Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոս ունեն մեկ լեզու՝ սերը. Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմի» նոր սերիալում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք հաճախ մտածում ենք անցյալի և ապագայի մասին՝ երբեմն դժգոհելով մեր ապրած ժամանակաշրջանից, բայց կյանքն ու ժամանակն ունեն իրենց հունը, որտեղ միակ մնայուն և բացարձակ արժեքը սերն է: Ռոմանտիկ դրամա, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը:

Մարտի 5-ին՝ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինի «Սիրելի Սահմի» 10 մասից բաղկացած ֆանտաստիկ դրաման, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը: Նախագծի աշխատանքային խումբն առաջին նկարահանումները մեկնարկել է Գյումրիում՝ ամիսներ առաջ, որտեղ նկարահանվել են հեռուստասերիալի առաջին սերիաները: Tert.am Life-ը ևս ներկա է եղել Գյումրիում ընթացող նկարահանումներին և ներկայացնում է բացառիկ մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: Նկարող թիմն ու դերասանական անձնակազմը վաղ առավոտից պատրաստվում էին Գյումրիում անցկացվող նկարահանումներին ու այն ժամանակահատվածում, երբ դերասանները պատրաստվում էին տեսարաններին, նկարահանող թիմը վերափոխում էր տեղանքը՝ ժամանակակից Գյումրիում ստանալով 1840-ականների Ալեքսանդրապոլի շունչը:

«Սիրելի Սահմի»-ի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար կարևոր նախագիծ է և պատմություն, որը վստահել է «ParieFilming»-ի թիմին:
«Իրապես բարդ նախագիծ է, որտեղ պետք է ստանալ 1840-ականների ժամանակաշրջանը, երկխոսությունները, բայց տարբեր քննարկումների արդյունքում մենք հասկացանք, որ այս նախագիծը պետք է կյանքի կոչել և նման ռիսկն ու մոտեցումներն արդարացված են: Մենք կարճ ժամանակահատվածում ցույց ենք տալու այդ օրերի շունչն ու մթնոլորտը, քանի որ 1840-ականների գործողությունները զարգանում են Ալեքսանդրապոլում, բայց հատկանշական է, որ սա վավերագրություն չէ, այնուամենայնիվ մենք պահել ենք այդ ժամանակահատվածի շունչը, անդրադարձել այդ շրջանի կարկառուն դեմքերին»,- նշեց Անի Մաղաքյանը:

Տարբեր ժամանակաշրջաններում ապրող երկու երիտասարդ ունեն հաղորդակցվելու մի լեզու՝ սերը: Ժամանակներն ու բարքերը այլ են, ընկալումները ևս, բայց այդ տարբերությունների մեջ կա մի բան, որը չի փոխվում՝ սերը: Հին օրերի՝ 1840-ականների տեսարաններում խաղալու են հենց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները, մասնավորապես՝ Նառա Մանթոյանը, Հասմիկ Սուվարյանը, Սամվել Գրիգորյանը և այլք:
Երիտասարդ դերասան և ռեժիսոր Գոշ Հակոբյանը լսարանի դատին է հանձնում թվով 5-րդ հեռուստատեսային աշխատանքը, մեզ հետ զրույցում նշելով՝ թիմն ամեն անգամ սահմանում է նոր նշաձող և երկու տարբեր ժամանակաշրջաններ նկարահանելը եղել է բարդ, բայց իրագործելի մարտահրավեր:

«Բնականաբար, իրականացնում ենք բարդ աշխատանք, որտեղ ունենք մասսայական տեսարաններ, որտեղ մեծ թվով դերասաններ են ներգրավված, իսկ խնդիրը բարդանում է, երբ այդ մասսայական տեսարանները նկարահանվում են հին օրեր ներկայացնելով՝ համապատասխան հագուստ, ձևավորում, նկարչական աշխատանք և այսպես շարունակ: 1840-ականները նկարելիս հիմնականում աշխատել ենք Ձիթողցոնց տուն-թանգարանում, օրեր շարունակ անցկացրել ենք Գյումրիում, որ կարողանանք ստանալ մեզ համար ցանկալի արդյունք և տեսարաններ: Մենք աշխատել ենք էյֆորիայի զգացողության տակ, քանի որ տեսնում ենք՝ ինչ արդյունքներ ենք ստանում, ինչ տեսարաններ կան, երբ մտովի տեղափոխվում ենք 1840-ականներ»,- նշեց Գոշ Հակոբյանը:

Նախագծի գլխավոր հերոսը՝ Միհրանը, որին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը, կարողանում է քրոնոս քարի միջոցով 1840-ականների տեղափոխվել մերօրյա Երևան՝ տեսնելով այսօրվա բարքերը, երիտասարդներին, մայրաքաղաքն ու հայրաքաղաքը՝ Գյումրին: Հատուկ այս դերի համար դերասան Սոս Ջանիբեկյանը դիմել է արտաքին փոփոխությունների և մեզ հետ զրույցում նշել՝ ուրախ է հեռուստատեսային տևական դադարից հետո եթեր վերադառնալ նման ասելիք ունեցող կերպարով: Դերասանն ընտրողաբար է մոտենում նախագծերին և դերերին, որոնք պատրաստվում է կերտել և նշեց, որ երկար երկխոսությունների ընթացքում հասկացել է՝ ինչ պատրաստակամությամբ և պրոֆեսիոնալիզմով է աշխատում թիմը:

