Երևան, 19.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ամփոփեց արդյունքները

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սինոփսիս Արմենիա»-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 18-րդ օլիմպիադայում մրցել են 270 մասնակից 14  երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, անց է կացվել հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են։ Եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 14 մասնակից հետևյալ 12 երկրներից. ԱՄԷ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա և Վիետնամ:

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատման արարողության ժամանակ առաջին տեղի մրցանակը հանձնել է ՀՀ ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Երկրորդ տեղի մրցանակը հանձնել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր «Դիջիթեյն» ընկերության փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանը։

Երրորդ տեղի երկու մրցանակները հանձնել են Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ՏՀՏ Գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի Նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներն են․

  • Առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիկը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեվանովիչը` Սերբիայից,
  • Երրորդ մրցանակին արժանացել են՝
  • Ազրա Ելեզովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Էդգար Պապյանը` Հայաստանից։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի հովանու ներքո։ Ուշագրավ է, որ այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր հովանավորը՝ «Դիջիթեյն» ընկերությունը: Գլխավոր գործընկերն է «Յունիքոմփ» ընկերությունը: Գլխավոր աջակիցը՝ Ucom ընկերությունը։  Օլիմպիադայի աջակիցներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։

«Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած իր առաջատարության և գերազանցության ավանդույթները», - ասում է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Այս օլիմպիադայի ուրույն ձևով նպաստում է Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացմանը»։

«Ոգևորիչ է տեսնել, որ օլիմպիադան շարունակում է ծառայել իր հիմնական նպատակին և հաստատակամորեն մեծացնում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհի երիտասարդության շրջանում», - ասում է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Թղթ, անդամ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

««Սինոփսիս Արմենիա»-ի կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին: Միևնույն ժամանակ այն օգնում է բացահայտելու մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը և հավելել․«Մենք պետք է վստահ լինենք, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ»։

«Կրթությունը մշտապես գտնվում է Դիջիթեյն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կիզակետում, այդ իսկ պատճառով մենք հպարտորեն հանդիսանում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը մեծապես կարևորում է երիտասարդների շրջանում հենց համանման ծրագրերին աջակցելը, քանի որ քաջ գիտակցում ենք, որ երիտասարդությունը և կրթությունը մերօրյա աշխարհի շարժիչն են, հետևաբար, անհարժեշտ է անել ամեն հնարավորը նրանց կրթության ու զարգացման համար», - ասել է «Դիջիթեյն» ընկերության հիմնադիր՝ Վարդգես Վարդանյանը:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունից բացի, օլիմպիադայի եղրափակիչ փուլի մասնակիցներն, ինչպես միշտ, ունեն հատուկ ծրագիր՝ ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու քաղաքամայր Երևանին:

Իրանում հզոր երկրաշարժի հետևանքով 4 մարդ է զոհվել, 120-ը վիրավորվել են (տեսանյութեր) Գազ չի լինելու Պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են․ ի՞նչ է հայտնի Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Խոշոր հրդեհ Ստամբուլի գործարաններից մեկում․ լսվել են պայթյունի ձայներ, կրակը քամին տարածել է հարակից անտառներ Մոսկվայի արևմուտքում ծառն ընկել է կնոջ վրա Քաղշին կոմիտեից հանձնարարել են չշեղվել աղետի գոտում վերակառուցման ծրագրերի ժամանակացույցից Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ Լեբեդև Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք․ Ավինյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավոր Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանը Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերից Գազալցակայանի պայթյունից արդեն զոհ կա, բայց մեղադրյալ չկա․ ովքե՞ր են ողբերգական դեպքի պատասխանատուները Հունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան հատված վճարովի կայանատեղի կլինի Եվրոն թանկացել է Արտակարգ դեպք՝ Երևանում. լվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր Պետք է լսելի լինի այն անձանց ձայնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և արձանագրում դրանք. ՄԻՊ Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ«Ամենաշատը սիրում եմ տուն հետ գալս». Նազենի Հովհաննիսյան Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել․ հայտնի է, թե որոնք են (լուսանկարներ) Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Ուժգին երկրաշարժ՝ Իրանում. փլատակներում մարդիկ կանՎախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում ենՂրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կյանքից հեռացել է լեգենդար ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, hարձակnղական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում Իշխանական քմահաճույքով չենք գնալու, մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա. Արծվիկ Մինասյան Հուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս Երաժշտական գործիք, որի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). Կյանքի ապահովագրության առաջին դեպքը. «Փաստ»Պետք է հաղթի Ռուսաստանին և վերացնի կոռուպցիան. Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Այսօր «ՀայաՔվե»-ն հյուրընկալել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին«Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»Ողբերգական դեպք. ավտոլվացման կետում hայտնաբերվել է Հնդկաuտանի 34–ամյա մաhացած քաղաքացի (լուսանկար)