Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ դեմ են նման «մերձեցումները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի կեսերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ոչ անհայտ Տոյվո Կլաարի ուղեկցությամբ Հայաստան էր այցելել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ապա հունվարի վերջին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ամփոփել էր արդյունքները: Խավիեր Կոլոմինան հանդիպել էր Հայաստանում իշխող ռեժիմի գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Սուրեն Պապիկյանով, այցը գնահատել է «ընդհանուր առմամբ, լավ, շատ էական»: Ուղիղ խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչն ասել է.

«Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից: Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել: Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը»: Շատ ավելի ուշագրավ է Կոլոմինայի մեկ այլ ձևակերպում. «Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է»:

Ասվածից պարզ է դառնում, որ անկախ այն բանից, թե ինչ մանևրումներ էր անում Փաշինյանը Ռուսաստանում, իրականում սերտորեն մերձենում է ՆԱՏՕ-ի հետ: Շատ փորձագետների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի հետ մերձենալով՝ Հայաստանը ավելի է ներքաշում արկածախնդրության մեջ: Ավելին, ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները արդեն իսկ այս հայտարարությունները գրեթե միաձայն նշում են, որ ՆԱՏՕ-ն «հրապուրում» է Հայաստանին, ինչի նպատակը մեկն է՝ հարվածել Ռուսաստանին: Առավել ևս, որ ՆԱՏՕ-ն չի էլ թաքցնում, թե հատկապես ում, որ երկրի դեմ է նպատակաուղղված լինելու Հայաստանի հետ իրենց համագործակցությունը:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն առանձնակի խանդաղատանքով է արտահայտվում տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Թուրքիայի և նրա դերակատարման վերաբերյալ: Ավելին, շատ պարզորոշ հասկացնում է, որ եթե Հայաստանը մերձենում է ՆԱՏՕ-ին, ապա պարտադիր պիտի ընդունի Թուրքիայի գերիշխանությունը իր նկատմամբ: Դա ասվում է տողատակով, ոչ ուղղակի, բայց հասկացողը կհասկանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան Լիանա Գրիգորյանը հետախուզվում է Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետ Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի մասին Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ Սրբազան Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Մենք արժեքների, պատվի, հայրենիքի և, ի վերջո, ուրախության կորուստ ունենք․ Սրբազան Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Ի՞նչ նպատակ ունի Բաքուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշումԱնի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Որոշ հասցեներում ջուր չի լինի․ վթարային աշխատանքներ են լինելու Լույս չի լինելու Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է․ Տիգրան Աբրահամյան Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Մի քանի երկրաշարժ՝ տարածաշրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Փողոցի միջոցով ճնշում գեներացնելը ՀՀ քաղաքացիների իրավունքն է. Աննա ԿոստանյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԱկնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան