Երևան, 08.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսում ՀՀ-ում հակառուսական քարոզչությանը զարկ տալու նպատակով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն այս տարվա փետրվարին մեկնարկել է համագործակցությունը 7 լրատվամիջոցների հետ, որոնք բովանդակության ստեղծման դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացնելու են ազդեցիկ մեդիա նախագծեր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այդ նախագծերը խթանելու են բովանդակային քննարկումները հրատապ հանրային հարցերի վերաբերյալ, այդ թվում` առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, կոռուպցիայի և մարդու իրավունքների թեմաներով, որոնք կարևորվել էին Ինտերնյուսի «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառում» հետազոտության արդյունքներով:

Սա առաջին նման նախագիծը և դրամաշնորհը չէ՝ նախատեսված հայկական մեդիա դաշտի համար: Երեւանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեռ նախորդ տարի հայտարարել էր Հայաստանի լրատվական ոլորտում 17,3 մլն դոլարի ներդրումների մասին։ Այս գումարից ընդամենը 2,3 մլն դոլարն է ուղղվելու Հայաստանում լրագրողական փորձի փոխանակման եւ լրագրության կրթության մագիստրոսական ծրագրի ձեւավորման ծրագրերի իրականացմանը։ Դեսպանը չէր հայտնել, թե մնացած 15 միլիոն դոլարն ինչի համար է օգտագործվելու։ Թերևս նախորդ տարվա մարտին ստորագրված ԱՄՆ ՄԶԳ մեդիա ծրագիրը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչի վրա են ի վերջո ծախսվելու այդ գումարները: Ամերիկյան գործակալությունը 15 մլն դոլարի պայմանագիր է կնքել  «Internews Network» կազմակերպության հետ, որը աշխատելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և այլ հասարակական կազմակերպությունների հետ։

Ըստ էության, այսպիսով ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանում իրականացնել իր «փափուկ ուժի» քաղաքականությունը՝ հատկապես օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանն ու թիմակիցները ակնհայտ կերպով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը շրջում են դեպի արևմուտք։ Վաշինգտոնը փորձում է նաև բարձրացնել Արևմուտքի դերն ու նշանակությունը հանրային դիսկուրսում։ Հենց դա է պատճառը, որ հսկայական գումարներ են ներդրվում ԶԼՄ-ի միջոցով հակառուսական քարոզչությունը խթանելու և արևմտամետ գաղափարներ գեներացնելու համար։ Այդ ամենը իհարկե արվում է հաշվի առնելով արևմուտքի և ոչ թե ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Այն, թե ինչպես և ինչ նպատակով է ԱՄՆ-ն օգտագործում փափուկ ուժի քաղաքականությունը, անկեղծացել էր դեռևս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը:  2013 թվականի դեկտեմբերի 6-ին Դուբլինում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես առաջ, նա  հայտարարեց. «Միացյալ Նահանգները փորձում է արդյունավետ ուղիներ մշակել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները դանդաղեցնելու կամ կանխելու համար»։ Համաձայնեք, այդ առաջադրանքն իրականացնելու համար, ունենալով անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, փափուկ ուժի քաղաքականությունից առավել կոշտ ռազմավարության կարիքն անգամ չկա: Այնուամենայնիվ, Հայաստանում կազմակերպված վերջին սոցհարցումները գալիս են ապացուցելու, որ առնվազն մեր երկրի մասով ԱՄՆ այս մարտավարությունն իր նպատակին չի հասել. «Գելափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսը դեմ է ՌԴ-ի ուղղությամբ Փաշինյանի քայլերին և չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ:

Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ»Երբ կառավարման համակարգում համակարգային շփոթ է. «Փաստ»Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները. «Փաստ»Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է Կասկադը Երևանի սիրտն է․ Ավինյանը Ֆրանսիացի ճարտարապետի հետ քննարկել է, թե ինչպիսին պիտի լինի Կասկադի տեսքը (տեսանյութ)Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Սրբազան պայքարի հանրահավաք հունիսի 8-ին՝ Վանաձորի՝ Արցախի պուրակում Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Զինծառայողները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, ծառայողական առօրյան Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ հարևան հողի սեփականատերը ջուրը բաց է թողել ու պատճառել մոտ 2 մլն դրամի վնաս Երևանցին hրազենnվ ծանր վիրավnրել էր հnրեղբոր nրդnւն․ նոր մանրամասներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսումԱտոմային հին օբյեկտները վերածելու են արևային էլեկտրակայանների «ԶՊՄԿ»-ին պատկանող Մշակույթի պալատը քաջարանցիներին կարող է առաջարկել հանգստի, ինֆորմացվելու, մշակույթի ու ժամանցի հրաշալի տարատեսակ հնարավորություններ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն ուզում է ինքնասպան լինել․ Ահազանգում է կինըԲագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների Մենք ռուսական կողմին շատ հարցեր ունենք, բայց դրանք պետք է լուծվեն խոր երկխոսության պայմաններում. Բագրատ Սրբազան Գազ չի լինի Ոչ միայն ՀՀ-ի անվտանգությունն ու կենսունակությունն է խիստ խոցելի դառնալու, այլ պատերազմի թեման բաց է մնալու կամ փոխանցվելու է հաջորդ սերունդներին. Տիգրան Աբրահամյան ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի Հուսով ենք՝ հայկական կողմը մեզ հետ կկիսվի Բուչայում սպանվածների ցուցակով, որը նրան է փոխանցել Կիևը. Զախարովա Կա՛մ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կա՛մ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության. Վահե ՀովհաննիսյանԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիրԻրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի Այսօր ԵՄ առնվազն 3 երկիր «սառը պատերшզմ» է հայտարարել Բաքվին. Ալիև Արցախցիների բնակապահովման պետական ծրագրի շահառուները կստանան 3-ից 5 մլն դրամ. մանրամասներԲնակարան արցախցիներին, բայց ոչ բոլորին. հունիսի 15-ից կսկսվի դիմումներ ընդունելու գործընթացը Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ Տավուշում դիրքերի փոփոխություն է եղե՞լ. ՊՆ փոխնախարարի պարզաբանումը Ադրբեջանում դատեցին հայ-ադրբեջանական սահմանը հատած չեխինՎանաձորի թատրոնը Երևանում ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ Պարտվելու իրավունք չունենք. Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում Պարենի համաշխարհային գներն աճել են․ նոր տվյալներ Ադրբեջանը մտադիր չէ պայմանագիր կնքել և նոր պահանջներ է քաշում Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ չենք կարող սպասել` բացի տարածաշրջանի ապակայունացումից. Զախարովա Ընդդիմության վճռականության հրամայականը Կառավարման տոտալ «բարդակի» հետևանքները Մանրամասներ տուժածների առողջական վիճակիցԱդրբեջանը և Ղազախստանը ռազմական համագործակցության փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ից գազը գիշերն են բերել.ամուսինս ցիստեռնի վարորդն էԲաքվի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններին միջամտելու փորձերը գնահատում ենք կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ հայտարարությունը ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին Հրդեհված գազալցակայանում եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռներից արտահոսք. նոր մանրամասներ (տեսանյութ)Խոշոր չափի տուգանքներ ՊԵԿ-ից, գործունեության դադարեցում․ պայթած լցակայանն աշխատել է խախտումներովԲայդենը շփոթվել է՝ ասելով, որ Իսրայելը Ռուսաստան ներխուժելու մտադրություն չուներ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին. Տիգրան Ավինյան