Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռուսներին ու հայերին կապում են ոչ միայն ընդհանուր շահերը, այլ նաև պատմությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Ռուսների հեռանալը Ղարաբաղից ու Հայաստանից կբերի նոր ցեղասպանության» վերնագրով հոդվածում գրում է, որ նկատի ունենալով Արցախը՝ ասել, թե Ադրբեջանը ազատագրել է իր տարածքները, պատմական տեսանկյունից ճիշտ չէ։ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական է եղել, նրա ավտոխրոն բնակչությունը հայեր են։ Ընդ որում, շարունակական պետական ավանդույթն այնտեղ ունի ավելի քան հազար տարվա պատմություն։ Անհիշելի ժամանակներից Նախիջևանը նույնպես հայկական տարածք է եղել։ Այս մասին iarex.ru-ին ասել է պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին։

«Ռուսաստանի դուրս գալը Ղարաբաղից և Հայաստանից կհանգեցնի Հայոց նոր ցեղասպանության։ Եվ ևս մեկ կարևոր դետալ, որի մասին մի խումբ ռուսաֆոբներ համեստորեն լռում են՝ Հայաստանը Ռուսաստանից ոչ միայն գազ է ստանում, այլ նաև հաց։ Եվ, բացի Ռուսաստանից, ոչ ոք չի տա գազ, հաց կամ այլ բան, այդ թվում՝ զենք։ Սա միշտ պետք է հիշել: Ես ուղղակի ուզում եմ բղավել նրանց վրա, ովքեր պաշտպանում են ռուսների հեռանալը, նայե՛ք Ուկրաինային, Վրաստանին ու Բելառուսին»,- նշել է պատմաբանը։

«Պառկելով Արևմուտքի տակ և կեղտոտելով Ռուսաստանին՝ ինչի՞ են հասել Ուկրաինան և Վրաստանը։ Պատասխանն ակնհայտ է: Եվ մենք ունենք մեկ այլ օրինակ՝ Բելառուսը։ Արդյո՞ք նա կորցրել է իր ինքնիշխանությունը Ռուսաստանի հետ սերտ դաշինքի պատճառով: Ո՛չ։ Ընդհակառակը, նա աստիճանաբար մեծացրել է իր պաշտպանունակությունը, իսկ ռուսական շուկայում մենաշնորհ ունի այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ՝ տրակտորների մատակարարումը, առանց որի չկա գյուղատնտեսություն։ Հիմա Վրաստանն իր համար ճիշտ հետևություններ է արել և հրաժարվել է արկածախնդիր Սահակաշվիլիի քաղաքականությունից։ Վրաստանի ներկա կառավարությունը հասկանում է, որ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ցանկացածի համար Ռուսաստանի հետ առողջ հարաբերությունները կայունության և բարգավաճման բանալի են»,պարզաբանել է Ռուժանսկին։

Նրա խոսքով, կարելի է սիրել կամ չսիրել Ռուսաստանը, բայց ամեն դեպքում պետք է հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և նրա հետ ունենալ կառուցողական հարաբերություններ։ «Հակառակ դեպքում շատ վատ կլինի։ Զելենսկու օրինակը թույլ չի տալիս ստել: Եվ ընդհանրապես, կա՛մ հիմարները, կա՛մ տգետները, կա՛մ սրիկաները չեն կարողանում հասկանալ նման ակնհայտ բաները։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը նույնպես պետք է հասկանա, որ առանց Հայաստանի Ռուսաստանը չի կարող պահել ո՛չ Կովկասը, ո՛չ էլ Վոլգայի շրջանը։ Ռուսներին ու հայերին կապում են ոչ միայն ընդհանուր շահերը, այլ նաև պատմությունը։ Իսկ Ամերիկան հեռու է, և նա ունի իր տարբեր շահերը, այդ թվում թուրքերի հետ»,- հավելել է պատմաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել