Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի հիստերիկ շարժումները տրամաբանական են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամանորից հետո գործող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առավելապես աչքի է ընկել այս կամ այն մարզի որևէ դպրոց, կամ այլ հաստատություն այցելելու, իր հետ ժամանած պաշտոնյաներին շշպռելու, պատերից կախիչներ պոկելու և կիսատ պռատ նորոգված շինությունների ծորակները պոկելու դրսևորումներով։ Փաշինյանի այս հիստիերիկ վարքը կարող է տարօրինակ թվալ, սակայն դա միայն առաջին հայացքից է։ Փաստացի Փաշինյանը կրկին անցել է իր սիրած ժանրին՝ պոպուլիզմին և փորձում է հասարակության մեջ առնվազն մի քանի տպավորություն թողնել։ Նախ, ամենակարևորը փորձում է համոզել, որ իրականացված վատ աշխատանքի, կոռուպցիոն դրսևորումների և ատկատների համար, բարձրագույն իշխանությունը մեղավոր չէ, այլ մեղավոր է շինարարական կազմակերպությունները, մարզպետները, պաշտոնյաները, յուրաքանչյուրը, բայց ոչ կառավարության ղեկավարը։

Գրեթե 6 տարի զբաղեցնելով Հայաստանի ամենաբարձր պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը ձախողել է հնարավոր բոլոր ոլորտները և ցանկացած իրավիճակ փորձում է արդարացնել պոպուլիզմի նման դրսևորումներով, իսկ պաշտոնյաներն էլ գլուխները կախ, կոնֆորմիստական վարքով և խեղճացած լսում են, իրենց ուղղված հանդիմանանքները՝ առանց պատասխանելու և իրականում ներկայացնելու, թե ով է մեղավոր ոչ միայն դպրոցաշինության, այլ ցանկացած այլ ոլորտ ձախողելու համար։

Ի դեպ, ամենավատ վիճակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Արագած բնակավայրում Փաշինյանը Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում պոկել էր լոգարանի ցնցուղը և տվել նախարարի ձեռքը՝ առաջարկելով ճշտել ցնցուղի շուկայական գինը։ Խեղճացած և նման վարքից ապշած Ժաննա Անդրեասյանը հիմա էլ փորձում է համոզել, թե Փաշինյանի հանձնարարականն իրեն չի ուղղված։ Լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է. «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր դիտեք, ցնցուղն այդ գույքի մաս չէ»։ Եվ մինչ Լոռին և Արմավիրը մնացել են առանց մարզպետների, մյուս բոլոր մարզերի ղեկավարներն այլևս վախեցած են իրենց ճակատագրերի համար, առավել ևս հրաշալի իմանալով, որ թե՛ Արմավիրի նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, և թե՛ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շատ ավելի ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեին Փաշինյանի հետ, քան իրենք և Փաշինյանը նախընտրական քարոզարշավի իր այս դրսևորումներում բնավ էլ կաշկանդված չէ հրաժարվելու յուրաքանչյուրի ծառայությունից, ում աշխատանքում կարող է թերություններ գտնել և հանրությանը հրամցնել որպես իշխանության ձեռքբերում։ 

Սոնա Մելքոնյան

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԷկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ 2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար Արարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան Լիանա Գրիգորյանը հետախուզվում է Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետ Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի մասին Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ Սրբազան Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Մենք արժեքների, պատվի, հայրենիքի և, ի վերջո, ուրախության կորուստ ունենք․ Սրբազան Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Ի՞նչ նպատակ ունի Բաքուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումԱնի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Որոշ հասցեներում ջուր չի լինի․ վթարային աշխատանքներ են լինելու