Երևան, 01.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գդալի պատմությունը՝ ծովային խեցիներից, եղջյուրներից, ոսկորներից մինչև պողպատ ու ալյումին․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գդալի նման օգտակար սարքի ստեղծման պատմությունը սկսվել է դեռ նեոլիթյան դարաշրջանում: Այն ժամանակ գդալի պատրաստման համար օգտագործել են ցանկացած նյութ՝ եղջյուրներ, ոսկորներ, ընկույզի պատյաններ, փայտանյութ և այլն: Հույներն օգտվել են իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներից, որոնք որպես գդալ են օգտագործել նաև նախնադարյան մարդիկ: Եգիպտոսում գդալները պատրաստել են փղոսկրից, քարից, ծառից, և հաճախ դրանք պատել են կրոնական պատկերներով: Մոտ 3 հազար տարի առաջ գդալներ սկսել են պատրաստել նաև թրծած կավից: Հետագայում, սովորելով մետաղները հալեցնել, մարդիկ սկսել են գդալներ պատրաստել մետաղներից: Օրինակ՝ հայտնի է, որ հին եգիպտացիները օգտագործել են հիմնականում բրոնզե գդալներ, իսկ Հելլադայի բնակիչները՝ արծաթյա գդալներ:

Հայտնի չէ, թե երբ են սկսել գդալ օգտագործել Ռուսաստանում, բայց հայտնի է, որ առաջին արծաթե գդալը ձուլվել է Վլադիմիր Կրասնո Սոլնիշկոյի համար 998 թվականին: Հետաքրքիր փաստ է, որ եվրոպացիները, նախընտրելով ուտել ձեռքերով, սկսել են գդալ օգտագործել դրանից մի քանի դար անց: Միջին դարերում գդալները հիմնականում եղել են փայտից և եղջյուրից: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործել են արույր, պղինձ և կապար, և նման գդալները հայտնի են դարձել 15-րդ դարից: Արիստոկրատները և արքաներն օգտվել են արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին: Անգլիացի արքա Էդուարդ 1-ինի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվել են ոսկյա և արծաթյա գդալները fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում):

Գդալն իր ամբողջ պատմության ընթացքում իր ձևը տարբեր կերպ է փոփոխել, բայց կառուցվածքում միշտ էլ եղել է երեք տարր՝ գոգավոր մաս սնունդը հավաքելու և տեղափոխելու համար, բռնակ և այդ երկու մասերը միացնող վզիկ: Մինչև 17-րդ դարի կեսերը գդալները պատրաստվել են կարճ բռնակներով, Ֆրեյլի նորաձևության տարածմամբ բռնակները մի քանի անգամ երկարացվել են: Իսկ արդեն 19-րդ դարի վերջում բռնակը նաև լայնացվել և հարթվել է այնպես, որ այն հնարավոր լինի բռնել երեք մատով: Սուրճի և թեյի նորաձևությունն իր հերթին բերել է փոքրիկ գդալների ստեղծման անհրաժեշտության: Գդալները լինում են մի քանի տեսակ՝ թեյի, ապուրի, աղանդերի, երբեմն լինում են նաև հատուկ աքցան գդալներ: Աղցանների համար օգտագործում են հատուկ մեծ գդալներ կամ դրան համարժեք՝ ճեղքերով գդալներ, որպեսզի ավելորդ ձեթը և կիտրոնի հյութը կարողանան դրանց միջից թափել ափսեի մեջ: Ապուրների համար օգտագործվում են խոր գդալներ, որոնք նման են փոքրիկ շերեփի:

Սոուսների համար օգտագործվում է մեծ գդալ, որը սովորականից ավելի խորն է՝ սոուսը չթափելու և սեղանը չաղտոտելու համար: Ներկայում գդալների արտադրության հիմնական նյութը չժանգոտվող պողպատն է, որը որոշ դեպքերում երբեմն պատված է ոսկով և արծաթով, ինչպես նաև ալ յումինը և պլաստմասան: Օգտագործվում են նաև փայտե գդալներ, բայց հիմնականում որպես դեկորատիվ տարր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ) 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար ԱՄՆ-ը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի, իսկ Զելենսկին կսպանվի. նախկին արտգործնախարար Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի թանկանոց ընթրիքին (տեսանյութ) Արցախցի Էրիկ Առստամյանը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր «Արև»-ի վրա աշխատել եմ մի քանի ամիս. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Իրանը հայտարարել է, որ Թուրքիան Ռաիսիի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր Լույս չի լինի․ հասցեներ Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ փակ նիստից Էմմա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին Եթե պատերազմը շարունակվի այս նույն տեմպերով, ապա շատ հավանական է, որ Լիբանանը տարածքային կորուստներ ունենա Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող արցախցի Առուստամյանի դատական նիստը հետաձգվեց Խարդախության զոհ դարձած Իվանիշվիլին ի սկզբանե սահմանված գումարից 282 միլիոն դոլարով պակաս վնասի փոխհատուցում կստանա Ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը՝ արտահանող երկրների համաշխարհային վարկանիշում 2023 թվականին Ներգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը Միացյալ Նահագները գովել է Հայաստանին և Ադրբեջանին Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը Աստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ Սրբազան պայքարի աջակիցները Էրեբունու ՁՊՎ-ի առջև հավաք են իրականացնում` ի աջակցություն ձերբակալված 9 քաղաքացիների Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումը 12-ամյա դպրոցականը կուրացել է արագ սննդի պատճառով. ԱՄՆ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը հետաձգվեց Ուրանի արբանյակի վրա հայտնաբերվել է թաքնված օվկիանոս, որում կյանքի առաջացման համար պայմաններ կան«Ադրբեջանը չի կշտանում». Բաքուն կրկնել է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նախապայմանը Կարևոր տեղեկություն «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համար Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ) Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Զինվորական համազգեստը կփոխվի՞ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի ԺՊ-ն աշխատանքից ազատված ուսուցչի հրամանը չի տալիս Գերմանիան փակում է երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան ԱբրահամյանՖուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու «ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին». Արտակ Զաքարյան Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Վայոց ձորում պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41-ամյա բնակչին Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան