Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:

Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ինձ երբեմն ասում էր՝ դու իմ կյանքի ընկերն ես, ինձ շատ լավ ես հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Գառնիկի հորեղբոր կինը: Գառնիկը, որին հարազատները մանկուց նաև Ապեր են դիմել, ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ «Մինչև 7-րդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև տեղափոխվել է Չարենցավան, այնտեղի դպրոցում շարունակել իր կրթությունը: Ավագ դպրոցին զուգահեռ նաև խոհարարություն էր սովորում, սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Շատ սիրում էր խոհարարությունը և իրեն պատկերացնում էր այդ մասնագիտության մեջ: Ասում էր՝ գնամ բանակ, վերադառնամ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, նպատակը տուն «ստեղծելն» էր: Բայց չարաբաստիկ պատերազմը իր երազանքներն ու նպատակները կիսատ թողեց»:

Գառնիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 25-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Այնուհետև տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի Ցորի զորամասում՝ որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Տիկին Նարինեն ասում է՝ Գառնիկն այնքան լավ էր տրամադրված ծառայությանը, սիրով է մեկնել բանակ: «Միշտ ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կգնամ ու կծառայեմ»: Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմական օրերի մասին Գառնիկի հորեղբայրը՝ պարոն Լեռնիկն է պատմում: Ասում է՝ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը պայմանագրային զինծառայող էր:

«Այդ ընթացքում, երբ խոսում էինք իր հետ, ասում էր՝ հոպա՛ր, դուխով, չվախենաս: Ես՝ պատերազմ տեսած մարդ, 1992-94 թթ. մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իրեն ասում էի՝ ես տեսել եմ պատերազմը, դու քեզ պինդ պահի, չվախենաս: «Հոպա՛ր, չէ՞ որ քո զավակն եմ, ինչի՞ մասին ես մտածում»: Երբ զանգում էր, զրուցում էինք իրար հետ, ինձ թվում էր, որ իմ երիտասարդ տարիներն են»: Բայց պատերազմի օրերին, ավաղ, հորեղբայրն ու Գառնիկը չեն հանդիպել, կարողացել են միայն հեռախոսով զրուցել: Պարոն Լեռնիկն ասում է, որ Գառնիկի զոհվելուց հետո, երբ եղել է Ցորում, տղաներից հարց ու փորձ է արել նրա մասին: «Ընդհանուր հաշվով երևի թե երեք ամիս է այնտեղ ծառայել, բայց բոլորը, ամբողջ գունդն իրեն գիտեր, ճանաչում էր: Շփվող էր, ընկերություն էր անում, երբեմն ասում եմ՝ մարդկանց իրար կապելու սովորություն ուներ: Վախ չուներ: Անընդհատ ուզում էր առաջ գնալ, կռիվը սկսվել էր, ու ինքը միայն դրա մասին էր մտածում՝ առաջ գնալու»: Պարոն Լեռնիկը վերհիշում է՝ եղբորորդու զինակից ընկերները չէին կարողանում իրեն ասել, որ Գառնիկը զոհվել է: Պատերազմի օրերին Գառնիկը հասցրել է լինել Մարտակերտում, Վարանդայում, որտեղ էլ հոկտեմբերի 12-ին զոհվել է:

«Զոհվելուց մեկ օր առաջ տղաները շրջափակման մեջ են եղել, մնացել են առանց հրամանատարի: Այդ ժամանակ իրենց հետ եղած տղաներից մեկը՝ Հայկը, վիրավորվել է: «Ապերս ու իր ընկերը, ճեղքելով շրջափակումը, փրկել են նրան, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ: Նարինեն հոկտեմբերի 11-ի երեկոյան զանգեց, ասաց, որ երեխուց տեղեկություն չկա, զանգեմ իրեն: Գառնիկի ընկերը զանգել ու ասել էր, որ նա վիրավորվել է: Ընկերը նաև ասել էր, որ վիրավոր վիճակում Գառնիկին տեղափոխել են շտապօգնության մեքենա: Նա հենց շտապօգնության մեջ էլ մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել, վիրավորում է ստացել սրտի հատվածում:Մի քանի հոսպիտալներ կային, որոնց հետ կապի էինք դուրս գալիս, բայց երեխուն չէինք գտնում: Հետո կապվեցի Երևան, ծանոթներ գտա, ասացի, որ Գառնիկը վիրավոր է, փորձեն գտնել:

Հայաստանում ու Արցախում բոլոր հնարավոր հիվանդանոցները զանգել ենք: Բայց երբ լուր ստացա, որ Գառնիկին որևէ հիվանդանոցում չեն կարողանում գտնել, ինձ համար ամեն ինչ պարզ էր, հասկացա, թե ինչ է եղել: Հուշեցի, որ Գառնիկին շարունակեն ոչ թե հիվանդանոցներում փնտրել, այլ դիահերձարաններում: Սա ասելը դժվար էր, բայց եթե անդառնալին էր եղել, ուրեմն, իրեն պետք է շուտ գտնեինք»,պատմում է հորեղբայրը: Գառնիկը շուտ է տուն «վերադարձել»: Իսկ հիմա ընտանիքն ապրում է Գառնիկից հետո մնացած դատարկության հետ: Հորեղբայրն ասում է. «Իմ որդին հիմա ծառայում է բանակում: Ու հիմա հատկապես հիշում եմ իրենց մանկությունը, միասին անցկացրած ժամանակը, թե ինչեր ենք միասին արել, թե տղաներն ինչպես են միասին ընկերություն ու եղբայրություն արել: Շատ ծանր է»: Զրույցին միանում է տիկին Նարինեն. «Դպրոցում անգամ ուսուցիչները հաճախակի են հիշում Գառնիկին: Մենք էլ տան ամեն սենյակում, անկյունում կարծես իրեն փնտրենք, հիշենք, թե ինչեր էր անում: Ոչ ոք իր տեղը չի լրացնում, իր թողած դատարկությունը չի լցնում: Ամեն մեկն իր տեղն ունի, Ապերիս տեղը դատարկ է»:

Հ. Գ. - Գառնիկ Ֆիդանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ գյուղի գերեզմանատանը: Ակնալիճում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, այնտեղ անմահացել է նաև Գառնիկի անունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան