Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ են մեր քաղաքացիները որոշում Ամանորի տոնական օրերն անցկացնել արտերկրում, ամենամոտ տարբերակը հարևան Վրաստանն է, իսկ եթե վիզա ունես, տարբերակներ գտնելու շրջանակն ընդլայնվում է: Նման որոշման համար որպես առաջին ու հիմնական պատճառ նշվում են «հարմար» գները՝ ի տարբերություն Հայաստանի: Այս կերպ, փաստացի, բավականին շոշափելի գումար դուրս է գալիս երկրից, դանդաղում է ներքին տուրիզմի զարգացումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ մշտապես չի համաձայնում, երբ համեմատվում ենք Վրաստանի հետ և ասում՝ այնտեղ ավելի մատչելի է, իսկ մեզ մոտ թանկ, և դրա համար ենք նախընտրում հանգիստ անցկացնել այնտեղ:

«Շատ ժամանակ մեր համեմատությունը ճիշտ չենք կատարում, չենք համեմատում համեմատելի մեծություններ: Սա և՛ ամանորյա, և՛ ամառային հանգստի փաթեթներին է վերաբերում: Ամառային շրջանում, օրինակ՝ ասում են, թե՝ տեսեք, Բաթումիում և Քոբուլեթիում ավելի մատչելի գներ են, քան Հայաստանում, օրինակ՝ Ծաղկաձորում: Հարց՝ կարելի՞ է Բաթումին և Ծաղկաձորը համեմատել իրար հետ: Դրանք լրիվ տարբեր պրոդուկտներ են, առաջինը ծովային հանգիստ է ենթադրում, երկրորդը՝ տրամագծորեն այլ զբոսաշրջային արդյունք է: Եթե համեմատվում ենք Վրաստանի հետ, գուցե տեղին է մեր Ծաղկաձորը համեմատել համանման պրոդուկտի, օրինակ՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ: Ձմեռային հանգստի, լեռնադահուկային սպորտաձևերով զբաղվելու լավագույն տարբերակ են երկուսն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Համեմատականներ տանելու ֆոնին առաջարկում է երկու երկրների մայրաքաղաքներն իրար հետ համեմատել՝ Երևանն ու Թբիլիսին: «Շատ դեպքերում նաև մեր քաղաքացիները վերցնում են հայաստանյան բարձրակարգ հյուրանոցների գները և համեմատում Վրաստանում գտնվող մի հյուրատան արժեքի հետ, ընդ որում՝ տարբերակներից մեկում, ասենք, տանտերը նույն տանն է բնակվում հյուրերի հետ, սանհանգույցը կարող է տան մեջ չլինել և այլն, և գնի առումով այն ավելի մատչելի է: Սա որպես օրինակ են բերում և ասում՝ Վրաստանում էժան է, իսկ մեզ մոտ թանկ»,-նշում է մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ եթե համեմատենք համեմատելի մեծությունները մեր և հարևան երկրի միջև, կտեսնենք, որ Հայաստանում գներն ավելի թանկ չեն:

Առաջարկում է համաշխարհային առցանց ամրագրման հայտնի համակարգում՝ Booking.com-ում դիտարկել հայկական և վրացական հանգստավայրերը և համեմատել գները, բայց իր՝ արդեն իսկ նախանշած սկզբունքով. երկու հանգստավայրերը պետք է համեմատելի լինեն: Մարդիկ շեշտադրում են՝ Հայաստանում հունվարի 1-ին և հետագա տոնական ու ոչ աշխատանքային օրերին նաև հիմնականում փակ են ժամանցային օբյեկտները, զվարճանքի վայրերը, թանգարանները և այլն, իսկ հետո ավելացնում՝ իսկ արտասահմանում այդպես չէ: «Մենք այդ խնդիրն առաջ էլ ունեինք, հիմա էլ ունենք: Բայց հիմա համեմատած մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջվա հետ, խնդիրը քիչ-քիչ լուծվում է դրական առումով: Հայաստանը գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար նաև ամանորյա տուրիզմի համար, և եթե առաջ անգամ ռեստորաններն ու հանրային սննդի օբյեկտները հունվարի 1-ին հիմնականում փակ էին, ապա հիմա թեկուզ ոչ բոլորը, բայց շատերն աշխատում են: Զվարճանքի ծրագրեր ու միջոցառումներ են անցկացվում, ճիշտ է, քիչ են, բայց կա: Ի պատիվ մեր մասնավոր հատվածի, երբ նա տեսնում է, որ պահանջարկը կա, սկսում է դանդաղորեն, բայց առաջարկ ձևավորել:

