Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ցանկացած աճ, առավել ևս՝ երկնիշ, մշտապես ներկայացնում է որպես աննախադեպ ձեռքբերում, մինչդեռ ոլորտի փորձագետները փաստում են՝ այն տեղի է ունենում իներցիայով, պայմանավորված է արտաքին գործոններով, չկան դրա համար երկարաժամկետ հիմքեր: Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, շատ մասնագետներ կարող էին տնտեսական աճ կանխատեսել, բայց դրա սկսվելուց մեկ ամիս անց կանխատեսման ամբողջ սցենարը 180 աստիճանով փոխվեց: Միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներից այսպիսի անորոշությունների պայմաններում: Միջազգային կառույցների կանխատեսումներին երբևէ նորմալ չեմ վերաբերվել, որովհետև դրանք սովորաբար սկիզբ են որոշակի գործողությունների: Մի դեպքում՝ ուղղված են դրական որոշակի սպասելիքների ձևավորմանը երկրի ներսում, բայց, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական թևը պլանավորում է պատերազմներ, արտագաղթ, ներքին պառակտումներ և այլն: Դրա համար շատ վատ եմ վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին, գնահատականներին և տրամադրված օգնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ այս կառավարության քայլերը և ներկա իրավիճակը համադրելով՝ աշխատենք հասկանալ, թե ինչ կլինի ապագայում: «Օրինակ՝ հունվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալներով, երկնիշ տնտեսական ակտիվության համարյա թե նվազագույն ներքին ցուցանիշին ենք հասնում, գնում ենք դեպի նվազում: Տնտեսական ակտիվության մեջ շարունակել է գերակա մնալ առևտրի և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Առևտուրն աճել է բացառապես ռեէքսպորտի հաշվին, դրա մեջ գերակշիռ մասը կազմել է ավտոտրանսպորտային միջոցների առևտուրը: Ի դեպ, օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որ հոկտեմբերի 1-ից այլևս ավելացված արժեքի վերադարձ չլինի, և, հետևաբար, Հայաստանն այլևս գրավիչ չի լինի բիզնեսի այդ տեսակով զբաղվելու համար: Ներկա պայմաններում գոյություն ունի արգելք Վրաստանի տարածքով տրանզիտ տեղափոխման համար, կան մարդիկ, որ դա շրջանցելու որոշակի տարբերակներ գտնում են, բայց եթե հոկտեմբերի 1-ից այդ օրենսդրական ակտն ընդունվեց, ապա պետք է մոռանանք տրանսպորտային միջոցները Հայաստանով արտահանելու մասին: Փոխարենը դրանով կզբաղվեն Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և այլն: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինն ամբողջ առևտրի մեջ եղել է 61 տոկոս, 34 տոկոս եղել է ռեէքսպորտը: Մանրածախ առևտուրը եղել է ընդամենը հինգ տոկոս, ընդ որում, կարծես թե, սկսել են այդ թիվը մի փոքր ուռճացնել: Այս տեմպերը պահպանելով՝ կառավարությունն իր իսկ թմբկահարած երկնիշ տնտեսական ակտիվությունը հենց այս մեկ քայլով նվազեցնում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրան գումարենք Հայաստան ռելոկանտների այցի շարունակական նվազումը, ստացվում է, որ ռեստորանա-հյուրանոցային համակարգերի ծառայությունները նույնպես պետք է նվազեն: «Եթե պատերազմը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվեն, ապա ներգաղթի և ռելոկացիայի տեմպը կպահպանվի: Սրան պետք է գումարել նաև տուրիստական այցերը: Այս տարի միայն առաջին վեց ամսվա ընթացքում մեկ միլիոնից ավելի տուրիստ է այցելել Հայաստան, բայց մեր երկրում սահմանային ցանկացած լարվածություն առաջին հերթին վնասում է տուրիզմին: Եթե մեր երկրում լինում է անորոշություն, ապա զբոսաշրջիկները չեղարկում են իրենց այցերը Հայաստան: Սա ցուցիչ է, որ և՛ մանրածախ առևտուրն է նվազում, և՛ ռեստորանա-հյուրանոցային համալիրների ծառայությունների ծավալը: Հետևաբար երկնիշ ցուցանիշի մասին խոսելը բարդ է: Պետք է նաև ընդգծել, որ շինարարության ոլորտը շարունակում է աճ գրանցել: Շինարարության պատճառները չեն փոխվել, հակառակը՝ ավելի են ակտիվացել:

«Եկամտային հարկի վերադարձը երկարաձգվել է մինչև 2025 թվականը, սա ստիպում է Հայաստանի քաղաքացիներին ավելի շուտ իրականացնել իրենց երկարաժամկետ գնումները: Հաջորդն Արցախի Հանրապետության շուրջ խորացող ճգնաժամն է: Եթե Արցախի մեր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, ակնհայտ է, որ բնակարանային ֆոնդի պահանջարկը կբարձրանա: Կան կանխատեսումներ, որ այս շինարարությունների մի մասն էլ ուղղված է ռելոկանտների, նաև դրսում ապրող մեր հայրենակիցների վերադարձին կամ Հայաստանում բնակարան ունենալուն: Երիտասարդները վերջին շրջանում ևս ցանկանում են ծնողներից առանձին բնակվել: Այս ամենն է նպաստում, որ շինարարության տեմպը դեռևս պահպանվում է»,-ասում է Սարգսյանը:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի