Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ ժողովուրդը կենսական կարևորության մեկ խնդիր ունի՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում Ադրբեջանը կրկին տարածքային առաջխաղացումներ ունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների տարածքներում: Զուգահեռ թշնամին շարունակում է սադրանքները, լարվածության խորացման փորձերը՝ թիրախավորելով հատկապես Արցախի խաղաղ բնակչությանը:

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ: Նա ընդգծել է, որ թե՛ օկուպանտ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը չեն կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառությունները: Որպես փաստ մեջբերելով վերոնշյալ հայտարարության 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը՝ քաղաքագետը նշեց. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մեծամասնությունը գերակշիռ չափով չի կատարվում Ադրբեջանի, փոքր չափով՝ Ռուսաստանի կողմից: Ադրբեջանը երկու՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակ է հետապնդում: Գլխավոր նպատակն ամեն գնով Արցախի Հանրապետության մնացած մասին տիրանալն է, չի բացառվում նաև ռուս խաղաղապահ զորակազմին դուրս հանելն Ադրբեջանի և Արցախի հակամարտ զորքերի շփման գծից: Իսկ ճանապարհ փակելը, իբրև թե «բնապահպանական» խնդիրների լուծում հետապնդելը իրականում ընդամենը հիմնական նպատակը քողարկելու շղարշ են»:

Մեր զրուցակիցը շեշտեց խնդիրների մասին՝ կապված ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության հետ, բայց նաև հավելեց, որ կա փաստ, որի հետ պետք է հաշվի նստել: «Մենք չենք մոռացել, որ 2020ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ավելի քան մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի, հակամարտող կողմերի ԶՈւ-երը կանգ են առնում այն տեղերում, որտեղ գտնվում են, օկուպացրել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը: Այնուհետև 2022-ի մարտի 24-ին օկուպացրել են նաև Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը, Քարագլուխը, հարակից բարձունքն ու մինչ օրս այնտեղ են: Խաղաղապահների գործունեության մասով, այո, կան խնդիրներ, որոնք պետք է իրենց լուծումները ստանան:

Ասված է եղել՝ պետք է կանգ առնեն իրենց տեղերում, ուրեմն՝ զորքերը պետք է կանգ առնեին, ինչո՞ւ են առաջացել: Բայց կա մի փաստ, որի հետ պետք է հաշվի նստել: Եթե այսօր ՌԴ-ն Արցախից իր խաղաղապահ կոնտինգենտը հանի, ապա օկուպանտ Ադրբեջանի սուլթանն իր զորքերին առաջ շարժվելու, Արցախ մտնելու և մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին ցեղասպանության ենթարկելու հրաման է տալու: Դրա համար իրենց ոչ միայն պատճառ, անգամ առիթ պետք չէ: Այսօր օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորումները չեն մտնում Արցախ և ցեղասպանության չեն ենթարկում մեր հայրենակիցներին՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորակազմի, նաև ՊԲ ներկայությունը»,-հավելեց քաղաքագետը:

Նա շեշտեց՝ ՀՀ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթում իրավական տեսանկյունից հանձնառություններ չունի, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն անելիքներ չունի: Նրա խոսքով, կա այլ, պայմանական ասած, բարոյական, դիվանագիտական համատեքստ: «Որպեսզի Հայաստանը դե յուրե պարտավորություններ ձեռք բերի, հանձնառություններ ստանձնի Արցախի նկատմամբ, լուծումն Արցախի անկախության ճանաչումն է ՀՀ-ի կողմից: Ճանաչումից հետո ՀՀ-ն ԱՀ-ի հետ պետք է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր ստորագրի: Ըստ այդմ, եթե այդ պայմանագրի կողմերից մեկը՝ ՀՀ-ն կամ ԱՀ-ն, հարձակման ենթարկվի, մյուս կողմը պարտավորված կլինի, լեգիտիմ իրավունք կունենա ռազմական և այլ օժանդակություններ ցույց տալ մյուս կողմին:

Բացի այդ, ՀՀ-ն այլևս իրավունք չի ունենա ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ վարել Արցախի անունից, առավել ևս՝ ստորագրել որևէ փաստաթուղթ ԱՀ-ի փոխարեն, որտեղ կարող են շոշափվել ԱՀ ազգային ու պետական շահերը: Օրինակ՝ եթե ՀՀ-ն ճանաչած լիներ ԱՀ անկախությունը, Նիկոլ Փաշինյանն իրավունք չէր ունենա ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ԱՀ սահմանադրորեն ամրագրված տարածքներն առանց ԱՀ ստորագրության հանձնվել են օկուպանտ Ադրբեջանի վերահսկողությանը»:

Քաղաքագետի կարծիքով, ՀՀ-ի կողմից ԱՀ-ի անկախության ճանաչումը հնարավոր է, այսպես ասած, իդեալական պայմաններում. «Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբի առանձին ներկայացուցիչների հակաարցախյան, հակահայկական հայտարարությունները՝ գրեթե չկա հավանականություն, որ ՀՀ ներկայիս վարչակազմը կճանաչի ԱՀ անկախությունը: Ի դեպ, եթե ԱՀ անկախությունը ՀՀ-ի կողմից ճանաչված լիներ, ապա նշվածը ներկայիս վարչախմբից Բերձորի ճանապարհը ուժով բացելու պահանջի հիմք կհանդիսանար: Ես խորապես համոզված եմ, որ ճանապարհը խաղաղ, բանակցային կամ ոչ ռազմական ճանապարհով բացվելու հնարավորություն գրեթե չունի»: Անդրադառնալով արդեն ՀՀ-ի տարածքներում ադրբեջանական զորքերի հերթական առաջխաղացումներին՝ նա իրավիճակը վերլուծեց՝ հաշվի առնելով մի քանի իրողություններ:

«2022-ի մայիսի 23-ին Փաշինյանն ստեղծել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Մինչ օրս հայտնի՞ է, թե այս հանձնաժողովը գրեթե մեկ տարի շարունակ ինչով է զբաղվել: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախընթաց գործողությունները, օրինակ՝ որ նա Ադրբեջանին է տվել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, չեմ բացառում, որ նա Իլհամ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով Ադրբեջանին է զիջում ՀՀ ինքնիշխան տարածքները: 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել՝ հայտարարելով նաև, որ պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն: Սա նշանակում է, որ, բացի նոյեմբերի 9-ի գրավոր հայտարարությունից, եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Ես հնարավոր եմ համարում, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀ շատ տարածքների վերաբերյալ»,-ասաց նա՝ նշված համատեքստում հիշեցնելով Փաշինյանի՝ դեռ 2021-ի հոկտեմբերին արված հայտարարությունը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու են հայկական զորքերը Սանասարից նահանջել մինչև Սյունիք:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման տվել է ինքը, սակայն այդ որոշումը կայացվել է ռազմական գործողություններից խուսափելու նպատակով: Նա հիշեցրեց ՀՀ Սահմանադրության 205րդ հոդվածի մասին, ըստ որի՝ ՀՀ տարածքի վերաբերյալ հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով. «Հիմա այս արձանագրումն ինչպես համադրենք Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ: Օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները մարտի 30-ին եկել և օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի հերթական մասը՝ Տեղ գյուղի վարչական տարածքները, բայց ՀՀ-ն նրանց ուժով հետ շպրտելու քայլեր չի ձեռնարկում: Այսօր էլ կան հարցեր, որոնք հստակ պատասխաններ են պահանջում»:

Մեր զրուցակցի տպավորությամբ, այսօր վերոնշյալ դելիմիտացիան է տեղի ունենում: «Ենթադրենք՝ վերոնշյալ հանձնաժողովն ու օկուպանտ Ադրբեջանի նույնաբովանդակ հանձնաժողովը հանդիպել են, քննարկում անցկացրել, մի քարտեզ է մեջտեղ բերվել, և եկել են այն հայտարարի, որ դեռ պետք է առաջանան, իրենց պետք է հանձնվեն տարածքներ նաև Գեղարքունիքից, Վայոց ձորից, Սյունիքից: Բնականաբար, սա մեծ աղմուկ կբարձրացնի երկրի ներսում, կխարխլի Փաշինյանի իշխանության հիմքերը, վտանգ կլինի իր իշխանության համար: Փաշինյանը, կարծում եմ, որդեգրել է հետևյալ մարտավարությունը. փաստացի դելիմիտացիա իրականացնել, բայց անաղմուկ:

Առհասարակ, այն, ինչի մասին մենք խոսում ենք, չի լինի, իրավիճակը արագ և արմատապես հնարավոր կլինի փոխել, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Սա է գլխավոր հարցն ու խնդիրը: Թշնամին մարտի 30-ին Տեղ գյուղի վարչական տարածքներ է ներխուժել, զբաղեցրել: Աստված մի արասցե, վաղը կարող է նման ներխուժում լինել նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզում: Քանի դեռ Հայաստանում պաշտոնավարում է Նիկոլ Փաշինյանը, մենք նմանատիպ ներխուժումներից խուսափելու որևէ երաշխիք չունենք:

Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կատարելապես հակասում են հայկական զույգ պետությունների ազգային, պետական շահերին: Այսօր ՀՀ-ում, ԱՀ-ում ու Սփյուռքում ապրող հայ ժողովուրդը մեկ կենսական կարևորության խնդիր ունի. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ինչպես ավելի վաղ էլ եմ ասել, հիմա ևս պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի, Հայաստանի Հանրապետություններում ապրող հայության համար»,- եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք Չալաբյան