Երևան, 17.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru-ն «Փաշինյանի նյարդերը. ո՞ւմ և ինչի՞ համար է Հայաստանում պետք «հինգերորդ շարասյուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են: Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «հինգերորդ շարասյան» մասին։ Դա նախկինում արդեն եղել է: Ըստ Փաշինյանի նախկինում հնչեցրած խոսքի, 2020 թվականին հայկական բանակի «հինգերորդ շարասյունն» էր մեղավոր Ղարաբաղյան պատերազմում պարտվելու համար։ Եվ հիմա՝ երեք տարի անց, «հինգերորդ շարասյունը» կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի գլխում։ Նա անգամ կոչ է արել Հայաստանի անվտանգության խորհրդին՝ պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում, այսպես է պնդում սովորաբար քաջատեղյակ «Երևանյան դիտորդ» Տելեգրամալիքը։

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համակողմանի պայքար մղել «հինգերորդ շարասյան» դեմ: Նա երկրում վաղուց ուշացած բարեփոխումները փոխարինում է դեմագոգիայով և ապակողմնորոշում քաղաքացիներին»,գրել է Տելեգրամ-ալիքը,- հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վեկտորի անորոշությունը՝ դժվար է ասել, թե այժմ ով կնշանակվի «հինգերորդ շարասյուն»։ Բայց ակնհայտորեն խոսքը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին է»։ Այո, հավանաբար, շատ հնարավոր է, որ Սահմանադրության պատճառով է Հայաստանի վարչապետը նյարդայնանում։ Որովհետև դեռ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարություն արեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Իսկ Հայաստանի գործող սահմանադրությունն իսկապես ունի նախաբան՝ Անկախության հռչակագրին հղումով, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Եվ դա խնդիր է։

Ի վերջո, երկրի հիմնարար օրենքի փոփոխությունները որոշվում են միայն հանրաքվեով։ Իսկ դա ոչ միայն նվաստացման նոր չափաբաժին է ողջ ժողովրդի համար, այլ նաև մեծ վտանգ, որ մարդիկ կարող են զանգվածաբար թքած ունենալ ամեն ինչի վրա և «դեմ» քվեարկել։ Եվ Փաշինյանն ու նրա շրջապատը, ըստ ամենայնի, պետք է ինչ-որ կերպ համոզեն հայերին «կողմ» քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց պետք է հիմնովին սասանել երկրի հիմքերը։ Չէ՞ որ հենց հիմա է, ինչպես պնդում է հանրապետության վարչապետը, «Հայաստանում պետականություն է ձևավորվում»։ Իսկ այդ նոր կազմավորման համար «անհրաժեշտ է վերանայել Հայաստանի պետականության հիմքում ընկած բոլոր բանաձևերը»։

Հայաստանում ոմանք, սակայն, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր՝ նոր Սահմանադրության գաղափարով հայերին առաջարկում է «ոչ թե Չորրորդ հանրապետության ձևավորում, այլ Երրորդ հանրապետության լուծարում»։ Եվ դա շատերի կողմից ընկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է մաքրել այն ամենը, ինչը խանգարում է իր անձնական, անվերապահ իշխանությանը։ Դե ինչ, այդպես էլ կարող է լինել։ Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել: Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են նրանք, ովքեր իրականում Հայաստանի համար «պետականության», «անվտանգության» և «տարածաշրջանային հարաբերությունների» նոր հիմքեր են սահմանում։ Շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց Հայաստանն ինքը դադարի ճանաչել իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԱկնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանABC News. Բայդենի շունը կծում էր Գաղտնի ծառայության գործակալներին. նրանցից մեկը հոսպիտալացվել էՎատիկանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի հռչակագիրըԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներՀունիսի 17-ից 23-ը ընկած շաբաթվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համարԲագրատ Սրբազանը տեսաուղերձ է հղելՀԷՑ-ը տեղեկացնում է՝ կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳազ չի լինի մինչև 8 ժամՀայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունումԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացունԹուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհներ (տեսանյութ)Գառնիի տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն ՄելիքյանԳետափնյա գյուղի և Խաշթառակ-Լուսահովիտ համայնքները կապող կամուրջներով երթևեկությունը դեռևս փակ էԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանըՎթար՝ Գյումրիում. բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներՄիանգամից երկու երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ումԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնիՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներՄոսկվա-Երևան տոմսերի արժեքը՝ հունիսի 16-ի դրությամբՍնուպ Դոգի համերգը միանշանակ տեղի ունենալու է. ամսաթվի հետ կապված շուտով կհայտարարվիԿիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածիցՀամբուրգում ֆուտբոլասերների շքերթի ժամանակ ոստիկանները վնասազերծել են քլունգով մարդկանց սպառնացող տղամարդունՌուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրելԵվրոպայում գազի գները բարձրանում ենՎթար Արարատի մարզում. կա 3 վիրավոր«Սուրբ Հովհաննես» մատուռ ուխտագնացության մեկնածներից մի քաղաքացի ընկել և վնասել է ոտքը 11 երկիր, այդ թվում ՝ ՀՀ-ն, չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրըՊուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունըՏեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով Դոնի Ռոստովում դատապարտյալները պատանդ են վերցրել քննչական մեկուսարանի աշխատակիցներին․ պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն Նիկոլ Փաշինյանը Ճակատենում ցույց է տվել Ոսկեպարի հատվածում գծված սահմանը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Հայտնի ֆուտբոլային մեկնաբանն ու լրագրողն ամուսնացել են (լուսանկար, տեսանյութ) Երևանի էլիտար շենքերից մեկի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի. նա ընկել կամ նետվել է 13-րդ հարկից ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըՄինչև 20։00-ն ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ․ Արփի Հարությունյան Գեղամա լեռներ․ տարվա երեք եղանակ՝ նույն պահին, նույն վայրում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան Ռուբլին անկում է գրանցել. փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Մաշտոցի պողոտայում՝ 19-ամյա երիտասարդի սպանության կադրերը