«Ես երկար եմ աշխատել այս կերպարի վրա, որ այժմ կարողանամ ասել՝ ես ճանաչում եմ Միհրանին, որին կերտել եմ իր մանկական բարդույթներից մինչև այսօրվա երազանքը, ես կարողացել եմ հասկանալ բնավորության խոցելի կողմերն ու խառնվածքի առավելությունները: Ես վստահ կարող եմ ասել՝ դերասանի համար նվեր է նման կերպար մարմնավորել: Մենք երկար աշխատել ենք կերպարի վրա և բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, թե՛ Գոշի, թե՛ Իննայի հետ: Գլխավոր հերոսը՝ Միհրանը, տղամարդու տեսակ է, որը հազվադեպ է հանդիպում. խիստ հավասարակշռված, կշռադատված, մեծահոգի, հանդուրժող, ցասումի զսպողականությամբ և նպատակներով երիտասարդ տղամարդ, որը խնդիր ունի ստեղծված բարքերի և մտածելակերպի դեմ և հերոսին հետապնդում է մի միտք՝ նա չի ծնվել ճիշտ ժամանակաշրջանում»,- նշեց Սոս Ջանիբեկյանը:

Գյումրիում նկարահանումները տևել են ժամեր շարունակ, ցուրտ եղանակային պայմաններում և Սոս Ջանիբեկյանի բարդ տեսարաններից մեկը՝ գիշերվա 2-ին բացօթյա պայմաններում, դույլով սառը ջուր լցնել իր գլխին և նկարահանվել: Մեզ հետ զրույցում դերասանը նաև պատմեց, որ սիրով նկարահանվել է հին ժամանակներում՝ վերապրելով այդ շունչն ու մշակույթը:
«Իսկապես պետք է նորից նշեմ, որ բարդ է ստանալ այլ ժամանակաշրջան և այս հանգամանքն ինձ շատ էր հուզում մինչ նկարահանման հրապարակ գալը, բայց հենց առաջին սերիայի նկարահանումների ժամանակ ես հասկացա՝ ինչ մանրակրկիտությամբ է թիմն աշխատում: 4 օր շարունակ մենք Գյումրիում աշխատել ենք և միջավայրը լիովին ինձ տրամադրել է, որ ես 1840-ականներում ապրող Միհրանն եմ, որը քրոնոս քարի միջոցով հայտնվում է Երևանում»,- հավելեց Սոս Ջանիբեկյանը:

«Սիրելի Սահմի» հեռուստանախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը ևս տևական դադարից հետո վերադառնում է եթեր: Սահմի անունը ևս ունի իր խորհրդանիշը. հայկական տոմարի երրորդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին և այս ամիսը սահմին է:

Գլխավոր հերոսուհին հրաշքներին հավատացող աղջիկ է, որն ունի հողեղեն մասնագիտություն՝ ճարտարապետ է: Tert.am Life-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը նշեց, որ ամենայն սիրով է մոտեցել հերոսուհուն, պատմությանը, տեսարաններին և հասցրել է վերապրել նախագծի ողջ գաղափարն ու ասելիքը:

«Ես կարող եմ ասել, որ ես և իմ սերնդակիցները հայտնվել ենք ժամանակների մեջտեղում, քանի որ մենք տեսել ենք ժամանակային մի քանի մեծ և ողբերգական իրադարձություններ, որոնք բնականաբար անդրադարձ ունեցան յուրաքանչյուրիս կյանքում և կարող եմ ասել, որ 2000-ականների սերունդն ավելի ռացիոնալ է, իսկ մեր ծնողները դեռևս հետսովետական մշակույթի կրողներ են և կարծում եմ, որ սա իր հերթին ևս ճամփորդություն է ժամանակի մեջ և հերոսուհիս՝ Սահմին, այդ միջանկյալ ժամանակի հավաքական կերպարն է, որը ժամանակակից աշխարհում ինքնուրույնություն դրսևորելու համար հայտնվել է անձնականի և աշխատանքի հորձանուտում՝ կողքին չունենալով Միհրանի հավաքական կերպարն ունեցող տղամարդ և սկսել է իրեն «թաղել» աշխատանքային միջավայրում: Սահմին անպաշտպան աղջնակ է, որը հավատում է հրաշքների և հավատում է՝ հնարավոր է ճամփորդել ժամանակի մեջ»,- նշեց Իննա Խոջամիրյանը:
Նկարահանման այս օրը նաև կայացել է «ափսեի կոտրման» ավանդական արարողությունը, որին ներկա էին գլխավոր դերասաններն ու աշխատակազմը: Գյումրիի տեսարանների նկարահանումները մոտեցել են ավարտին և նախագծում արդեն մեկնարկել է հետարտադրական ընթացքը:

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Սուրենյան Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցավալի լուր է հայտնել ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Տարադրամի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ինԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է