Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չսիրելը՝ իրավական կատեգորիա կամ դատավարություն առանց տուժողի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի բողոքը՝ ռուս գործարարներին շորթելու փաստերով քրեական գործ հարուցելու դատախազության որոշման վերաբերյալ:
 
Այլ հարց է՝ դատարանը այն վարույթ կընդունի՞, թե՞ ոչ: Բանն այն է, որ, ըստ ռուս գործարարների շահերի ներկայացուցիչ, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի, Տեր-Հովսեփյանը զարմանալիորեն գործում ներգրավված է ոչ թե որպես մեղադրյալ, այլ վկա: Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:
 
Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Տեր-Հովսեփյանն էլ բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը: Դատական նիստը սկսվելուն պես դատավոր Արմեն Բեկթաշյանին նիստը լուսանկարահանելու միջնորդություն ներկայացրինք:
 
Դատավորը, ինչպես նաեւ Տեր-Հովսեփյանի ներկայացուցիչները չառարկեցին, բացառությամբ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի, որն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս իրեն չլուսանկարահանելու պահանջով: Այս անգամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ պարզապես չի սիրում նկարվել:
 
«Լուսանկարվել չսիրելը» դատավոր Բեկթաշյանի համար հիմք հանդիսացավ, որպեսզի նա առարկությունն ընդունի եւ լրագրողիս հորդորի՝ ում-ում, բայց փաստաբան Մարտիրոսյանին չլուսանկարել: Իմ դիտարկումը, որ լրագրողի գործունեությունը ոչ թե ձեւակերպումներով, անձանց ցանկությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով են պաշտպանված, դատարանում չանցավ:
 
Լուսինե Մարտիրոսյանն իր բողոքում պնդեց, որ քրգործի հարուցումը անհիմն է: Մի քանի էջանոց հիմնավորման մեջ հնչեցին տեղեկություններ, որոնք նախաքննությանը ծանոթ մարդը կարող էր ներկայացնել: Մարտիրոյանը ներկայացրեց մանրամասներ ռուս գործարարների եւ «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հարցաքննություններից: Տպավորություն էր, որ ոչ թե բողոք է ներկայացվում, այլ ռուս գործարարների եւ Տեր-Հովսեփյանի շուրջ տեղի ունեցած պատմության հիմքով հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան եւ արդեն դատական քննություն է ընթանում: Նիստի ընթացքում դատավորը Մարինա Պողոսյանին հեռացրեց դահլիճից, քանի որ վերջինիս հեռախոսին, որն անջատված չէր, ինչպես դատական նիստի կարգն է պահանջում, զանգ եկավ:
 
Դատարանի դահլիճից հեռացվեց նաեւ փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ով Լուսինե Մարտիրոսյանի՝ բողոքը ներկայացնելու պահին ոտքի էր կանգնել ռուս գործարարների շահերը պաշտպանելու լիազորագիր եւ միջնորդությւոն ներկայացնելու նպատակով: Դատավոր Բեկթաշյանը, նկատի ունենալով, որ Լուսինե Մարտիրոսյանը դեռ չի ավարտել բողոքի ընթերցումը, Հարությունյանից պահանջեց, որ նա նստի:
 
Փաստաբանը պատասխանեց, որ ինքն իրավունք ունի նաեւ դատական նիստին կանգնած հետեւել: Դատական կարգադրիչները նրան դուրս ուղեկցեցին, իսկ դատավորը հայտարարեց, որ փաստաբանի պահվածքի պատճառով նիստը հետաձգվում է: Ընդմիջումից հետո Հարությունյանը դատարանին փոխանցեց լիազորագիրն ու միջնորդությունը: Փաստաբան Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատավարական իր կարգավիճակում նման դիմում, բողոք ներկայացնելու իրավունք չունի եւ որ նման բողոքը անգամ վարույթ չպետք է ընդունվի:
 
Բացի այդ, ըստ փաստաբանի, նախաքննության ամբողջ փաստաթղթերը, փաստերը՝ որեւէ անձի կողմից հանցագործության հնարավոր կատարման վերաբերյալ, չեն կարող լինել որեւէ կողմի ձեռքին, եթե նախաքննության մարմինը մեղադրական եզրակացություն չի տվել:
 
«Հիմա վկայի կարգավիճակով անձը վարույթ իրականացնող մարմնին դուրս է թողել եւ կոնկրետ անձի մեղքի վերաբերյալ որոշման կայացնելու պահանջ է ներկայացնում դատարանին: Կողմի ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ վերաբերում է անձի մեղավորությանը կամ անմեղությանը:
 
Հիմա դատարանը ստիպված ստանձնելու է վարույթ իրականացնող մարմնի դերը: Դատարանն այստեղ պետք է որոշում կայացնի՝ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Այստեղ չկա վարույթ իրականացնող մարմինը, չկա նաեւ մյուս կողմը՝ տուժողը»,- իր խոսքում նշեց փաստաբանը: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին:
 
 
Գագիկ Աղբալյան
 
 
ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»