Այնպես որ, այո, օրակարգում դեռ ունենք այս խնդիրը, բայց ավելի լավ վիճակում ենք, քան մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջ, զարգացում ունենք: Մեկ օրինակ էլ, ընդ որում՝ ոչ միայն տոնական օրերի մասով: Մեր թանգարանների համար կիրակին և երկուշաբթին հանգստյան օրեր են: Միշտ բարձրացնում ենք այդ հարցը, ինչո՞ւ բոլոր թանգարանները նույն օրը պետք է փակ լինեն: Չենք կարո՞ղ արդյոք մի քիչ ճկուն լինել այս առումով, օրինակ՝ մի քանի թանգարանի դեպքում հանգստյան լինեն կիրակի և երկուշաբթի, մյուսների համար՝ ուրբաթ և շաբաթ օրերը: Նույն օրերին բոլոր թանգարանները փակ չլինեն, որ տուրիստական ընկերությունները փաթեթներ մշակելիս կարողանան բավարարել զբոսաշրջիկների պահանջարկը»,-շեշտում է Ապրեսյանը:

Փորձագետը, վերադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին, ասում է՝ այո, պետք է քայլեր անել, որ մեր երկրում այն էլ ավելի զարգանա: «Դրա համար պետք են նաև օրենսդրական խթաններ, որ մեր քաղաքացիները նախընտրեն Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել: Մեր առաջարկները գրավոր, որպես օրենսդրական նախաձեռնություն, ներկայացրել ենք: Այն նպատակ ունի խրախուսել մեր հայրենակիցներին՝ հանգիստն անցկացնել Հայաստանում: Ունենք սոցփաթեթ, որը բավականին նպաստել է մեր երկրում ներքին տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր ներքին տուրիստական այցելությունների մեջ սոցփաթեթը կազմում է 10-ից 15 տոկոս, բայց այն դրական ազդեցություն է ունեցել ողջ այցելությունների վրա, առնվազն գոնե տեղեկատվական իմաստով: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում կարող եք տեսնել տվյալները, որ 60-ից ավելի ընկերություններից յուրաքանչյուրը, որոնք ներգրավված են սոցփաթեթում, կարգի համաձայն, հանդես են գալիս մոտ 30 փաթեթ-առաջարկներով: Սա լուրջ տեղեկատվական բազա է: Իսկ մեր խնդիրներից մեկը ներքին տուրիզմի զարգացման համար տեղեկատվության պակասն է:Կորոնավիրուսի տարիներին այս առումով զգալի առաջընթաց ունեցանք, երբ միջազգային տուրիզմն ամբողջ աշխարհում «կանգնած» էր, ներքին տուրիզմը զբոսաշրջության պահպանման և վերականգնման գլխավոր միջոցն ու առաջին քայլն էր: Այդ ժամանակ նաև սկսեցինք մեր երկիրն ավելի լավ ճանաչել»,-ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ տեղեկատվական բացը, միևնույնն է, կա, և սա է ներքին տուրիզմի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը: Ապրեսյանն ասում է՝ սոցփաթեթի միջոցով պետությունն իր աշխատողներին հանգստի հնարավորություն է տալիս:

«Պետությունը պետական ծախս է ավելացնում, դրանով պահանջարկ է ձևավորում և քաղաքացիներին ուղղորդում հանգստանալ Հայաստանում: Եթե պետությունը սա կարող է անել իր աշխատողների համար, ինչո՞ւ նույնը չեն կարող անել նաև մասնավոր ընկերություններն իրենց աշխատողների համար՝ որպես նաև խրախուսման միջոց: Այստեղ ունենք խանգարող հանգամանք: Եթե մասնավոր ընկերությունն իր միջոցներից գումար հատկացնի իր աշխատակիցների հանգստի համար, դա, ցավոք, չի դիտարկվում որպես ծախս հարկման տեսանկյունից: Եթե շահութահարկով հարկվող ընկերություն է, աշխատավարձը դիտարկվում է որպես ծախս, համախառն եկամտից դա նվազեցնում են և այլն: Առաջարկում ենք, որպեսզի աշխատակիցների հանգստի համար ծախսվող միջոցները ևս որպես ծախս դիտարկվեն և «Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարվեն: Առաջարկում ենք նաև շահագրգռել մեր քաղաքացիներին անձնապես:

Պետությունը քաղաքացուն կասի՝ եթե որոշեք անձնական միջոցներով ձեր հանգիստը կազմակերպել Հայաստանում, տարվա մեջ մեկ անգամ ձեզ նման հնարավորություն կտանք: Օրինակ՝ մեկ անձի եկամտային հարկը հաշվարկելիս համախառն եկամտից 200 հազար դրամի չափով Հայաստանում հանգստանալու համար ծախսած միջոցները նույնպես կնվազեցնենք: Քաղաքացին իր եկամտից հարկ է վճարում մոտ 23 տոկոս: Կոպիտ հաշվարկով՝ եթե քաղաքացուն 200 հազար դրամի սահմաններում նվազեցում են անում, դրա 23 տոկոսը կազմում է մոտ 46 հազար դրամ, այդքանով քաղաքացու փաթեթի արժեքը նվազեց: Սա բյուջեի եկամուտների վրա էական բացասական ազդեցություն չի ունենա: Այստեղ նվազեցնում են ձեր եկամուտը, բայց երբ, օրինակ՝ Կապանում կամ Ջերմուկում հյուրանոցի համար վճարում եք, այնտեղ եկամուտներ են առաջանում, հարկեր են վճարվելու:

Առաջին մեկ-երկու տարին գուցե քիչ ազդեցություն ունենա բյուջեի վրա, բայց հաջորդ տարիներին սա մուլտիպլիկատիվ էֆեկտով հանգեցնելու է բյուջեի եկամուտների ավելացման: Հարկման բազան ընդլայնվելու է, մեր ներքին տուրիզմը զարգանալու է, սպառումը մեծանալու է, եթե հանգստացողների թիվն ավելանա, կարիք է լինելու հավել յալ աշխատակիցների ներգրավման, արդյունքում նրանք էլ են հարկեր վճարելու և այսպես շարունակ: Սա նպաստելու է նաև նրան, որ հարկման բազան ավելի թափանցիկ է դառնալու, որովհետև եթե քաղաքացին ցանկանա պետության ընձեռած այս հնարավորություններից օգտվել, ուրեմն պետք է աշխատի սպիտակ դաշտում, եկամուտներ թաքցնելով՝ չես կարող այս արտոնություններից օգտվել: Նման առաջարկներ արել ենք, հուսանք, որ առաջիկայում դրանք կքննարկվեն: Եթե վիճակագրությանը հետևեք, ներքին տուրիզմը արտագնայի զարգացման պատճառով չի տուժում, այն աճ ունենում է, բայց կարող ենք ավելի մեծ աճ գրանցել նաև իմ նշած առաջարկներն ընդունվելու դեպքում»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք որոշում կայացվեց Ամանորի հանգստյան օրերը կրճատել, հիմա արդեն հունվարի 3-ին սկսվում է աշխատանքային նոր տարին: Բայց հանգստյան փաթեթները թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս նախատեսում են հանգիստ հիմնականում մինչև հունվարի 4-ը ներառյալ:Ապրեսյանն այս հարցին արձագանքում է տուրիզմի ոլորտի օգտակարության տեսանկյունից: «Որքան երկար են հանգստյան օրերը, այնքան տուրիստական պրոդուկտի սպառումն ավելի մեծ է: Տուրիզմը նպատակ ունի նպաստել երկրի տնտեսական կայուն զարգացմանը: Եթե հանգստյան օրերը երկար են, ի՞նչ ազդեցություն է դա ունենում ընդհանուր տնտեսության վրա: Հաշվարկել՝ երկար հանգստյան օրերն ինչ-որ բացասական ազդեցություն են ունենո՞ւմ տնտեսության վրա, բայց մյուս կողմից հասկանալ՝ տուրիստական առումով սա ի՞նչ դրական ազդեցություն է ունենում: Հաշվարկների միջոցով է պետք հասկանալ, թե որն է որին ծածկում:

Ցավոք, այդ հաշվարկը չենք տեսել: Հանգստյան օրերի թիվը կրճատելու նախաձեռնության հիմնավորումն այն էր, որ դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Հաշվի առնելով նախորդ տարիներին կորոնավիրուսը, պատերազմը, գուցե հաշվարկները հակասական լինեն, բայց, օրինակ՝ այս տարվանից սկսած կարելի է հաշվարկներ անել, տեսնելու՝ եթե հանգստյան օրերը կրճատելու արդյունքը դրական է, ուրեմն շատ լավ է, եթե տեսնում ենք, որ տուրիզմի տեսանկյունից ավելի ճիշտ էր, որ հանգստյան օրերը երկար լինեին, ապա կարող ենք կրկին փոփոխություն կատարել, բայց ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ինԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր