Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Համակեցության տարբերակ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյանն արցախցիների և ադրբեջանցիների համակեցության մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ես «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր եմ, սակայն բանկն ունի կառավարման մասնագիտական խորհուրդ, ուստի ես, որպես բաժնետեր, որևէ կերպ չեմ ազդում որոշումների կայացման վրա»,- այս մասին Economy of Armenia-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների սպասարկումը մերժելը։

Նա հավելել է, որ ռուսական ընկերությունների ներհոսքը Հայաստան տնտեսական ակտիվություն է, սակայն յուրաքանչյուր բանկի կողմից նրանց հետ համագործակցությունը՝ բանկի խնդիրն է։ Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանն են ուղղված եղել նաև իր կողմից իրականացված բազում բարեգործական ծրագրեր, որոնցից են Տաթևի ճոպանուղու կառուցումը, Դիլիջանի դպրոցի կառուցումը, մի շարք հանրային տարածքների, այգիների բարեկարգումը:

«Դիլիջանի դպրոցը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն ոչ միայն կրթական համակարգի և ուսուցման տեսանկյունից է նորարարություն, այլև այն Հայաստանը դարձնում է հետաքրքիր օտարերկրյա քաղաքացիների համար։ Օրինակ, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների աշխատակիցների երեխաները, Հայաստանում ներդրումներ անող օտարերկրացիների երեխաներն իրենց հասանելի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեն, ինչը խթանում է, որպեսզի օտարերկրացիները Հայաստան տեղափոխվեն»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին Արցախի ճակատագրի մասին: «Ես համակեցության տարբերակ չեմ տեսնում։ Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն ու արցախցիները կողք-կողքի ապրել։ Օրինակ, երբ ադրբեջանցիներն իրենց հաղթանակի օրը տոնեն, հայերն ի՞նչ պիտի անեն, դա անհնար է։

Երկու ժողովուրդների միասին ապրելը անվտանգ չէ, իսկ միջազգային երաշխիքների մասին խոսակցությունները պարզապես գեղեցիկ փաթեթավորված բառերի խումբ են։ Հայաստանն ու Արցախը երկու հայկական պետություններ են։ Դուք ասում եք, որ մենք թշնամուց ավելի թույլ ենք զենքով, տնտեսությամբ, դաշնակիցներով, բայց չէ՞ որ հենց դրա համար գոյություն ունի պետություն։ Պետությունը պետք է մտածի տնտեսությունը զարգացնելու, զենք ձեռք բերելու և դաշնակիցների հետ հարաբերությունները չվատացնելու գործերով։ Կապ չունի, որ այս պահին ավելի թույլ ենք, պետք է միավորվել, ոտքի կանգնել և ամեն ինչ կստացվի»,- ասաց  Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է իր միջոցները ներդնել նույնիսկ զենքի արտադրության ոլորտում, սակայն միևնույն է, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պետության համագործակցությունը։  Նա նաեւ փաստեց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը դուրս գա զոհի կարգավիճակից և աշխարհին ցույց տա, որ կարող ստեղծել ու տալ, ոչ թե միայն աշխարհից խնդրել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




Քաղցկեղի նշաններ, որոնք կարող է հայտնաբերել ատամնաբույժըՎերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից. ԱնանյանՎթար՝ Գեղարքունիքում, 55-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում, վիրավnրներ կանԴեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժում«Բաունտին» քաղցկեղածի՞ն է. ինչ վտանգներ են թաքնված հայտնի քաղցրավենիքի մեջԹուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանՆկարահանվել է երկրորդ դասարանի աշակերտուհու դաժան ծեծըԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանՀաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա ԱնդրեասյանՀարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնությունՁյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերին Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Առեղծվածային դեպք Գյումրիում, «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդՓաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am Գեներալ-լեյտենանտի սպանությունից տեսանյութ է հայտնվելBloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումԱդրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Աբրահամյան Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան 46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացելՀինգ ամսական երեխա է մահացել հյուծվածությունից, մայրը երեք օր եղել է ընկերոջ տանըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղոթք ճանապարհ գնալուց առաջԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան