Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, 1915 թվականի ցեղասպանության ոգով է»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

france-catholique.fr–ն «1915 թվականի ցեղասպանության ոգին դեռ կենդանի է» վերնագրով հոդվածում հրապարակել է հարցազրույց l'Օeuvre d'Orient-ի տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշի հետ: Անդրադառնալով հարցին, թե 100.000-ից ավելի հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, արքեպիսկոպոսն ասել է. «Իրավիճակն անկայուն է: Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, որը չէր կանխատեսել նման գործողություն, ինչը պարադոքսալ է, որովհետև շատերը դրան սպասում էին։ Մարդիկ քնում են ժամանակավոր պայմաններում, և մենք պետք է հնարավորինս արագ գործենք թե՛ սննդի, թե՛ բնակության, թե՛ այլ հարցերով: Մենք կոչ ենք անում ֆրանսիացի ժողովրդին՝ լինել առատաձեռն։ Կարիքները չափազանց մեծ են։ Մենք ցանկանում ենք նաև օգնել հայ կաթոլիկ եկեղեցուն, որը Հայաստանում փոքրամասնություն է կազմում, որ նա միջոցներ ունենա օգնելու»: Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշը նաև խոսել է Արցախում ադրբեջանցիների վայրագությունների մասին:

«Մենք լսել ենք հայերի տները թալանելու և գողությունների մասին։ Բացի այդ, հայկական փողոցները վերանվանվում են, նրանց թուրքական անուններ են տալիս։ Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր փողոցը կրում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջնորդներից մեկի անունը։ Անհրաժեշտ է բացահայտել, դատապարտել և քրեական գործ հարուցել այդ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այնտեղ»,-ասել է նա։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է շրջի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էջը, արքեպիսկոպոսը պատասխանել է. «Մենք հրաժարվում ենք ասել, որ ամեն ինչ ավարտված է Լեռնային Ղարաբաղի համար։

Ավարտված է, եթե մենք որոշենք, որ ավարտված է: Այն, որ բնակչությունը փախել է, չի նշանակում, որ մենք չպետք է ապահովենք նրանց վերադարձի պայմանները, տարածքի անվտանգությունը, Ադրբեջանի ռազմական կամ ոստիկանական ուժերի տարհանումը, միջազգային անվտանգությունը և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Դա արվել է, օրինակ՝ Կոսովոյում։ Ինչո՞ւ մենք կարող ենք աշխատել կոսովցիների հետ, իսկ նույնը չենք կարող անել հայերի հետ։ Իրականում դա հնարավոր է։ Մենք պարզապես չենք ուզում: Դա լրիվ ուրիշ բան է»: Պասկալ Գոլնիշը նաև հիշել է Հայոց ցեղասպանությունը. «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, 1915 թվականի ցեղասպանության ոգով է: Նրանք ցանկանում են արմատախիլ անել հայերին տարածաշրջանից։

Հիշեցնեմ, որ մինչ 1915 թվականի ցեղասպանությունը և 1,5 մլն հայերի կոտորածը, Համիդիայում 1894-1897 թվականներին օսմանցիների կողմից իրականացված կոտորած է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 200 հազար մարդ, ինչի մասին բոլորը մոռացել են, էլ չեմ խոսում Կիլիկիայում կոտորածի մասին, երբ 1909 թվականին սպանվեց 30000 հայ։ Ավելի լայն իմաստով մենք պետք է նաև հիշենք Թուրքիայում հույների կոտորածը 19001916 թվականներին, կամ ասորի-քաղդեացիների ջարդերը 1915-1923 թվականներին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր