Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը. Թոմ դե Վաալ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը:

Այս մասին Թոմ դե Վաալը ասել է «Ազատության» հարցին պատասխան:

Հրայր Թամրազյան․ - Թեև Ադրբեջանը փորձում է ավելի քիչ խոսել «Արևմտյան Ադրբեջանի» և «Զանգեզուրի միջանցքի» մասին, նա դեռևս պահպանում իր հավակնությունը միջանցքի նկատմամբ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կկապի Նախիջևանի հետ: Բաքուն դեռ հույս ունի ամբողջական վերահսկողություն սահմանել այդ ճանապարհի վրա կամ որ առնվազն ռուսական ԱԴԾ-ն կվերահսկի այդ ճանապարհը: Ադրբեջանի համար Ռուսաստանը նույնպես կարող է հարմար գործընկեր լինել Սյունիքում, որի հետ այն նույնպես կարող է գործարք կնքել, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը դեռ ի վիճակի է և ցանկանում է Հայաստանի տարածքով ճանապարհ բացել Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, թե՞ նա հրաժարվել է ռազմական տարբերակից։ Որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում կարծում են, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելու գայթակղությունը Ադրբեջանի մոտ դեռ պահպանվում է։ Ի՞նչ եք կարծում։

Թոմ դե Վաալ․ - Կարծում եմ՝ ամեն ինչ դեռ հնարավոր է։ Ադրբեջանը դեռ ուժեղ է։ Հայաստանը դեռ թույլ է։ Այսպիսով, ամեն ինչ հնարավոր է: Սկսենք նրանից, որ այս անորոշ աշխարհում մենք պետք է պատրաստ լինենք կանխատեսել անկանխատեսելին: Միաժամանակ, կարծում եմ, որ Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է։ Եթե ուժով եք վերցնում այն, ուրեմն ձեզ այնպես եք պահում, ինչպես Ռուսաստանը Ուկրաինայում։ Նաև, եթե ուզում եք երկաթգիծ կառուցել և ուզում եք միջազգային աջակցություն այդ երկաթուղու համար, ապա չպետք է տարածք բռնակցեք։

Դուք չեք կարող ստիպել Համաշխարհային բանկին և այլ մարդկանց համագործակցել ձեզ հետ՝ երկաթուղու կառուցման գործում: Իմ ենթադրությունն այն է, որ սա հարկադրանքի ռազմավարություն է, երբ Հայաստանի նկատմամբ հարկադրական մարտավարություն ես օգտագործում՝ փորձելով ստիպել նրան ընդունել այս երկաթուղին ադրբեջանական պայմաններով: Եվ, իհարկե, օգտագործում ես ռուսական քարտը, քանի որ այստեղ համընկնում կա Ռուսաստանի շահերի հետ։ Մենք հիշում ենք 2020 թվականի նոյեմբերի համաձայնագիրը, որն, ըստ էության, չգործող է, բայց դրա մի տարրը, ինչպես Դուք նշեցիք, այն է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է պահպանի այդ երթուղին: Ես երկու անգամ զրուցել եմ ադրբեջանցի պաշտոնյաների հետ և նրանց հարցրել. - «Ինչո՞ւ եք սատարում դրան»: Եվ նրանք ասացին, որ դա ամենալավ տարբերակն է։ Այսպիսով, Ռուսաստանն ու Ադրբեջանը հստակ պայմանավորվել են այդ հարցում։

Իսկ դա Հայաստանի համար դժվար է, քանի որ ռուսներն արդեն տեղում են, նրանք արդեն տեղում ունեն սահմանապահ զորքեր: Այնպես որ, ես ավելի քիչ եմ ակնկալում լայնածավալ ներխուժում և ավելի շատ մեծ ճնշում եմ ակնկալում Հայաստանի վրա՝ դա ընդունելու համար։ Եվ ես ենթադրում եմ, որ Հայաստանի արևմտյան գործընկերների հարցն այն է, թե ինչ կարող են նրանք անել: Կարո՞ղ են դրա դիմաց ինչ-որ բան առաջարկել Հայաստանին՝ այլընտրանքային ռազմավարություն, որտեղ այս ճանապարհը կառուցվում է, բայց դառնում է միջազգային և ոչ միայն ադրբեջանա-ռուսական ճանապարհ։

Ձյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերին Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Առեղծվածային դեպք Գյումրիում, «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդՓաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am Գեներալ-լեյտենանտի սպանությունից տեսանյութ է հայտնվելBloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումԱդրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Աբրահամյան Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան 46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացելՀինգ ամսական երեխա է մահացել հյուծվածությունից, մայրը երեք օր եղել է ընկերոջ տանըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղոթք ճանապարհ գնալուց առաջԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում