվական դաշտում ևս, իր սովորության համաձայն, պարբերաբար սկսել է հանդես գալ ապատեղեկությունների տարածմամբ: Իրանագետ Հարություն Առաքել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Ադրբեջանի նպատակներին, խոսել նաև տարածաշրջանային զարգացումներից ու հնարավոր ազդեցություններից:

«Ինչպես ընդդիմություն, այնպես էլ իշխանություն լինելու ժամանակ այսօրվա իշխանության ներկայացուցիչները քարոզում էին, որ եթե «Արցախը տանք, հանգիստ ու խաղաղ ենք ապրելու»: Երբ ընդդիմանում էինք, ասում՝ նման բան տեղի չի ունենա, դրանից հետո նորից պատերազմի ենք ականատես լինելու, քննադատության էինք ենթարկվում: Եթե հիմա էլ նույնն ասենք, նորից ենք քննա - դատվելու, բայց փաստն այն է, որ հանուն խաղաղության ամեն ինչ չպետք է զիջել: Վերջին օրերին Ալիևը կրկին հոխորտաց՝ ասելով, որ «եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, մեր ամբողջ պայմանները պետք է ընդունի»: Այսպես ասած, այդ հանգիստ ապրելը բոլոր գործընթացների «բանալին» է: Չեմ կարծում, թե իրականում լինելու է հանգիստ ապրել, որովհետև եթե ինչ-որ բան ես զիջում, դիմացինդ ավելին է ուզում և չի բավարարվելու, որովհետև թույլ ես: Մինչև կապիտուլ յացիայի վերջնական փուլ է սա շարունակվելու: Հետևաբար, զարմանալի չէ Ադրբեջանի վարքագիծը, զարմանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը, ցավոք, նաև մեր հասարակության վարքագիծը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը:

Նրա խոսքով, պատմության վերջին ավելի քան 100 տարվա դառը փուլերն անցնելով անգամ մենք դասեր չենք քաղել. «Մենք չենք հասկացել, թե ուժի գործոնն ինչ է, և իրականում ինչպես են խաղաղության հասնում: Չեմ ցանկանում Ալիևի քայլերը վերլուծել, որովհետև անում է այն, ինչ պետք է անի, այսինքն՝ այն, ինչ մենք չենք արել՝ ժամանակին լինելով հաղթող կողմ: Իրենք անում են այդ քայլերը՝ դաս քաղելով մեր սխալներից: Մինչդեռ մենք, եթե իսկապես խաղաղություն ենք ուզում, պետք է մեզ վրա աշխատենք, փոխենք մեր վարքագիծը»:

Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, նա նկատեց. «Երբ դիտարկում ենք ամբողջ «փազլը», վերջին շրջանում տեղի ունեցող այցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը, պարզ է դառնում այն, ինչն ի սկզբանե էր պարզ. ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կուրսը փոխել՝ ըստ ինչոր սցենարի, որն արդեն տեսնում ենք: Այդ սցենարն արդեն կա՝ հաշվի առնելով իշխանությունների անդադար հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության, էթնիկ զտումների: Կարծես ոչ թե գործադիր մարմին, այլ վերլուծաբան և լրագրող լինեն: Վերլուծաբանների ու լրագրողների գործառույթն է այդ ամենի մասին ահազանգելը, գործադիրը նստած է գործ անելու համար, բայց, ըստ երևույթին, իրենք ոչ մի գործ չեն անում՝ իրենց պահելով լրագրողի, վերլուծաբանի պես՝ ընդամենը բավարարվելով հայտարարություններով:

Հետևաբար, սցենարն ակնհայտ է, ըստ որի՝ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ ներկա պահին Ուկրաինայի հարցով խիստ զբաղված Ռուսաստանը մեր տարածաշրջանում չկարողանա ճիշտ ձևով գործերն առաջ տանել:Հետևաբար, կարող է Ադրբեջանի կողմից հարձակում լինի, որից հետո, հաշվի առնելով Փաշինյանի վերջին ասուլիսի հայտարարությունները հատկապես ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի մասով, մենք պետք է հայտարարենք, որ «ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կարող իրենց գործառույթներն իրականացնել, ու այստեղ պետք է ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ ինչ-որ ռազմական դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր գան ու տեղակայվեն տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, կարծես, ինչ-որ պասերով խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»:

Անդրադառնալով Իրանի պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներին՝ կապված նաև ոչ տարածաշրջանային ուժերի տեղակայման հետ, իրանագետը նշեց. «Պաշտոնական հայտարարություններում գրեթե ոչինչ չի փոխվել. Իրանը շարունակում է պնդել կարմիր գծերի, մասնավորապես այն մասին, որ տարածաշրջանում չեն հանդուրժի այլ խաղացողների դերակատարությունը: Ոչ պաշտոնական մակարդակով՝ վերլուծաբանների, փորձագետների շրջանակներում, արդեն Հայաստանի մասին այլ վերլուծություններ ու տեսակետներ են հայտնվում Իրանում: Մատնանշում են, որ Հայաստանի ներկա իշխանությունները, աչք փակելով Իրանի ու Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած երկարամյա հարաբերությունների վրա, փորձում են տարածաշրջան բերել Իրանին հակադիր և Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ուժերի:

Մենք, մեծ հաշվով, մեր իմիջը նաև Իրանում ենք կորցնում: Ընդ որում, երբ Հայաստանի մասին ինչ-որ բան է գրվում, սոցցանցերում պարսիկ ժողովրդի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ինչքան էլ որ բարձր ու դրական է, բայց, ցավոք, ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունքում Իրանում ևս այդ իմիջը դանդաղ փոխվում է: Իրանում Հայաստանը համարվում է այն երկիրը, որն ուզում է տարածաշրջանում իր դաշնակիցների մեջքին դաշույն խրել»:

Խոսելով նկարագրված քաղաքականության հնարավոր վտանգների մասին՝ Հարություն Առաքել յանը պատմությունից օրինակներ բերեց: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մենք գտնվում էինք ցարական Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության ճիշտ մեջտեղում, այդ ժամանակահատվածում բրիտանացիները հիշեցին հայերին, հիշեցին նաև այն, որ իրավունք գոյություն ունի: Փորձեցին հայերին շահագրգռել, սիրաշահել և օգտագործել թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ հետո նաև Օսմանյան Կայսրության դեմ: Դրանից հետո Բրիտանիան իր հարցերը լուծեց թե՛ օսմանցիների, թե՛ ցարական Ռուսաստանի, իսկ հետո՝ նաև բոլ շևիկյան Ռուսաստանի հետ:

Ու մենք մնացինք մենակ՝ դավաճանված ու դավաճանի դերում, որովետև երկու կողմից էլ մենք խիստ պատժվեցինք: Հիմա, կարծես, առաջին աշխարհամարտի սխալ քայլերն ենք կրկնում: Մենք հիմա նստած ենք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի մեջտեղում: Հիմա աշխարհակարգ է փոխվում, հայտնվում են նոր բևեռներ, որոնք մարտահրավեր են նետում գործող աշխարհակարգին, բայց մենք, մեջտեղում նստած, փորձում ենք թեքվել դեպի հակառակ բևեռ ու նրանց մարտավարությունները բերել տարածաշրջան: Եթե այսպես շարունակվեց, ու աշխարհում ինչ-որ արտառոց բան տեղի չունեցավ, պետությունները, կարծում եմ, մեզ կրկին պատժելու են՝ հիշեցնելու համար, որ լինելով այս աշխարհագրության մեջ՝ այլ կերպ եք խաղում տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ կան բազմաթիվ սպառնալիքներ, այդ բոլորը հնարավոր է վերափոխել ու վերածել հնարավորության՝ ի շահ և հօգուտ մեզ: «Դիվանագիտությունը սպառնալիքը հնարավորության վերափոխելու արվեստ է: Ես տարիներ է, ինչ խոսում եմ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին: Բազմիցս նշել եմ, որ մենք գոնե պետք է նախաձեռնենք այդ հարաբերությունները: Երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան թշնամաբար էին միմյանց վերաբերվում, մեր լսարանի համար անհասկանալի էր, թե ինչու պետք է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ ունենանք:Հիմա Չինաստանի միջնորդությամբ քաղաքականությունը փոխվեց: Եթե մենք ժամանակին ավելի ճիշտ դիվանագիտությամբ հարաբերություններ ստեղծեինք Սաուդյան Արաբիայի հետ, հենց նրանց միջոցով կկարողանայինք տարածաշրջանում սանձել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, բայց, ցավոք, մեր իշխանությունները քթի ծայրից ավելի առաջ չեն կարող տեսնել:

Ժամանակը կորցրինք, իսկ հիմա արդեն Իրանն ու Սաուդյան Արաբիան հարաբերվում են, և մեր կողմից հարաբերություններ ստեղծելու հնարավորությունն արդեն այլ տրամաբանության ներքո է: Սաուդյան Արաբիան արդեն գործոն է դառնում տարածաշրջանում ու փորձելու է ակտիվ ներկայություն ունենալ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ուկրաինայի հարցում: Իրականում սպառնալիքը խելացի դիվանագիտություն ունենալու դեպքում կարելի է հնարավորության վերածել, եթե կան բառի բուն իմաստով դիվանագիտական անցյալ ունեցող խելացի դիվանագետներ և ոչ թե զուտ քաղաքական նշանակմամբ պաշտոններ զբաղեցնողներ»,-եզրափակեց իրանագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք Չալաբյան